Նորություններ
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ ամբողջ տարածքում և ԱՀ-ում արտակարգ դրության/իրավիճակի շարունակվելու հանգամանքը՝ Բանկը երկարաձգել է ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների մարման արտոնյալ ժամանակահատվածը:
Մինչև 2020թ.-ի հունիսի 1-ը Բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի կիրառվելու և նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա: Նոր ժամանակացույցները վարկառուները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Բանկի կողմից սահմանվել են արտոնյալ ժամանակահատվածում վարկային ժամանակացույցների փոփոխման հետևյալ մեխանիզմները.
- Արտոնյալ ժամանակահատվածում վարկի մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման վճարների գծով չմարված պարտավորությունները հավասար կբաշխվեն վարկի մարման մնացյալ ժամանակահատվածի վրա՝ ըստ սկզբնական ժամանակացույցով նախատեսված օրերի հետևյալ վարկատեսակների համար.
- Անշարժ/շարժական գույքի գրավով վարկեր
- Ոսկու գրավով ապահովված վարկեր
- Գյուղատնտեսական նպատակներով տրամադրված վարկեր
- Ծրագրային բնակարանային միկրովարկեր ՀՀ-ում
- Սուբսիդավորվող վարկեր:
- Քարտային վարկերի դեպքում արտոնյալ ժամանակահատվածում նախատեսված վարկային գծի նվազեցումները հավասար կբաշխվեն վարկի մարման մնացյալ ժամանակահատվածի վրա՝ ըստ սկզբնական ժամանակացույցով նախատեսված օրերի:
- Առանց գրավային ապահովության սպառողական այն վարկերի դեպքում, երբ վարկի մարման վերջնաժամկերը սահմանված է մինչև 28.02.2021թ.-ը ներառյալ, վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգվել է 3 ամսով՝ արտոնյալ ժամանակահատվածում վարկի մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման վճարների գծով չմարված պարտավորությունները հավասար բաշխելով վարկի մարման մնացյալ ժամանակահատվածի վրա՝ ըստ սկզբնական ժամանակացույցով նախատեսված օրերի:
- Առանց գրավային ապահովության սպառողական այն վարկերի դեպքում, երբ վարկի մարման վերջնաժամկետը սահմանված է 01.03.2021թ.-ից սկսած, արտոնյալ ժամանակահատվածում չմարված վարկային պարտավորությունները հավասար կբաշխվեն վարկի մարման մնացյալ ժամանակահատվածի վրա՝ ըստ սկզբնական ժամանակացույցով նախատեսված օրերի:
Բացառություն կազմող վարկատեսակներ, որոնց մարման ժամանակացույցերը ենթակա չեն վերակառուցման՝ դրամական միջոցների գրավով վարկեր, լիզինգ:
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի՝ իրենցից անկախ հանգամանքների բերումով Բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան 2020թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. օգոստոսի 31-ը, կարող են դիմել Բանկին մինչև 2020թ. օգոստոսի 31-ը՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` (Արցախում՝ (+374 47) 971350, Երևանում՝ (+374 94) 055046) կամ ուղարկելով վերանայման հայտ [email protected] հասցեով: Տվյալ դեպքում Բանկը, դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:
Բանկը միաժամանակ հորդորում է եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով վճարումները՝ ապագա մարումների բեռը թեթևացնելու նկատառումներից ելնելով: