Սեփականատերեր
«Արցախբանկ» ՓԲԸ 451,559 (չորս հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր հիսունինը) հատ (97.06%) սովորական բաժնետոմսերի սեփականատեր են հանդիսանում ռեզիդենտ իրավաբանական անձինք, իսկ մնացած մասը` 13,664 (տասներեք հազար վեց հարյուր վաթսունչորս) հատ (2.94%) սովորական բաժնետոմսերի սեփականատեր են հանդիսանում ոչ ռեզիդենտ և ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
-
«Հայաստանի Բիզնեսի Հիմնադրամ» ՓԲԸ, իրավաբանական անձ
51.7176 % -
Արցախի ներդրումային հիմնադրամ, իրավաբանական անձ
45.2856 % -
Ռեզիդենտ այլ իրավաբանական անձինք
0.0598 % -
Ռեզիդենտ ֆիզիկական անձինք
2.9364 % -
Ոչ-ռեզիդենտ ֆիզիկական անձինք
0.0006 %
-
«Արցախբանկ» ՓԲԸ Բաժնետերերի ընդհանուր ժողով
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2020թ. հունիսի 22-ին ՀՀ, ք. Երևանում ժամը 17:00-ին Չարենց 1բ հասցեով, իրական ժամանակի ռեժիմում` հեռախոսակապի միջոցով, կգումարվի «Արցախբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ, ք. Երևանում ժամը 17:00-ին Չարենց 1բ հասցեով, իրական ժամանակի ռեժիմում` հեռախոսակապի միջոցով կգումարվի «Արցախբանկ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019թ. հունիսի 25-ին ՀՀ, ք. Երևանում ժամը 17:00-ին Չարենց 1բ հասցեով, իրական ժամանակի ռեժիմում` հեռախոսակապի միջոցով, կգումարվի «Արցախբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով:
-
«Արցախբանկ» ՓԲԸ Շահութաբաժինների վճարում
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 11.07.2018թ. գրանցված «Արցախբանկ» ՓԲԸ Կանոնադրության` Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 23,261,150,000 (քսաներեք միլիարդ երկու հարյուր վաթսունմեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
-
2017-2019թթ.-ին շահույթի բաշխում տեղի չի ունեցել
-
2015թ.-ին շահույթի բաշխում տեղի չի ունեցել, քանի որ 2014թ. Բանկը աշխատել է վնասով
-
«Արցախբանկ» ՓԲԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու Բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված տեղեկությունները:
Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: -
Վերոնշված տեղեկությունները Բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.
- առձեռն` Բանկի Գլխամասային գրասենյակում,
- էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով,
- փոստով` ՀՀ, ք.Երևան 0025, Չարենցի 1բ հասցեով: -
(Տեղեկություններում ներկայացված ղեկավար են հանդիսանում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով կետ 1-ում նշված անձինք)