Բանկի ղեկավարությունը

Խորհուրդ
  • Էդվարդ Մարտինի Սանդոյան Խորհրդի անդամ

    Ծնվել է 1961 թ.-ի հունիսի 4-ին ՀՀ Երևան քաղաքում:

    1993-1994 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր (այժմ՝ ՌԴ Նախագահին առընթեր) Ժողովրդական տնտեսության ակադեմիայի (Մոսկվա) դոկտորանտուրայում։ 1983-1987 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել գիտական թեզ, 1981-1983թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում «Մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ։

    1978-1981թթ. սովորել է Մոսկվայի կառավարման ինստիտուտում «Մեքենաշինական արդյունաբերության կառավարման կազմակերպում» մասնագիտությամբ, 1968- 1978թթ. սովորել է Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցում, ավարտել է Ոսկե մեդալով: 1987թ.-ից ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1991թ.-ին ԽՍՀՄ Ժողովրդական կրթության պետական կոմիտեն շնորհել է դոցենտի կոչում։ 2001թ. փետրվարի 21 ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից շնորհվել է Մասնագիտական որակավորման հավաստագիր No 0003 (արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորում)։ 2007թ. հունիսի 1-ից` Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական Համալսարանի պրոֆեսոր: 2008թ. մարտին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողը շնորհել է Տնտեսագիտութան դոկտորի գիտական աստիճան։ 2008թ. հուլիսին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողը շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում «Տնտեսագիտութուն» մասնագիտությամբ։ 2009թ. մայիսին ՌԴ գիտության և կրթության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության կողմից շնորհվել է տնտեսագիտութան դոկտորի գիտական աստիճան: 1983-1986թթ. աշխատել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնի գիտաշխատող և միաժամանակ Ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղար:

    1986-1988թթ. աշխատել է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության ճյուղային գիտահետազոտական լաբորատորիայում` որպես ավագ գիտաշխատող` համատեղելով Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ներկայումս՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ) աշխատանքի էկոնոմիկա և կառավարում ամբիոնի ասիստենտի, այնուհետև՝ դոցենտի պաշտոնները: 1988-1989թթ. հանդիսացել է ՀԿԿ ԿԿ սոցիալ-տնտեսական բաժնին կից տնտեսական բարեփոխումների ռազմավարության մշակման գծով մշտական հանձնաժողովի անդամ: 1988-1991թթ. հանդիսացել է «Մենուա» ԲԲԸ ապահովագրական ընկերություն Նախագահ և «Մասիս» առևտրային բանկ Նախագահի տեղակալ, միաժամանակ զբաղեցնելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) Մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնի դոցենտի պաշտոնը: 1991-1993թթ. զբաղեցրել է ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ – ՀՀ Փոխնախարարի պաշտոնը: 1993թ.-ին նշանակվել է «Արմաուդիտ Սերվիս» ՓԲԸ Նախագահ - «Ալբանկ» առևտրային բանկի Փոխնախագահ, 1994թ.-ից` ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետ` մինչև 1998թ.: 1998-1999թթ. զբաղեցրել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 1999–2000թթ. զբաղեցրել է «Հայագրոբանկ» ԲԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն, Վարչության նախագահի պաշտոնը:

    2000-2002թթ. զբաղեցրել է Հայաստանի Բանկերի Միություն Նախագահի տեղակալի, 2000- 2004թթ.` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտի, 2001-2003թթ.` Հայաստանի «Ֆոնդային Բորսա» ԻԿԿ Դիտորդ Խորհրդի նախագահի պաշտոնները: 2003թ. հունիս – 2004թ. մայիս ամիսներին Հայաստանում Կապիտալի շուկաների զարգացման ծրագրի խորհրդական էր (Price water house Coopers (IBM Business Consulting Services – USAID)): 2001թ. սեպտեմբեր – 2004թ. ապրիլ ժամանակահատվածում զբաղեցրել է «Հայխնայբանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահի տեղակալի, Ռազմավարական զարգացման կոմիտեի նախագահի, 2004թ. մայիս – 2005թ. փետրվար ժամանակահատվածում` «Հայխնայբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի խորհրդականի, 2004թ. հունիս – 2012թ. մայիս ժամանակահատվածում` ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կրթության զարգացման գծով պրոռեկտորի պաշտոնները:

    2002թ. մարտից առ այսօր հանդիսանում է Ռուս-Հայկական (սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր, Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ, Համալսարանի Գիտական Խորհրդի անդամ, 2009թ. սեպտեմբերից առ այսօր` ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցի ղեկավար, 2012թ. մայիսից առ այսօր` ՌուսՀայկական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի Գիտական Խորհրդի նախագահ: 34-ամյա մասնագիտական և 26-ամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում Էդվարդ Սանդոյանը մշտապես զբաղվել է երիտասարդ մասնագետների պատրաստմամբ, իր գիտական ղեկավարության ներքո պատրաստվել են 24 տնտեսագիտության թեկնածուներ և 1 տնտեսագիտության դոկտոր, շարունակում է ղեկավարել ասպիրանտների և դոկտորանտների գիտական աշխատանքները։ Մասնակցել է ՀՀ բանկային և հարկային օրենսդրության ոլորտը կարգավորող օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի զգալի մասի մշակմանը, հանդիսանում է 1994-2003թթ. ՀՀ-ում գործող բանկային կարգավորման եւ վերահսկողության հայեցակարգի հեղինակը։ Հանդիսանում է ավելի քան 218 տ.մ. ընդհանուր ծավալով 237 հրատարակված գիտական աշխատությունների, այդ թվում մենագրությունների, դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների, ինչպես նաև ավելի քան 60 օրաթերթային հոդվածների հեղինակ։

    1995-1997թթ. ստացել է մասնագիտական որակավորում Քլիվլենդի Ֆեդերալ Ռեզերվ Բանկում (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), Անգլիայի Բանկում (Լոնդոն), Ֆրանսիայի Ազգային Բանկում (Փարիզ), Նիդերլանդների Ազգային Բանկում (Ամստերդամ)։ Էդվարդ Սանդոյանը հանդիսանում է ՀՀ-ում գործող մի շարք գիտական պարբերական հրատարակությունների խմբագրական խորհրդի անդամ։

    Իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների և կոչումների: 2017թ. սեպտեմբերի 5-ին նշանակվել է «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ:

    Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

  • Արմեն Ռազմիկի Դարբինյան Խորհրդի անդամ

    Ծնվել է 1965թ.-ի հունվարի 23-ին Լենինական քաղաքում (այնուհետև՝ Գյումրի):

    1981-1986թթ. սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1986-1989թթ.՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։ ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է տնտեսագիտության թեկնածուի (1989թ.), ապա՝ ՌԴ ԲՈՀ-ի կողմից (2006թ.)՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի Պետական Համալսարանում՝ դասախոսական աշխատանքից:

    1989–1992թթ. աշխատել է ԽՍՀՄ մինիստրների խորհրդին կից Հայաստանի ԽՍՀ մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունում (1991թ.-ից սկսած՝ ՌԴ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչություն, այնուհետև՝ ՀՀ Դեսպանատուն)՝ որպես տնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ, տնտեսական քաղաքականության վարչության պետ: Այդ տարիներին հանդիսացել է ԽՍՀՄ պետական արտաքին պարտքի և ակտիվների խնդիրները կարգավորող Միջպետական հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:

    1992թ.-ին տեղափոխվել է Երևան և ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորման գլխավոր տնօրեն:

    1994-1999թթ. ՀՀ պետական կառավարման ոլորտում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ՝ ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ (պաշտոնավարել է 1994-1997թթ.), այնուհետև ՀՀ Նախագահի հրամանագրերով նշանակվել է ՀՀ ֆինանսների Նախարար (1997թ.), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի Նախարար (1997-1998 թթ.), ՀՀ Վարչապետ (1998-1999թթ.), ՀՀ էկոնոմիկայի Նախարար (1999-2000թթ.): 2000թ-ից անցել է գիտամանկավարժական և հասարակական գործունեության: Նույն թվականից հանդիսանում է Հայ-Ռուսական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի համանախագահ, իսկ 2001թ.-ից մինչ օրս զբաղեցնում է ռեկտորի պաշտոնը:

    2006թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2011թ.-ին ՀՌՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտություն մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում (հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից): 2017թ. սեպտեմբերի 5-ին նշանակվել է «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ: Զբաղվում է քաղաքական և հասարակական գործունեությամբ:

    Շուրջ 60 գիտական աշխատանքների և մի շարք վերլուծական հոդվածների հեղինակ է:

  • Լևոն Վարազդատի Ղազարյան Խորհրդի անդամ

    Ծնվել է 1969թ.-ի օգոստոսի 12-ին ՀՀ Երևան քաղաքում:

    1993թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, իսկ 1999թ.-ին՝ Սանկտ-Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը: 1994-2004թթ. ծառայել է ՀՀ ուժային կառույցներում:

    2004-2007թթ. զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ ԿԱ Մաքսային Պետական Կոմիտեում: 2011թ. հունիսից նշանակվել է «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ԲԸ Երևանի մասնաճյուղի տնօրենի խորհրդատու, իսկ 2012թ. հունվարի 9-ից՝ համատեղության կարգով «ՍիրԿապ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի Ադմինիստրատիվ ղեկավար:

    2012թ. սեպտեմբերի 15-ին «Արցախբանկ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում ընտրվել է «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ:

    Ամուսնացած է, ունի երկու զավակ:

  • Արթուր Հակոբի Օսիկյան Խորհրդի անդամ

    Ծնվել է 1973 թ.-ի հուլիսի 25-ին ՀՀ Երևան քաղաքում:

    1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ իրավագիտություն մասնագիտությամբ: 1996-2000թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի հայցորդ: 2000 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1997-1999թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում: 1998-1999թթ. ուսանել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի իրավագիտության դպրոցում:

    1995-1999թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ նախ որպես մասնագետ, այնուհետև որպես խորհրդատու: 1997-2014թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 1999թ. մայիսից մինչև 2001թ. հունվարը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես զինվորական դատախազի օգնական:

    2001- 2003թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի, 2003-2008թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնները: 2008թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

    2009 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: 2009 թվականի սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:

    2014 թվականի սեպտեմբերի 3- ից մինչև 2018 թվականի հունվարի 28-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնը: 2002-2006թթ. հանդիսացել է ՀՀ հանրային ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի անդամ: 2006-2018թթ. հանդիսացել է GRECO-ում (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանի պատվիրակության ղեկավար: 2018 թվականի հունիսից մինչև 2018 թվականի օգոստոսը հանդիսացել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ փորձագետ: 2003 թվականին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին աստիճանի խորհրդականի կոչում, 2009 թվականին՝ ՀՀ ոստիկանության գնդապետի կոչում:

    2011թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալմայորի կոչում։

    2006 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ 2018թ. դեկտեմբերի 11-ից հանդիսանում է «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ: Հեղինակ է 25 գիտական հոդվածների և երկու հրատարակությունների:

    Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Ներքին աուդիտ
  • Կարեն Վյաչեսլավի Ասրյան Ներքին աուդիտի ղեկավար

    Ծնվել է 1983թ.-ի մայիսի 6-ին` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

    2003թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանը` Տեսական տնտեսագիտություն մասնագիտությամբ` բակալավրի որակավորմամբ:

    2005թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանը` Տնտեսական քաղաքականություն և կառավարում մասնագիտությամբ` մագիստրոսի որակավորմամբ:

    2003թ.-ի հուլիսի 21-ին աշխատանքի է ընդունվել «Արցախբանկ» ՓԲԸ-ում և մինչև 2005թ.-ի մայիսը աշխատել է որպես «Արցախբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի, վերահսկողության և վերլուծության գլխավոր դեպարտամենտի տարածքային ստորաբաժանումների վերահսկման բաժնի մասնագետ:

    2005թ.-ի մայիսից մինչև 2006թ.-ի մայիսը զբաղեցրել է նույն բաժնի I կարգի մասնագետի պաշտոնը: 2006թ.-ի մայիսից մինչև 2010թ.-ի հունիսը զբաղեցրել է «Արցախբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի անդամի պաշտոնը: 2010թ.-ի հունիսից մինչև 2017թ.-ի նոյեմբերի 16-ը զբաղեցրել է «Արցախբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

    2017թ.-ի նոյեմբերի 16-ից «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ նշանակվել է «Արցախբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավար:

    Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Վարչություն
  • Արտակ Ռուդիկի Բալայան Գործադիր տնօրեն - Վարչության Նախագահ

    Ծնվել է 1976թ.-ի հունիսի 30-ին` ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:

    1993-1994թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: 1998թ.-ին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանը` ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ` հետագայում ուսումը շարունակելով նաև Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

    1998-2007թթ. աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում` 2003թ. ապրիլից` Ներքին աուդիտի, վերահսկողության և վերլուծության գլխավոր դեպարտամենտի տնօրենի, 2004թ. օգոստոսից` Ակտիվների և պասիվների կառավարման գծով «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալի, Վարչության անդամի:

    2007թ.-ի հոկտեմբերից մինչև 2015թ. հուլիսը զբաղեցրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնը:

    2015թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հունիսի 5-ը աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ: 2017թ.-ի հունիսի 8-ից «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահն է:

    Ամուսնացած է, ունի երեք զավակ:

  • Լևոն Աշոտի Մարտիրոսյան Զարգացման գծով տնօրեն-Գործադիր տնօրենի տեղակալ

    Ծնվել է 1986թ.-ի հուլիսի 6-ին ՀՀ Երևան քաղաքում:

    2002-2006թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությամբ: 2008թ.-ին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԳԱԱ մագիստրատուրան` կառավարում մասնագիտությամբ:

    2007թ. ընդունվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան` անձնակազմի կառավարում մասնագիտացմամբ, որը գերազանցությամբ ավարտել է 2008թ.: 2008-2010թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ: Մասնակցել է բազմաթիվ դասընթացների և վերապատրաստումների:

    2011թ. փետրվարին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2015թ.-ին ուսանել է ԱՄՆ Բոստոն քաղաքի «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցում` «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ.-ին ՀՀ Ազգային ժողովում` զբաղեցնելով Նախագահի օգնականի, իսկ 2012թ.` Նախագահի խորհրդականի պաշտոնները:

    2011-2014թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող, ապա` որպես գիտաշխատող: 2013թ.-ի մարտից մինչև 2017թ.-ի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի պաշտոնը:

    2017թ. հոկտեմբերի 20-ին «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ նշանակվել է «Արցախբանկ» ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն - Գործադիր տնօրենի տեղակալ, Վարչության անդամ:

    Ամուսնացած է, ունի երկու զավակ:

  • Պարույր Համլետի Գրիգորյան Գլխավոր Գանձապետ

    Ծնվել է 1973թ.-ի մարտի 5-ին` ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:

    1994-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: 1995թ.-ի փետրվարից աշխատում է բանկային համակարգում: Մինչև 2007թ.-ի դեկտեմբեր ամիսը զբաղեցրել է «Արցախբանկ» ՓԲԸ Միջբանկային հարաբերությունների և դիլինգի գործառնությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:

    2008թ.-ի հունվարից մինչև 2014թ.-ի հոկտեմբեր ամիսը զբաղեցրել է «Արցախբանկ» ՓԲԸ Ներդրումային և վարկավորման գլխավոր դեպարտամենտի տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

    2014թ.-ի հոկտեմբերի 1-ից զբաղեցրել է «Արցախբանկ» ՓԲԸ Գանձապետի պաշտոնը, իսկ 2017թ. հոկտեմբերի 1-ից՝ Բանկի Գլխավոր գանձապետի պաշտոնը: «Արցախբանկ» ՓԲԸ Վարչության անդամ է հանդիսանում 2007թ. ապրիլի 3-ից:

    Ամուսնացած է, ունի երեք զավակ:

  • Ռուզան Վալերիկի Խաչատրյան Գլխավոր հաշվապահ

    Ծնվել է 1971թ.-ի դեկտեմբերի 30-ին` ՀՀ Երևան քաղաքում:

    1994թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը` տնտեսագետի որակավորմամբ: 1994թ.-ի հունիսից մինչև 1994թ.-ի սեպտեմբեր ամիսը աշխատել է Վիճպետվարչության ամփոփ աշխատանքների և վերլուծությունների բաժնում` որպես մասնագետ:

    1994թ.-ի սեպտեմբերից մինչև 2002թ.-ի նոյեմբեր ամիսը աշխատել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում` զբաղեցնելով տարբեր պաշտոնները: 2002թ.-ի դեկտեմբերից մինչև 2013թ.-ի նոյեմբեր ամիսը «Հայինվեստբանկ» ՓԲԸ-ում (25.08.2006թ.-ից վերանվանվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ) զբաղեցրել է Գլխավոր հաշվապահի պաշտոնը:

    2013թ.-ի նոյեմբերի 27-ին աշխատանքի է ընդունվել «Արցախբանկ» ՓԲԸ-ում և մինչև 2014թ.-ի փետրվարի 26-ը աշխատել է որպես Ներքին աուդիտի անդամի ժամանակավոր պաշտոնակատար:

    2014թ.-ի փետրվարի 27-ից առ այսօր զբաղեցնում է «Արցախբանկ» ՓԲԸ Գլխավոր հաշվապահ, Վարչության անդամի պաշտոնը: