Նորություններ
Հարգելի հաճախորդներ
«Արցախբանկ» ՓԲԸ Արցախի մասնաճյուղերում ոսկու գրավով ապահովված վարկերի դիմաց գրավադրված ոսկյա իրերը տեղափոխված են և գտնվում են ապահով` Բանկի Երևան քաղաքում գործող մասնաճյուղերում: Տվյալ վարկերի գծով գործարքները կարող եք իրականացնել Բանկի Երևան քաղաքում գործող մասնաճյուղերում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր և Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 հեռախոսահամարներով: Մասնաճյուղերի հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Անկախ պատերազմական իրավիճակից, Արցախբանկը աշխատում է բնականոն ռեժիմով և քաղաքացիներին լիարժեք մատուցում բոլոր բանկային ծառայություները: Ուստի, հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և չստեղծել անհիմն խուճապային իրավիճակ:
Շնորհակալություն մեզ վստահելու համար:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: