Միջազգային դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ
  • Փոխանցումներն իրականացվում են արտարժույթով` ստորև ներկայացված պայմաններով և սակագներով:
  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով`ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի:
  • Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արտարժույթով կամ այլ արժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
  • Փոխանցում նախաձեռնողը անհրաժեշտ է ներկայացնի.

        Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`

         - անձնագիրը,

        - նույնականացման քարտը,

        - զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,

        - Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,

  • փախստականների համար`

         - փախստականի վկայականը,

        - փախստականի ճամփորդական փաստաթուղթը,

   

  • օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`

         - օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,

        - Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

        -կացության վկայականը:

Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:

Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում:

-ստացողի բանկային հաշվի վավերապայմանները (ռեկվիզիտները):

  • Փոխանցման ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
  • Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
  • Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արժույթով կամ այլ արտարժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
  • Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`

         - Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,

        - հեռահաղորդակցման միջոցների խափանման,

        - երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,

        - ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։

  • Միջազգային դրամական փոխանցումների դեպքում փոխանցողի և շահառուի միջև ծախսերը կարող են բաշխվել 2 տարբերակով.

    - OUR տարբերակ` փոխանցողից գանձվում են Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները և միջնորդ-բանկի(երի) ծախսերը
    BEN տարբերակ` փոխանցողից գանձվում են միայն Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները, մինչդեռ միջնորդ-բանկի(երի) ծախսերը գանձվելու են շահառուից` անմիջապես փոխանցվող գումարից:  

    


Փոխանցումների իրականացման ժամանակացույց
 
Արժույթ Փոխանցման վերջնաժամկետ
USD, EUR, RUR    նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 15:00
Այլ արտարժույթ  Գանձապետարանի համաձայնությամբ
  • Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
  • 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետւց հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են «հնարավորության դեպքում» սկզբունքով:
  • Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:



     
Միջազգային (Բանկային հաշվից և առանց բանկային հաշվի) փոխանցումների սակագներ1
 
Գործարքի տեսակ  Սակագներ և դրույթներ 
Բանկային հաշվից կատարվող փոխանցումներ  
BEN տարբերակով2  
ԱՄՆ դոլար, Եվրո 2 000 ՀՀ դրամ
OUR տարբերակներով3  
ԱՄՆ դոլար 0,15% նցազագույնը՝ 7 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40 000 ՀՀ դրամ
ՌԴ ռուբլի 0,1% նցազագույնը՝ 3 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 15 000 ՀՀ դրամ
Եվրո
Այլ արժույթներ4
0,15% նցազագույնը՝ 6 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ
Երաշխավորված OUR տարբերակով (Guaranteed OUR)5  
ԱՄՆ դոլար OUR տաբերակ + 10 000 ՀՀ դրամ
Շտապ միջազգային փոխանցումներ6
Արտարժույթով հավելյալ 6 000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցուման չեղյալ հայտարարում կամ տվյալների փոփոխում՝ համաձայն հաճախորդի դիմումի7  
ՌԴ ռուբլի 5 000 ՀՀ դրամ
Այլ արժույթ 25 000 ՀՀ դրամ
Կատարված փոխանցումների վերաբերյալ հարցումների կատարում՝ համաձայն հաճախորդի դիմումի  
ՀՀ դրամով փոխանցումներ 30 000 ՀՀ դրամ
ՌԴ ռուբլով փոխանցումներ 10 000 ՀՀ դրամ
Այլ արժույթներով փոխանցումներ 30 000 ՀՀ դրամ

1 Նշված սակագները կիրառվում են մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գումարների փոխանցումների համար: Ավելի մեծ գումարներով փոխանցումների նշված սակագները համար սակագները համարվում են ուղենշային և գոծարքի կատարման պահին կարող են փոփոխվել՝ Գլխավոր գանձապետի ներկայացմամբ և Վարչության նախագահի հաստամամբ:
2 BEN տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են շահառուից՝ փոխանցվող գումարի հաշվին:
3 OUR տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են փոխանցողից:
4 Կոնկրետ արժույթով գործարքի իրականացման հնարավորությունը յուրաքանչյուր անգամ համաձայնեցվում է անկանխիկ գործարքների կառավարման համար պատասխանատու ստորաբաժանման հետ:
5 Guaranteed OUR տարբերակը նշանակում է՝ շահառուի կողմից փոխանցվող գումարի ամբողջ չափով ստացում: 
6 Տվյալ ծառայությունն իրականացվում է Անկանխիկ դրամական հոսքերի և կանխիկի կառավարման բաժնի թույլտվությամբ՝ «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար:
Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար: 

Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նախորդ մեկ տարվա սակագներ

 

«ՁԵր ֆինանսական տեղեկատուն»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: