Նորություններ

30.04.2020
Արցախբանկը երկարաձգում է վարկերի մարման արտոնյալ ժամանակահատվածը

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ ամբողջ տարածքում և ԱՀ-ում արտակարգ դրության/իրավիճակի շարունակվելու հանգամանքը՝ Բանկի կողմից ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում երկարաձգվել է ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների մարման արտոնյալ ժամանակահատվածը, մասնավորապես՝

  • Մինչև 2020թ. մայիսի 15-ը ներառյալ Բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները  չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի կիրառվելու և նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա: Նոր ժամանակացույցները վարկառուները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
  • Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի՝ իրենցից անկախ հանգամանքների բերումով Բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան 2020թ. մայիսի 18-ից մինչև 2020թ. հունիսի 15-ը, կարող են դիմել Բանկին մինչև 2020թ. մայիսի 13-ը ներառյալ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` (Արցախում՝ (+374 47) 97-13-50, Երևանում՝ (+374 94) 05-50-46 կամ ուղարկելով վերանայման հայտ [email protected] հասցեով: Տվյալ դեպքում Բանկը, դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով  անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:

Բանկը միաժամանակ հորդորում է եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով վճարումները՝ ապագա մարումների բեռը թեթևացնելու նկատառումներից ելնելով: