Ի գիտություն «Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդներին և գործընկերներին

Ի՞նչ է FATCA-ն
 
FATCA-ն (Foreign Account Tax Compliant Act)` օտարերկրյա բանկային հաշիվների նկատմամբ հարկային պահանջների մասին ԱՄՆ օրենք է, որով օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները պարտավորվում են իրենց` ԱՄՆ հարկային ռեզիդենտ հաճախորդների վերաբերյալ որոշակի տեղեկություններ տրամադրել ԱՄՆ հարկային ծառայությանը:
 
FATCA օրենքի հիմնական նպատակն էկանխել ԱՄՆ հարկատուների կողմից իրենց միջոցները արտասահմանյան կամ օֆշորային ֆինանսական կազմակերպություններում ներդնելու միջոցով հարկերի վճարումից խուսափելը և պարբերաբար հաշվետվություններ ստանալ օտարերկրյա ֆինանսական հաստատություններից վերջիններիս մոտ առկա ԱՄՆ հարկատուների կամ այն  կազմակերպությունների ֆինանսական հաշիվների մասին, որոնց նշանակալի սեփականատերերը հանդիսանում են ԱՄՆ հարկատու:
 
Հայաստանի Հանրապետությունն իր համաձայնությունն է տվել համագործակցելու ԱՄՆ հարկային ծառայության (Internal Revenue Service, IRS) հետ FATCA-ի օրենքով առաջարկված Համագործակցության մոդել 2-ի միջոցով, համաձայն որի պետությունը միջկառավարական համաձայնագիր է կնքում ԱՄՆ-ի հետ:
 
«Արցախբանկ» ՓԲԸ-ին տրամադրվել է հետևյալ Ընդհանուր նույնականացման համարը (GIIN - Global Intermediary Identification Number)` 2ZQY7E.99999.SL.051:

FATCA-ի շրջանակներում Բանկի կողմից իրականացվող գործառույթները
 
Ֆիզիկական (ներառյալ Ա/Ձ) և իրավաբանական անձանց ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար Բանկն իրականացնում է հաճախորդներից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
 
Բանկի կողմից իրականացվող գործառույթներն են.
 
  •  Բանկում առկա և նոր բացվող հաշիվների նույնականացումը,
  •  ֆիզիկական և իրավաբանական անձ – հաճախորդների նույնականացումը,
  •  հարկերի պահումը FATCA-ի օրենքով սահմանված դեպքերում,
  •  տարեկան հաշվետվությունների ներկայացումը IRS-ին:

 
ԱՄՆ հարկային ռեզիդենտի չափանիշները
ԱՄՆ հարկատու-ֆիզիկական անձ (ներառյալ Ա/Ձ) է  համարվում ԱՄՆ քաղաքացին կամ ԱՄՆ հարկային ռեզիդենտը:

Հաճախորդը  հանդիսանում է  ԱՄՆ հարկային ռեզիդենտ, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
 
  • ծնվել է ԱՄՆ-ում,
  • հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի կամ ունի ԱՄՆ-ում մշտական գտնվելու թույլտվություն (Green Card)
  • ֆիզիկապես գտնվել է ԱՄՆ-ում առնվազն 31 օր ընթացիկ տարում, և 183 օր երեք տարվա ընթացքում (ներառվում է ընթացիկ տարին և անմիջապես նախորդող երկու տարիները` հաշվի առնելով ընթացիկ տարում ԱՄՆ-ում գտնվելու բոլոր օրերը,  ընթացիկ տարվան նախորդող առաջին տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/3-ը, և  ընթացիկ տարվան նախորդող երկրորդ տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/6-ը):
Օրինակ` 2015 թ.-ին Դուք ԱՄՆ տարածքում անցկացրել եք 130 օր, 2014 թ.-ին` 120 օր,  2013 թ.-ին` 120 օրԱյսպիսով՝ հաշվարկը կիրականացվի հետևյալ կերպ. (130 + 120*1/3 + 120*1/6)=190. Քանի որօրերի ընդանուր քանակը գերազանցում է  183 օրըև ընթացիկ տարում Դուք ԱՄՆ-ում անցկացրել եք 31 օրից ավելիապա 2015թ.-ին Դուք կճանաչվեք ԱՄՆ հարկային ռեզիդենտ:
  • այլ`  համաձայն FATCA օրենքի պահանջների:

ԱՄՆ հարկատու-իրավաբանական անձ է համարվում ԱՄՆ հարկային ռեզիդենտ իրավաբանական անձը, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
 
  • գրանցված է  ԱՄՆ–ում (հիմնադրվել է ԱՄՆ օրենսդրության համաձայն),
  • հիմնադիրը/հիմնադիրները տիրապետում է/են տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի առնվազն 10%-ին և բավարարում է/են վերոնշյալ կետ 1-ում նշված պայմաններից մեկին,
  • այլ` համաձայն FATCA օրենքի պահանջների:
 
«ԱՄՆ անձանց» մասով`
 
  • ԱՄՆ FATCA օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Բանկն իրավունք ունի տվյալ օրենքի կանոնակարգման տակ ընկնող Հաճախորդի, վերջինիս հաշիվների և Բանկին հայտնի եկամուտների մասին տեղեկատվությունը տրամադրել ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը (Internal Revenue Service, IRS)` վերոնշյալ օրենքի հիման վրա սահմանված հաշվետվական ձևերով։
  • FATCA օրենքի դրույթներին, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձանց, ԱՄՆ ռեզիդենտների, ԱՄՆ կացության կարգավիճակ ունեցող անձանց մասին հաշվետվություն ներկայացնելու, որոշ եկամուտներից հարկային պահումների ենթարկվելու և իրեն` որպես ԱՄՆ անձի վերաբերող ԱՄՆ օրենսդրության պահանջներին ծանոթ լինելու պարտականությունը կրում է Հաճախորդը։
  • Ապագայում «ԱՄՆ անձի» կարգավիճակ ձեռք բերելիս Հաճախորդը պարտավոր է այդ մասին Բանկին գրավոր ծանուցել (տեղեկացնել)` առավելագույնը 30-օրյա ժամկետում:
  • Հաճախորդը պարտավորվում է որևէ կերպ չվիճարկել ի կատարումն FATCA-ի Բանկի իրականացրած որևէ գործողություն և չներկայացնել որևէ պահանջ նշված օրենքի շրջանակներում Բանկի կատարած գործողությունների առնչությամբ։
 
«Չհամաձայնող» հաճախորդներ/հաշիվներ 
 
«Չհամաձայնող» հաճախորդներ/հաշիվներ (Recalcitrant accounts)  են համարվում այն հաճախորդները, ովքեր հրաժարվում են Բանկին տրամադրել տեղեկատվություն, համաձայն որի կբացահայտվի նրանց ԱՄՆ հարկատու լինելու հանգամանքը, կամ հրաժարվում են որպեսզի Բանկը իրենց, իրենց հաշիվների և  եկամուտների վերաբերյալ տեղեկություն/հաշվետվություն տրամադրի ԱՄՆ հարկային ծառայությանը: «Չհամաձայնող» հաշիվների դեպքում կիրականացվի  30% (երեսուն տոկոս) հարկի գանձում ԱՄՆ ծագում ունեցող եկամուտներից (տոկոսային վճարումներ, շահաբաժիններ, վարձակալական վճարներ, ռոյալթիներ, աշխատավարձ, անուիտետներ, շահույթներ և այլ եկամուտներ, որոնք գոյացել են  ԱՄՆ-ում կամ արդյունավետորեն կապված են ԱՄՆ-ում իրականացվող բիզնեսի կամ առևտրի հետ):