Նորություններ

30.06.2020
Նոր հիփոթեքային վարկեր՝ անմիջապես կառուցապատողից

«Արցախբանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր՝ հիփոթեք անմիջապես կառուցապատողից:

Արցախբանկի և «Արծաթ» ՓԲԸ համագործակցության շրջանակներում Բանկը հնարավորություն է ընձեռում օգտվելու հիփոթեքային վարկերից, որոնք տրամադրվում են ընկերության կողմից կառուցված/կառուցվող շենքերից անշարժ գույքի և անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով: Ձեռքբերման ենթակա անշարժ գույքերը գտնվում եմ բազմաբնակարան ք.Երևան, Հալաբյան 55/1 հասցեում կառուցվող շենքում:

Վարկերը տրամադրվում են Բանկի ք.Երևանում գործող մասնաճյուղերում հետևյալ բացառիկ պայմաններով.

  • անվանական տոկոսադրույքը՝
    • ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ սկսած 11%-ից
    • ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ սկսած 9.5%-ից
  • վարկի գումարը՝ մինչև 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
  • ժամկետը՝ մինչև 20 տարի
  • կանխավճարը՝ սկսած 10%-ից:

Վարկերը կարող են մարվել ինչպես անուիտետային, այնպես էլ զսպանակաձև եղանակով:

Վարկավորման պայմաններին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անմիջապես կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում վարկառուները կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։