Արցախբանկն առաջարկում է օգտվել Բանկի պահատվական ծառայությունից, որի միջոցով Դուք կարող եք Ձեր համար արժեքավոր իրերը պահել շուրջօրյա հսկողության ներքո գտնվող և համապատասխան պաշտպանվածությամբ ապահովված անհատական պահատուփերում:
Պահատեղում արգելվում է պահել թմրանյութ, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր, ռադիոակտիվ նյութեր, թունաքիմիկատներ և սննդամթերք:
• Անհատական պահատեղը գտնվում է հատուկ կառուցված անվտանգության միջոցներով հագեցված չհրկիզվող սենյակում, որն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ և հագեցած է ժամանակակից սարքավորումներով:
• Պահատեղերից յուրաքանչյուրն ունի երկուական բանալիներով կողպեք: Պահատեղը կարող է բացել և փակել միայն Պահառուի պատասխանատու աշխատակիցն ու Պահատուն կամ լիազորված անձը:
• Պայմանագրի գործողության ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հնարավոր են ի պահ հանձնված արժեքների համալրում և պակասեցում, որը տեղի է ունենում միայն Պահատուի ներկայությամբ: Պայմանագրի կնքման օրը պահատուն պահառուին վճարում է պահատվության վարձավճար` կանխիկ/անկանխիկ եղանակով:

 
Անհատական պահատուփերի օգտագործման պայմաններ
 
Վարձակալության ժամկետ 500*300*85 (փոքր) ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ 500*300*170 (միջին) ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ 500*600*170 (մեծ) ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ
մինչև 7 օր 2,000 4,000 8,000
8-ից 14 օր 4,000 6,000 10,000
15-ից 30 օր 6,000 9,000 15,000
31-ից 90 օր 8,000 18,000 25,000
91-ից 180 օր 15,000 25,000 30,000
181-ից 270 օր 20,000 28,000 35,000
271-ից 365 օր 25,000 33,000

45,000

366-ից 730 օր 40,000 50,000 60,000

 
Արժեքների ի պահ ընդունում Բանկի դրամապահոցում 
Ժամկետ Սակագին* (ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ)
1-ից 3 ամիս 10,000
3-ից 6 ամիս 15,000
6-ից 9 ամիս 20,000
9 ամսից 1 տարի 25,000
1 տարուց ավել 30,000

*Սակագինը տարածվում է նաև ոսկյա իրերի գրավով ապահովված վարկը մարվելուց հետո մեկամսյա ժամանակահատվածում Հաճախորդի կողմից գրավը չվերցնելու դեպքում ի պահ ընդունված գրավի վրա, ընդ որում, նման դեպքերում սակագնի կիրառման հաշվարկը սկսվում է վարկի մարման օրվանից: 

Բանկի կողմից մատուցվող ծառայությունների նախորդ մեկ տարվա սակագներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 

Անհատական պահատուփերում արժեքների պահատվության համար Պահատուից գանձվում է երաշխիքային գումար` 10,000 ՀՀ դրամ: Այս գումարը ենթակա է հետ վերադարձման պայմանագրի ժամկետի ավարտից և Պահատուի կողմից անհատական պահատուփի բանալին պատշաճ վիճակում վերադարձնելուց հետո:

Հաճախորդի նախաձեռնությամբ կամ կողպեքի վնասման դեպքում անհատական կողպեքի փոփոխության և նոր բանալու տրամադրման համար գանձվում է 15,000 ՀՀ դրամ: 

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո բանալին Բանկին չվերադարձնելու դեպքում գանձվում է 500 ՀՀ դրամ, ուշացված յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետը:

Եթե Պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Պահատուի կողմից ի պահ հանձնված արժեքները հետ չեն վերցվում, ապա հաջորդ օրվանից սկսած մինչև 60-րդ օրը ներառյալ Բանկը գանձում է սակագներով սահմանված գումար՝ յուրաքանչյուր օրվա համար:

Պահատուն կարող է երկարաձգել Պայմանագրի ժամկետը` շարունակելով վարձակալել Պահատուփը: Տվյալ դեպքում` Պայմանագրի համաձայն, գանձվում է երկարաձգված ժամկետի համար Բանկում տվյալ պահին գործող սակագներով տվյալ Պահատուփի համար սահմանված Վարձակալման վճարը:


Պայմանագրի ժամկետն երկարաձգելու համար պահատուի հետ կնքվում է լրացուցիչ համաձայնագիր, ընդ որում թույլատրվում է Պայմանագիրը երկարաձգել առավելագույնը երեք անգամ լրացուցիչ համաձայնագիր կնքելով:


Բանկը երաշխավորում է Ձեր անհատական պահատուփի պարունակության և գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն օգտվել Ձեր անհատական արկղից բացարձակ գաղտնի պայմաններում: Սակայն Բանկը պատասխանատվություն չի կրում անհատական պահատուփերում տեղադրված արժեքների կորստի կամ վնասման համար, եթե այդպիսի կորուստը չի առաջացել Բանկի աշխատակիցների մեղքով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Պայմանագիրը երկարաձգվելուց հետո Պահատուի չհայտնվելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` Պայմանագրում սահմանված չափով:
2. Անհատական պահատեղի բանալին կորցնելու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացվում է պահառուին:
3. Եթե պահատուն չի վերադարձնում բանալին կամ այն վերադարձնում է վնասվածքներով, ապա պահատուի կողմից վճարված երաշխիքային վճարը վերջինիս հետ չի վերադարձվում:
Անհատական պահատուփի ծառայությունից օգտվելու համար կարող եք դիմել 
  • «Արցախբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղ
  • ԱՀ 375000, ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 25
  • Հեռ.` +374 47 944856
  • [email protected]
  • «Արցախբանկ» ՓԲԸ Նաիրի մասնաճյուղ
  • ք.Երևան, Սայաթ-Նովա պող., 10/1
  • Հեռ.` +374 12 317001, 317002
  • [email protected]
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  • դիմում` ուղղված Վարչության Նախագահին (մասնաճյուղում` մասնաճյուղի կառավարչին),
  • պահատուի անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական քարտ (առկայության դեպքում):