- Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով և արտարժույթով` ստորև ներկայացված պայմաններով և սակագներով:
- Առանց հաշվի բացման ներբանկային միանվագ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
- Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի: Միջնորդավճարը գանձվում է փոխանցողից:
- Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արժույթով կամ այլ արտարժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:
- Փոխանցում նախաձեռնողը անհրաժեշտ է ներկայացնի.
- անձը հաստատող փաստաթուղթ (Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ)
- փոխանցվող գումարը և միջնորդավճարը,
- ստացողի անուն, ազգանուն, հայրանունը, եթե վերջինս նշված է անձնագրում, անձնագրի սերիան և համարը:
- Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- փոխանցման կոդը,
- փոխանցողի անուն, ազգանունը,
- փոխանցման գումարի չափը և արժույթը:
- Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
- Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
- Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
- Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`
- Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,
- հեռահաղորդակցման միջոցների խափանման,
- երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,
- ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։
Գործարքի տեսակ | Սակագներ և դրույքներ |
Բանկային հաշվից բանկային հաշիվ կատարվող փոխանցումներ | 0 ՀՀ դրամ |
Առանց հաշվի բացման ներբանկային (ֆիզիկական անձանց) փոխանցումներ1 | 0 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցման չեղյալ հայտարարում կամ տվյալների փոփոխում` համաձայն Հաճախորդի դիմումի2 |
|
Ֆիզիկական անձանց համար | 1 000 ՀՀ դրամ |
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար | 5 000 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցման վերաբերյալ հարցումների կատարում` համաձայն Հաճախորդի դիմումի2 | |
ՀՀ դրամով փոխանցումներ | 3 000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլով փոխանցումներ | 10 000 ՀՀ դրամ |
Այլ արժույթներով փոխանցումներ | 30 000 ՀՀ դրամ |
1 Փոխանցման առավելագույն գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
2 Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նախորդ մեկ տարվա սակագներ
![]() |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |
-
Անձը հաստատող փաստաթուղթ (Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ)
Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
• անձնագիրը,
• նույնականացման քարտը,
• զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,
• Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,
փախստականների համար`
• փախստականի վկայականը,
• փախստականի ճամփորդական փաստաթուղթը,
օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`
• օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,
• Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
• կացության վկայականը:
Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:
Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում: