Նորություններ
Հարգելի´ հաճախորդներ
«Արցախբանկ» ՓԲԸ-ն հնարավորություն է տալիս կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցին պարբերաբար ինքնուրույն հետևել Բանկում սպասարկվող անհատական կենսաթոշակային հաշվին առկա ընդհանուր միջոցներին նաև առցանց՝ Բանկի Ինտերնետ-բանկ համակարգի և Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով:
Առցանց եղանակով հաշվի շարժին հետևելու համար պարզապես մուտք գործեք Ինտերնետ-բանկ համակարգ կամ Մոբայլ բանկինգ հավելված, այհուհետև հիմնական մենյուի «Տեղեկատվություն» բաժնում ընտրեք «Կենսաթոշակային հաշիվ» ենթաբաժինը: