«Արցախբանկ» ՓԲԸ առաքելությունն է՝ իր սպասարկման տարածաշրջանում նպաստել ներդրումների կայուն աճին, ԱՀ և ՀՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը` ապահովելով սոցիալ-տնտեսական բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բանկային ծառայությունների համալիր: 

«Արցախբանկ» ՓԲԸ առաքելությունն է՝ իր սպասարկման տարածաշրջանում նպաստել ներդրումների կայուն աճին` փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, տրամադրել անհրաժեշտ վարկային ու բանկային ծառայությունների փաթեթը` բավարարելով բոլոր հաճախորդների, այդ թվում նաև` պետության պահանջմունքները բարձրորակ բանկային ծառայությունների նկատմամբ, նպաստել ԱՀ և ՀՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը` ապահովելով սոցիալ-տնտեսական բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բանկային ծառայությունների համալիր:

Հանդիսանալով ԱՀ տնտեսության կարևոր ֆինանսական օղակներից մեկը և միակը առևտրային բանկերից, որն իրականացնում է գործունեություն ԱՀ բոլոր շրջաններում, Արցախբանկը աջակցում է սոցիալական, տնտեսապես արդյունավետ պետական ծրագրերի իրականացմանը:

Բանկը զբաղվում է նաև հովանավորությամբ և բարեգործությամբ` նպաստելով իր սպասարկման տարածաշրջանների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, մասնավորապես ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջանում կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության աջակցմանն ուղղված նպատակային ծրագրերի իրագործմանը:

Բանկն իր ներդրումն ունի նաև նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՀՀ տարածքում` իր հաճախորդներին տրամադրելով բանկային ծառայություննների գրեթե ողջ փաթեթը: Բանկի ամեն մի տարածքային ստորաբաժանում գործում է սոցիալական պատասխանատվության և միասնական առաքելության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և անհատական վերաբերմունք ցուցաբերելով հաճախորդներին: Բանկի կողմից ընդունված հայեցակարգը պարտավորեցնում է բանկին մշտապես աճել և նպաստել հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի ֆինանսական բարեկեցության բարելավմանը:

Արցախբանկն իր գործունեությանն առնչվող բոլոր ուղղություններում առաջնորդվում է հետևյալ հիմնարար արժեքներով. 

  • Հեղինակություն.
  • Հաճախորդամետ մոտեցում.
  • Բարձր որակ.
  • Հարգանք և արժանապատվություն.
  • Պատասխանատվություն և նվիրվածություն.
  • Փոխվստահություն, փոխօգնություն և թիմային աշխատանք:

 

ՆՎԱՃԵՆՔ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ