Նորություններ
Ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից ու հաճախորդների նկատմամբ ճկուն և անհատական մոտեցում ցուցաբերելու պատրաստակամությունից՝ «Արցախբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) հայտարարում է.
Ֆիզիկական անձ-վարկառուների գծով.
- Մինչև 2020թ. մայիսի 1-ը Բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի կիրառվելու և նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա: Նոր ժամանակացույցները վարկառուները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
- Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի՝ իրենցից անկախ հանգամանքների բերումով Բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան 2020թ. մայիսի 1-ից մինչև 2020թ. հունիսի 1-ը, կարող են դիմել Բանկին մինչև 2020թ. ապրիլի 30-ը՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` (Արցախում՝ (+374 47) 971350, Երևանում՝ (+374 94) 055046) կամ ուղարկելով վերանայման հայտ [email protected] հասցեով: Տվյալ դեպքում Բանկը, դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:
Իրավաբանական անձ-վարկառուների գծով.
- Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հանրային սննդի ոլորտի և այլ առնչվող/հարակից/փոխկապակցված ոլորտներում գործող իրավաբանական անձ, ինչպես նաև՝ անհատ ձեռնարկատեր հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքներից ելնելով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Բանկ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` (+374 47) 941994, (+374 47) 970994 կամ ուղարկելով վերանայման հայտ [email protected] հասցեով: Տվյալ դեպքում Բանկը, դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:
Բանկը միաժամանակ հորդորում է եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով վճարումները՝ ապագա մարումների բեռը թեթևացնելու նկատառումներից ելնելով:
Վարկի/Ֆինանսավորման պայմանների վերանայման դիմում/հայտ՝ իրավաբանական անձանց և ԱՁ-ների համար