Նորություններ
Նպատակ ունենալով ապահովելու հաճախորդներին վճարումներ իրականացնելու ժամանակակից հարմարավետ բանկային լուծումներ, «Արցախբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է իր հաճախորդներին օգտվել հեռահար սպասարկման ծառայություններից՝ այժմ նաև Telcell վճարային տերմինալների և Telcell Wallet-ի միջոցով:
Արցաբանկի և Telcell ընկերության համագործակցության շնորհիվ Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռվում առանց Բանկ այցելելու իրականացնել արագ և անվտանգ հետևյալ բանկային ծառայությունները.
- խնայողական հաշիվների համալրումներ (պահանջվում է բանկային հաշվի համարը),
- քարտային հաշիվների համալրումներ (պահանջվում է քարտի համարը),
- կուտակային ավանդի համալրումներ (պահանջվում է պայմանագրի կոդը),
- վարկի մարումներ (պահանջվում է վարկային կոդը):
Telcell տերմինալները հասանելի են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածում:
Telcell վճարային համակարգի միջոցով իրականացվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հոգ տանելով մեր քաղաքացիների առողջության մասին՝ Արցախբանկը կոչ է անում բոլորին առավելագույնս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից: