Նորություններ

27.03.2020
EasyPay` Արցախբանկի նոր գործընկեր

Այսուհետ «Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների գծով վճարումներն իրականացնել նաև առցանց` EasyPay վճարային համակարգի միջոցով:

EasyPay-ով վճարումներ կարող են կատարվել ընկերության 2000-ից ավելի վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ինչպես ՀՀ ողջ տարածքում, այնպես էլ ԱՀ-ում:

Առանց Բանկի մասնաճյուղ այցելելու EasyPay տերմինալների միջոցով հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են իրականացնել.

  • խնայողական հաշիվների համալրումներ (պահանջվում է բանկային հաշվի համարը),
  • քարտային հաշիվների համալրումներ (պահանջվում է քարտի համարը),
  • կուտակային ավանդի համալրումներ (պահանջվում է պայմանագրի կոդը),
  • վարկի  մարումներ (պահանջվում է վարկային կոդը):

EasyPay վճարային համակարգի միջոցով իրականացվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հոգ տանելով մեր քաղաքացիների առողջության մասին՝ Արցախբանկը կոչ է անում բոլորին առավելագույնս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից: