Նորություններ
Արցախբանկը, հետևողական լինելով ժամանակակից հեռահառ սպասարկման զարգացման քաղաքականությանը, ներկայացնում է նոր առցանց գործիք՝ Արցախբանկ Մոբայլ (Artsakhbank Mobile) հավելվածը:
Անվտանգության տեսանկյունից հավելվածն ունի բարձր պաշտպանվածության աստիճան՝ օգտատիրոջ եռամակարդակ նույնականացում (3D Secure), բիոմետրիկ նույնականացում՝ Touch ID, iOS համակարգի դեպքում՝ նաև Face ID:
Որպես ֆինանսների հեռահար կառավարման պաշտպանված և հարմար գործիք, Artsakhbank Mobile հավելվածը աչքի է ընկնում մի շարք առավելություններով, մասնավորապես.
- Պարզ օգտագործում
- Արագ գործարքներ
- Ապահով ծառայություններ
- Շուրջօրյա հասանելիություն
- Ամենուրեք Ձեզ հետ
- Եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն):
Հավելվածի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն ցանկացած վայրից և ցանկացած պահին՝ 24/7 ռեժիմով, առանց Բանկ այցելելու անվճար կատարել.
- Հաշիվների արագ և ապահով կառավարում
- Ավանդների համալրում
- Վարկերի (այդ թվում այլ հաճախորդի) մարում
- Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում
- Հարկերի վճարում
- Արտարժույթի փոխարկում
- Կոմունալ վճարումներ
- Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարում
- Նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Օգտատերերին հասանելի է նաև card2card ծառայությունը` քարտից քարտ փոխանցում ArCa համակարգի անդամ հանդիսացող բանկերի քարտերին:
Հաճախորդները նաև կարող են ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ, ձևավորել գործարքների վերաբերյալ հաշվետվություններ, ստանալ ծանուցումներ Բանկից և կապ հաստատել Բանկի հետ:
Ծրագիրն ակտիվացնելու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը App Store-ից կամ Google Play-ից:
Artsakhbank Mobile-ից օգտվելու հիմնական պայմաններին, սպասարկման սակագներին, ինչպես նաև անվտանգության և գաղտնիության կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ: