Նորություններ

17.07.2020
Արցախբանկը` 2020թ. Արագ զարգացող մանրածախ բանկը Հայաստանում ըստ Global Banking and Finance Review-ի

Արցախբանկը Global Banking and Finance Review ամսագրի կողմից ճանաչվել է 2020թ.-ի ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿԸ Հայաստանում: 

Հեղինակավոր ամսագիրը տարիներ շարունակ մրցանակաբաշխություն է կազմակերպում մի շարք ինստիտուցիոնալ չափանիշներով բարձր գնահատականների արժանացած ընկերությունների շրջանում: 

Արցախբանկին մրցանակ շնորհելու հիմքում ընկած են վերջին տարիներին բանկային ծառայությունների սպասարկման ոլորտում և սպառողական շուկայում արձանագրված Բանկի առաջընթացները: Բանկն ապահովում է իրականացված գործարքների ու վարկավորման ծավալների կայուն աճ, իսկ ժամանակակից բանկային ծառայությունների ներդնման շնորհիվ հաճախորդներին է առաջարկում վերջիններիս պահանջարկների բավարարման համար մանրածախ բանկային արդյունավետ ֆինանսական լուծումներ: Հատկանշական են նաև Բանկի զուտ շահույթի կայուն աճը, ակտիվների և կապիտալի շահութաբերության (ROA և ROE) բարձր ցուցանիշները: 

Global Banking and Finance Review ամսագրի մրցանակաբաշխության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ