Նորություններ

12.06.2020
Կանխարգելենք COVID-19 միասին

Հարգելի հայրենակիցներ

Երկրում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով և հոգ տանելով քաղաքացիների առողջության մասին՝ «Արցախբանկ» ՓԲԸ կոչ է անում բոլորին լինել սոցիալապես պատասխանատու և հետևել ՀՀ ու ԱՀ պարետատների պահանջներին:  

Հիմք ընդունելով պարետների որոշումները ժամանակավոր սահմանափակումների մասին՝ Արցախբանկը հորդորում է հաճախորդներին Բանկի տարածք այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակ:

Միաժամանակ Բանկը հորդորում է հաճախորդներին օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և անկանխիկ վճարային տերմինալներից՝ 24/7 ռեժիմով:

Եղե' ք առողջ: