ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





Ներբանկային դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ

  • Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով և արտարժույթով` ստորև ներկայացված պայմաններով և սակագներով:

  • Առանց հաշվի բացման ներբանկային միանվագ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:

  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի: Միջնորդավճարը գանձվում է փոխանցողից:

  • Փոխանցումների ընդունումը և վճարումը կատարվում է փոխանցման համար նախատեսված արժույթով կամ այլ արտարժույթով` իրականացնելով փոխարկում Բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:

  • Փոխանցում նախաձեռնողը անհրաժեշտ է ներկայացնի.
    • անձը հաստատող փաստաթուղթ (Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ)
      Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.

      Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
      • անձնագիրը,
      • նույնականացման քարտը,
      • զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,
      • Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,

      փախստականների համար`

      • փախստականի վկայականը,
      • փախստականի ճամփորդական փաստաթուղթը,

      օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`

      • օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,
      • Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
      • կացության վկայականը:

      Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:

      Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում:
    • փոխանցվող գումարը և միջնորդավճարը,
    • ստացողի անուն, ազգանուն, հայրանունը, եթե վերջինս նշված է անձնագրում, անձնագրի սերիան և համարը:
  • Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ.
    • անձը հաստատող փաստաթուղթ,
    • փոխանցման կոդը,
    • փոխանցողի անուն, ազգանունը,
    • փոխանցման գումարի չափը և արժույթը:
  • Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:

  • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։

  • Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`

• Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,
• հեռահաղորդակցման միջոցների խափանման,
• երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,
• ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։


Արցախբանկի մասնաճյուղային ցանցի ներսում փոխանցումների սակագներ

Գործարքի տեսակ  Սակագներ և դրույքներ  
Բանկային հաշվից բանկային հաշիվ կատարվող փոխանցումներ 0 ՀՀ դրամ  
Առանց հաշվի բացման ներբանկային (ֆիզիկական անձանց) փոխանցումներ*  0 ՀՀ դրամ  
Կատարված փոխանցման հետ կանչում, անվավեր ճանաչում կամ տվյալների փոփոխում` համաձայն Հաճախորդի դիմումի**
   
Ֆիզիկական անձանց համար  1 000 ՀՀ դրամ  
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար 5 000 ՀՀ դրամ  
Կատարված փոխանցման վերաբերյալ հարցումների կատարում` համաձայն Հաճախորդի դիմումի**
ՀՀ դրամով փոխանցումներ 3 000 ՀՀ դրամ  
ՌԴ ռուբլով փոխանցումներ 10 000 ՀՀ դրամ  
Այլ արժույթներով փոխանցումներ 3 000 ՀՀ դրամ  

* Փոխանցման առավելագույն գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:

** Տվյալ ծառայությունն իրականացվում է "հնարավորության դեպքում" սկզբունքով և բացասական արդյունքի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար:



Էջը թարմացվել է 2018-07-12 12:32:08




 
USD 483.00 485.50 485.16
EUR 562.00 567.50 565.16
RUB 7.06 7.24 7.11
CHF 499.00 506.00 502.60
GBP 630.00 639.00 635.37
GEL 170.00 205.00 185.81
CAD 361.00 372.50 372.34
 
USD 483.00 485.50 485.16
EUR 562.00 568.00 565.16
RUB 7.05 7.20 7.11
CHF 500.00 506.00 502.60
GBP 629.00 641.00 635.37
GEL - - 185.81
CAD - - 372.34

Արխիվ Թարմացվել է 18.09.2018 16:05


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 18.09.2018 09:50