Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր
 
«Արցախբանկ» ՓԲԸ-ն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ 2019 թվականի օգոստոսի 20-ին կնքված պայմանագրի համաձայն՝ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր և կատարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկում ԱՀ-ում:
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացրած մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, անկախ տարիքից՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացրած կամ երբևիցե սոցիալական վճար կատարած ինքնազբաղված անձինք կարող են Բանկի՝ ԱՀ տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում ներկայացնել դիմումներ, որոնք վերաբերում են`
 
հաշիվների կառավարմանը
 
  • անձնական տվյալների փոփոխություն,
  • կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն և/կամ փոփոխություն,
  • կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում, 
 
հաշվետվությունների տրամադրմանը
 
  • հաշվով գործառնությունների մասին տեղեկանք,
  • հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն,
  • կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն,
  • կենսաթոշակային հաշվի եռամսյակային և տարեկան  հաշվետվություններ,
 
միջոցների ստացմանը
 
  • կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցում,
  • կենսաթոշակային ֆոնդի փայերի ժառանգության ստացում,
  • նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացում,
  • կենսաթոշակի տեսակի ընտրության կատարում,
  • կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության հրաժարում/ընդունում: 
 
Անկախ տարիքից՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կարելի է միանալ նաև կամավորության սկզբունքով, որին կարող է անդամակցել ցանկացած անձ:
 
Դիմումների ձևաչափերը ներկայացված են ստորև՝