- Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով և արտարժույթով` Բանկի կողմից սահմանված պայմաններով և սակագներով:
- Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի:
- Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:
- Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
- Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։
- Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`
- Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,
- հեռահաղորդակցման միջոցների խափանման,
- երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,
- ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/հանգամանքների առաջացման դեպքում։
- Միջազգային դրամական փոխանցումների դեպքում փոխանցողի և շահառուի միջև ծախսերը կարող են բաշխվել 2 տարբերակով.
- OUR տարբերակ` փոխանցողից գանձվում են Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները և միջնորդ-բանկի(երի) ծախսերը
- BEN տարբերակ` փոխանցողից գանձվում են միայն Արցախբանկի կողմից սահմանված միջնորդավճարները, մինչդեռ միջնորդ-բանկի(երի) ծախսերը գանձվելու են շահառուից` անմիջապես փոխանցվող գումարից:
Արժույթ | Փոխանցման վերջնաժամկետ |
Ներբանկային
|
|
ՀՀ դրամ Արտարժույթ |
17:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 17:30 |
Միջբանկային
|
|
ՀՀ դրամ | 14:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 15:30 |
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի | 15:00, Ինտերնետ-Բանկ համակարգով ստանալու դեպքում՝ 16:30 |
- Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
- 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետից հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են «հնարավորության դեպքում» սկզբունքով:
- Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:
- Նշված ժամանակացույցը չի տարածվում արագ դրամական փոխանցումների համակարգերով ֆիզիկական անձանց փոխանցումների վրա:
Փոխանցումներ Բանկի մասնաճյուղային ցանցի ներսում
|
|
Բանկային հաշվից բանկային հաշիվ կատարվող փոխանցումներ | 0 ՀՀ դրամ |
Միջբանկային փոխանցումներ
|
|
Բանկային հաշվից կատարվող փոխանցումներ՝
|
|
ՀՀ դրամ | 0․0% |
ԱՄՆ դոլար, Եվրո |
0․1%, նվազագույնը՝ 2 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 5 000 ՀՀ դրամ |
Կոմունալ վճարումների ընդունում (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի սպառման և սպասարկման, ջրմուղ կոյուղու, աղբահանության և այլ ծառայությունների վճարներ)
|
0 ՀՀ դրամ |
Տեխնիկական զննության կտրոնների տրամադրում
|
|
Տեխնիկական զննության ծառայության վճարների ընդունում, ներառյալ՝ կտրոնի տրամադրում | 1 000 ՀՀ դրամ |
Տեխնիկական զննման կտրոնի կրկնակի տրամադրում | 2 000 ՀՀ դրամ |
Միջազգային փոխանցումներ1
|
|
BEN տարբերակով2 | |
ԱՄՆ դոլար, Եվրո | 2 000 ՀՀ դրամ |
OUR տարբերակներով3 | |
ԱՄՆ դոլար | 0,15% նցազագույնը՝ 7 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40 000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլի | 0,1% նցազագույնը՝ 3 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 15 000 ՀՀ դրամ |
Եվրո Այլ արժույթներ 4 |
0,15% նցազագույնը՝ 6 000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ |
Երաշխավորված OUR տարբերակով (Guaranteed OUR)5 | |
ԱՄՆ դոլար | OUR տաբերակ + 10 000 ՀՀ դրամ |
Շտապ փոխանցումներ | |
ՀՀ և ԱՀ տարածքում6 | |
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո |
հավելյալ 2 000 ՀՀ դրամ |
Շտապ միջազգային փոխանցումներ7 | |
Արտարժույթով | հավելյալ 6 000 ՀՀ դրամ |
Վճարման հանձնարարականի պատրաստում (ներառյալ ԱԱՀ)
|
|
ՀՀ դրամով | 300 ՀՀ դրամ |
Արտարժույթով | 1 000 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցման չեղյալ հայտարարում կամ տվյալների փոփոխում` համաձայն հաճախորդի դիմումի
(Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար)
|
|
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար | 5 000 ՀՀ դրամ |
Միջազգային փոխանցումների դեպքում | |
ՌԴ ռուբլի | 5 000 ՀՀ դրամ |
Այլ արժույթ | 25 000 ՀՀ դրամ |
Կատարված փոխանցման վերաբերյալ հարցումների կատարում` համաձայն հաճախորդի դիմումի
(Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարման համար)
|
|
ՀՀ դրամով փոխանցումներ | 3 000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլով փոխանցումներ | 10 000 ՀՀ դրամ |
Այլ արժույթներով փոխանցումներ | 30 000 ՀՀ դրամ |
Էսքրոու հաշվից գումարի փոխանցում վաճառողի հաշվին
|
0.05%, նվազագույնը՝ 15000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 100 000 ՀՀ դրամ |
2 BEN տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են շահառուից՝ փոխանցվող գումարի հաշվին:
3 OUR տարբերակը նշանակում է՝ միջնորդ բանկի(երի) միջնորդավճարները գանձվում են փոխանցողից:
4 Կոնկրետ արժույթով գործարքի իրականացման հնարավորությունը յուրաքանչյուր անգամ համաձայնեցվում է անկանխիկ գործարքների կառավարման համար պատասխանատու ստորաբաժանման հետ:
5 Guaranteed OUR տարբերակը նշանակում է՝ շահառուի կողմից փոխանցվող գումարի ամբողջ չափով ստացում:
6 Տվյալ ծառայությունն իրականացվում է «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար:
7 Տվյալ ծառայությունն իրականացվում է Անկանխիկ դրամական հոսքերի և կանխիկի կառավարման բաժնի թույլտվությամբ՝ «հնարավորության դեպքում» սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փոխանցման չկատարելու համար:
- «Արցախբանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագներ (ուժի մեջ է 01.08.2020թ.-ից)
- «Արցախբանկ» ՓԲԸ բանկային հաշիվների բացման և վարման, այլ մատուցվող բանկային ծառայությունների ընդհանուր պայմաններ (ուժի մեջ է 01.09.2019թ.-ից)