- Հաճախորդներից արժեթղերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
- Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում.
- Բանկի հաշվին և անունից արժեթղթերով գործարքների կատարում:
- Արժեթղթերի պահառություն:
- ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր, - ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսեր, ինչպես նաև հետագայում թողարկվող և
շրջանառվող պետական այլ պարտատոմսեր:
Որպես ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող կառուցվածքային ստորաբաժանում հանդես է գալիս Բանկի Գանձապետարանը:
Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները Բանկը մատուցված ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է միջնորդավճար համաձայն Բանկի Վարչության կողմից հաստատված սակագների: Միջնորդավճարները գանձվում են Հաճախորդի դրամային հաշվի/հաշիվների մնացորդից/ներից յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը` համաձայն Բանկում գործող սակագների: Տվյալ հաշվին/հաշիվներին համապատասխան միջոցների բացակայության դեպքում Պահառուի կողմից գանձվելիք գումարը գանձվում է Հաճախորդի արտարժութային հաշվից/հաշիվներից` գանձման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարած միջին շուկայական փոխարժեքով:
Արժեթղթերի հաշվի բացում | անվճար |
Դեպո հաշվի սպասարկում | անվճար |
Հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ՝ օտարերկրյա պահառուի միջոցով հաշվառվող արժեթղթերի) պահպանում2 | 0.0010% |
Հաշվում առկա՝ օտարերկրյա պահառուի միջոցով հաշվառվող արժեթղթերի պահպանում3 | Բանկին Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հրապարակված սակագին (ներառյալ հարկերը) +25% հավելագին |
Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին | 0 ՀՀ դրամ |
Արժեթղթերի ներպահառուական փոխանցումներ | 1 000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի միջպահառուական փոխանցումներ (դուրս փոխանցումներ) | |
Բաժնետոմսեր (ներառյալ «Ազատ առաքում՝ համաձայնությամբ») | |
մինչև 1 000 000 ՀՀ դրամը | 1 000 ՀՀ դրամ |
1 000 001 ՀՀ դրամից ավել | 0.10%, առավելագույնը՝ 2 500 000 ՀՀ դրամ |
Պարտատոմսեր (ներառյալ «Ազատ առաքում՝ համաձայնությամբ») | |
մինչև 2 000 000 ՀՀ դրամը | 200 ՀՀ դրամ |
2 000 001 ՀՀ դրամից ավել | 0.01%,առավելագույնը՝ 300 000 ՀՀ դրամ |
Ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքների կնքման արդյունքում արժեթղթերի փոխանցում մեկ հաշվից մյուսին | 9 000 ՀՀ դրամ |
Պորտֆելի փոխանցում | 10 000 ՀՀ դրամ |
Բաժնետոմսի DVP փոխանցում | |
մինչև 1 000 000 ՀՀ դրամը | 2 000 ՀՀ դրամ |
1 000 001 ՀՀ դրամից ավել | 0.20%, առավելագույնը՝ 3 000 000 ՀՀ դրամ |
Պարտատոմսերի DVP փոխանցում | |
մինչև 10 000 000 ՀՀ դրամը | 2 000 ՀՀ դրամ |
10 000 001 ՀՀ դրամից ավել | 0.02%, առավելագույնը՝ 300 000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի գրավադրում, սառեցում, արգելակում | |
Բաժնետոմսերի գրավադրում | 0.01%, առավելագույնը՝ 2 500 000 ՀՀ դրամ |
Պարտատոմսեր գրավադրում | 0.02%, առավելագույնը՝ 450 000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի կամ արժեթղթի հաշվի սառեցում | 0.01%, առավելագույնը՝ 2 500 000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի առևտրային արգելադրում | 1 000 ՀՀ դրամ |
Գրավի, սառեցման, առևտրային արգելադրման դադարեցում | 1 000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի վերագրանցում | 5 000 ՀՀ դրամ |
Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում | անվճար |
Արժեթղթերի դիմաց եկամուտների հաշվարկում, ստացում | Բանկին Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ներկայացված սակագին (ներառյալ՝ հարկերը) + 25% հավելագին |
Լրացուցիչ տեղեկությունների տրամադրում | պայմանագրային |
<=20մլն | >20մլն | Նվազագույն միջնորդավճար | |
ԱՊՀ (բաժնետոմսեր, պարտատոմսեր) | |||
Հայաստան | 0.14% | 0.12% | 5 000 |
Ռուսաստան | 0.14% | 0.12% | 5 000 |
ԵՎՐՈՊԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր) | 0.25% | 0.22% | 15 000 |
ԱՍԻԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր) | 0.25% | 0.22% | 12 000 |
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր) | |||
ԱՄՆ5 | 0.022% | 0.02% | USD 18 |
Կանադա6 | 0.038% | 0.035% | CAD 30 |
Դեպո հաշվի բացում և սպասարկում | անվճար |
ՊՊ փոխանցում ներդրողի հրահանգով | 500 ՀՀ դրամ |
Դեպո հանձնարարականի պատրաստում (ներառյալ ԱԱՀ) | 1 000 ՀՀ դրամ |
- Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, արտասահմանյան երկրների դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված և այլ ծախսերը (հարկեր, տուրքեր և այլն):
- Հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ ՀՀ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի) մնացորդների անվանական արժեքի վրա/ ամսական:
- Հաշվարկվում է հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր ծավալի վրա/ ամսական (արժեթղթերի մնացորդի օրական հաշվով):
- Ներդրումային գործիքների շրջանակը սահմանափակվում է Բանկի գործընկերների կողմից առաջարկվող գործիքակազմով: Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված և այլ ծախսերը (հարկեր, տուրքեր և այլն): Կարգավորվող շուկաներում գործարքներ կնքելու համար Բանկի գործընկերների կողմից 1 պատվերով գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն քանակական/ծավալային սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ սահմանափակումները տարածվում են նաև Հաճախորդի պատվերների վրա: Բրոքերային գործարքների արդյունքում առաջացած անհրաժեշտության դեպքում Հաճախորդի միջոցների փոխարկումը այլ արժույթների կատարվում է Բանկի գործընկերների կողմից սահմանված փոխարժեքներով:
- Սակագները սահմանված են ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով մեկ բաժնետոմսի (դեպոզիտար ստացականի) համար:
- Սակագները սահմանված են Կանադական դոլարին համարժեք ՀՀ դրամով մեկ բաժնետոմսի (դեպոզիտար ստացականի) համար:
Բանկի և Հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով (ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով):
• Պահառության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անժամկետ:
• Պայմանագրի դադարեցման դեպքում Հաճախորդի դեպո հաշվի մնացորդը Հաճախորդի հանձնարարականի հիման վրա նույն օրվա ընթացքում փոխանցվում է Հաճախորդի` այլ ենթապահառուի մոտ հաշվառվող դեպո հաշվին, իսկ դեպո հաշիվը փակվում է:
Հաճախորդի հանձնարարականները կատարելիս Բանկը գործում է անկողմնակալության, ճշտապահության և Հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով:
Հաճախորդի շահերի պաշտպանության նպատակով Բանկի համապատասխան իրավասություններ ունեցող աշխատակիցները պարտավոր են`
• պահպանել տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջները.
• վեր դասել Բանկի և Բանկի Հաճախորդների շահերը սեփականից և խուսափել այնպիսի գործարքների կնքումից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Հաճախորդի և/կամ Բանկի շահերի վրա.
• ապահովել ներդրողների (Հաճախորդների, գործընկերների և շուկայի այլ մասնակիցների) շահերի պաշտպանությունը.
• իրենց իրավասությունների շրջանակներում տեղեկացնել անմիջական ղեկավարին ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի հնարավոր խախտումների, ինչպես նաև այն գործառնությունների մասին, որոնց առնչությամբ Բանկը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է դիտվել որպես շահագրգիռ անձ:
• Հաշվի բացման փաստաթղթեր:
• Արժեթղթերի վերաբերյալ գիտելիքների ու փորձի մասին տեղեկատվություն:
Ուշադրություն` Ծառայությունների մատուցման ընթացքում գործառնությունների հետ կապված ռիսկը կրում է Հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու Հաճախորդի վնասները, եթե դրանք չեն հասցվել Բանկի անգործության և/կամ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով:
Գործարքների իրականացման վայր`
Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղ
Հեռ.` +374 47 943334
[email protected]
ԱՀ 375000, Ստեփանակերտ