Սպառողի իրավունքներ
Դուք կարող եք Ձեր բողոքները և առաջարկությունները ներկայացնել մեզ` Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում տեղադրված Բողոքների և առաջարկությունների համար հատուկ արկղերի միջոցով, ինչպես նաև
- զանգահարել+374 60 747769, 747779
- ուղարկել[email protected]
- դիմելԲանկի Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի փոստային հասցեներով
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Արցախբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները:
Նշված տեղեկատվությունը Բանկը տրամադրում է մասնակցի գրավոր դիմումը ներկայացնելուց 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ, եթե տեղեկատվության կողքին այլ ժամկետ նշված չէ): Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն կամ փոստով` Բանկի գլխամասային գրասենյակի կամ ցանկացած մասնաճյուղի հասցեով:
Տեղեկատվության թղթային առձեռն տրամադրումը / էլեկտրոնային առաքումը կատարվում է անվճար: ՀՀ Բանկերի և բանկային գործունեության մասին, ՀՀ Արժեթղթերի շուկայի մասին օրենքներին կարող եք ծանոթանալ www.arlis.am կայքում:
«Արցախբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր
Մեր գործունեության, մատուցվող ծառայությունների վերաբերյալ Ձեր հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղղել նաև օգտվելով կայքի «Հետադարձ կապ» էջից:
Ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը հնարավորություն ունեն ներկայացնելու «Արցախբանկ» ՓԲԸ և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:
Բանկը տեղեկացնում է, որ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով չվիճարկելու համաձայնագիր այն պահանջներով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
- «Արցախբանկ» ՓԲԸ Հաճախորդների կողմից ներկայացվող բողոքների և առաջարկությունների ընդունման և քննման կարգ
- «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթ
- Բողոք-պահանջի ներկայացման հայտ
- Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
- Հասցե` Երևան 0010, Մ. Խորենացու 15
- «Էլիտ Պլազա» Բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
- Հեռ.` +374 60 701111
- Ֆաքս` +374 10 582421
- Էլ. հասցե` [email protected]
- Աշխատանքային ռեժիմ`
- Երկուշաբթի - Ուրբաթ
- 09:00 - 18:00 (ընդմիջում` 13:00 - 14:00)
- www.fsm.am