Ի գիտություն «Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդներին և գործընկերներին
Ի՞նչ է FATCA-ն
FATCA-ն (Foreign Account Tax Compliance Act)` օտարերկրյա բանկային հաշիվների նկատմամբ հարկային պահանջների մասին ԱՄՆ օրենք է, որով օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները պարտավորվում են իրենց` ԱՄՆ հարկային ռեզիդենտ հաճախորդների վերաբերյալ որոշակի տեղեկություններ տրամադրել ԱՄՆ հարկային ծառայությանը:
FATCA օրենքի հիմնական նպատակն է` կանխել ԱՄՆ հարկատուների կողմից իրենց միջոցները արտասահմանյան կամ օֆշորային ֆինանսական կազմակերպություններում ներդնելու միջոցով հարկերի վճարումից խուսափելը և պարբերաբար հաշվետվություններ ստանալ օտարերկրյա ֆինանսական հաստատություններից վերջիններիս մոտ առկա ԱՄՆ հարկատուների կամ այն կազմակերպությունների ֆինանսական հաշիվների մասին, որոնց նշանակալի սեփականատերերը հանդիսանում են ԱՄՆ հարկատու:
Հայաստանի Հանրապետությունն իր համաձայնությունն է տվել համագործակցելու ԱՄՆ հարկային ծառայության (Internal Revenue Service, IRS) հետ FATCA-ի օրենքով առաջարկված Համագործակցության մոդել 2-ի միջոցով, համաձայն որի պետությունը միջկառավարական համաձայնագիր է կնքում ԱՄՆ-ի հետ:
«Արցախբանկ» ՓԲԸ-ին տրամադրվել է հետևյալ Ընդհանուր նույնականացման համարը (GIIN - Global Intermediary Identification Number)` 2ZQY7E.99999.SL.051:
FATCA-ի շրջանակներում Բանկի կողմից իրականացվող գործառույթները
Ֆիզիկական (ներառյալ Ա/Ձ) և իրավաբանական անձանց ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար Բանկն իրականացնում է հաճախորդներից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Բանկի կողմից իրականացվող գործառույթներն են.
-
Բանկում առկա և նոր բացվող հաշիվների նույնականացումը,
-
ֆիզիկական և իրավաբանական անձ – հաճախորդների նույնականացումը,
-
հարկերի պահումը FATCA-ի օրենքով սահմանված դեպքերում,
-
տարեկան հաշվետվությունների ներկայացումը IRS-ին:
ԱՄՆ հարկային ռեզիդենտի չափանիշները
ԱՄՆ հարկատու-ֆիզիկական անձ (ներառյալ Ա/Ձ) է համարվում ԱՄՆ քաղաքացին կամ ԱՄՆ հարկային ռեզիդենտը:
Հաճախորդը հանդիսանում է ԱՄՆ հարկային ռեզիդենտ, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
Հաճախորդը հանդիսանում է ԱՄՆ հարկային ռեզիդենտ, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
-
ծնվել է ԱՄՆ-ում,
-
հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի կամ ունի ԱՄՆ-ում մշտական գտնվելու թույլտվություն (Green Card)
-
ֆիզիկապես գտնվել է ԱՄՆ-ում առնվազն 31 օր ընթացիկ տարում, և 183 օր երեք տարվա ընթացքում (ներառվում է ընթացիկ տարին և անմիջապես նախորդող երկու տարիները` հաշվի առնելով ընթացիկ տարում ԱՄՆ-ում գտնվելու բոլոր օրերը, ընթացիկ տարվան նախորդող առաջին տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/3-ը, և ընթացիկ տարվան նախորդող երկրորդ տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/6-ը):
Օրինակ` 2015 թ.-ին Դուք ԱՄՆ տարածքում անցկացրել եք 130 օր, 2014 թ.-ին` 120 օր, 2013 թ.-ին` 120 օր: Այսպիսով՝ հաշվարկը կիրականացվի հետևյալ կերպ. (130 + 120*1/3 + 120*1/6)=190. Քանի որ, օրերի ընդանուր քանակը գերազանցում է 183 օրը, և ընթացիկ տարում Դուք ԱՄՆ-ում անցկացրել եք 31 օրից ավելի, ապա 2015թ.-ին Դուք կճանաչվեք ԱՄՆ հարկային ռեզիդենտ:
-
այլ` համաձայն FATCA օրենքի պահանջների:
ԱՄՆ հարկատու-իրավաբանական անձ է համարվում ԱՄՆ հարկային ռեզիդենտ իրավաբանական անձը, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
-
գրանցված է ԱՄՆ–ում (հիմնադրվել է ԱՄՆ օրենսդրության համաձայն),
-
հիմնադիրը/հիմնադիրները տիրապետում է/են տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի առնվազն 10%-ին և բավարարում է/են վերոնշյալ կետ 1-ում նշված պայմաններից մեկին,
-
այլ` համաձայն FATCA օրենքի պահանջների:
«ԱՄՆ անձանց» մասով`
-
ԱՄՆ FATCA օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Բանկն իրավունք ունի տվյալ օրենքի կանոնակարգման տակ ընկնող Հաճախորդի, վերջինիս հաշիվների և Բանկին հայտնի եկամուտների մասին տեղեկատվությունը տրամադրել ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը (Internal Revenue Service, IRS)` վերոնշյալ օրենքի հիման վրա սահմանված հաշվետվական ձևերով։
-
FATCA օրենքի դրույթներին, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձանց, ԱՄՆ ռեզիդենտների, ԱՄՆ կացության կարգավիճակ ունեցող անձանց մասին հաշվետվություն ներկայացնելու, որոշ եկամուտներից հարկային պահումների ենթարկվելու և իրեն` որպես ԱՄՆ անձի վերաբերող ԱՄՆ օրենսդրության պահանջներին ծանոթ լինելու պարտականությունը կրում է Հաճախորդը։
-
Ապագայում «ԱՄՆ անձի» կարգավիճակ ձեռք բերելիս Հաճախորդը պարտավոր է այդ մասին Բանկին գրավոր ծանուցել (տեղեկացնել)` առավելագույնը 30-օրյա ժամկետում:
-
Հաճախորդը պարտավորվում է որևէ կերպ չվիճարկել ի կատարումն FATCA-ի Բանկի իրականացրած որևէ գործողություն և չներկայացնել որևէ պահանջ նշված օրենքի շրջանակներում Բանկի կատարած գործողությունների առնչությամբ։
«Չհամաձայնող» հաճախորդներ/հաշիվներ
«Չհամաձայնող» հաճախորդներ/հաշիվներ (Recalcitrant accounts) են համարվում այն հաճախորդները, ովքեր հրաժարվում են Բանկին տրամադրել տեղեկատվություն, համաձայն որի կբացահայտվի նրանց ԱՄՆ հարկատու լինելու հանգամանքը, կամ հրաժարվում են որպեսզի Բանկը իրենց, իրենց հաշիվների և եկամուտների վերաբերյալ տեղեկություն/հաշվետվություն տրամադրի ԱՄՆ հարկային ծառայությանը: «Չհամաձայնող» հաշիվների դեպքում կիրականացվի 30% (երեսուն տոկոս) հարկի գանձում ԱՄՆ ծագում ունեցող եկամուտներից (տոկոսային վճարումներ, շահաբաժիններ, վարձակալական վճարներ, ռոյալթիներ, աշխատավարձ, անուիտետներ, շահույթներ և այլ եկամուտներ, որոնք գոյացել են ԱՄՆ-ում կամ արդյունավետորեն կապված են ԱՄՆ-ում իրականացվող բիզնեսի կամ առևտրի հետ):