ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Հիփոթեքային վարկեր




Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ բնակարան, ոչ բնակելի տարածք, առանձնատուն կամ հողատարածք ձեռքբերելու, կամ սեփական հողատարածքում բնակելի առանձնատան կամ հասարակական կառույցի կառուցման, ինչպես նաև վերանորոգման նպատակով:
  • Վարկերը տրամադրվում են ինչպես Բանկի սեփական ռեսուրսներով, այնպես էլ պետական և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Անհրաժեշտության դեպքում վարկի վերադարձելիությունը երաշխավորվում է նաև Հաճախորդի հետ համատեղ տնտեսություն վարող բոլոր չափահաս անձանց կողմից:
  • Ձեռքբերվող (գրավադրվող) գույքը չի կարող ունենալ`
    • ապօրինի շինություններ և զավթած տարածքներ (բացառություն են կազմում ինքնակամ շինությունները և հատակագծի փոփոխությունները, եթե դրանք ստացել են գրանցում որպես այդպիսին և չեն գերազանցում գրավադրվող գույքի մակերեսի 20%-ը),
    • համակցված տարածքներ, որոնք հստակ տարանջատված չեն օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գույքից և համատեղ կամ սեփականության այլ իրավունքով պատկանում են այլ անձանց,
    • վթարայնության որևիցե աստիճան, անկախ այդ աստիճանի պաշտոնապես Ճանաչված լինելու կամ Բանկի աշխատողի տեսազննման արդյունքում հայտնաբերվելու հանգամանքից:
  • Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և արտարժույթով:
  • Վարկերի վաղաժամկետ մարումը թույլատրվում է Բանկի կողմից սահմանված պայմաններով:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Կախված գրավի արժեքից, գրավի գնահատումն իրականացվում է համապատասխան մասնագիտական լիցենզավորված և Բանկի հետ համագործակցող անձանց միջոցով կամ Բանկի կողմից:
  • Վարկը հաստատող մարմինը, գնահատելով վարկային ռիսկերը, կարող է սահմանել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վարկունակության գնահատման և վարկի տրամադրման պայմանների առավել խիստ պահանջներ:
  • Այլ բանկերի հաճախորդների հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը հնարավոր է, եթե հաճախորդները համապատասխանում են Բանկի կողմից սահմանված վարկավորման պահանջներին:


Տոկոսադրույք, հաշվարկման կարգ

Բանկի կողմից կարող է կիրառվել.

  • Ֆիքսված տոկոսադրույք, ինչը ենթադրում է, որ վարկավորման ամբողջ ժամանակահատվածում տոկոսադրույքը անփոփոխ է:
  • Փոփոխական տոկոսադրույք, ինչը ենթադրում է որոշակի պարբերականությամբ` վարկավորման պայմանագրում և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված սկզբունքներով և ձևով, տոկոսադրույքի փոփոխություն վարկավորման ընթացքում:
  • Խառը տոկոսադրույք, ինչը ենթադրում է, որ վարկավորման ընթացքում առաջին 36 ամիսների ընթացքում գործում է ֆիքսված տոկոսադրույք, որից հետո գործում է փոփոխական տոկոսադրույքը:
Վարկերի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր: Վարկային պարտավորությունների մարման կարգն ու այլ պայմաններն ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում, համապատասխան յուրաքանչյուր գործիքի նկարագրության: Ընդ որում` անկախ սահմանված ժամանակացույցում մայր գումարի մարման կարգից, տոկոսագումարները ենթակա են մարման ամսական պարբերականությամբ, կանխիկ կամ անկանխիկ:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Շուկայական պայմաններից ելնելով վերանորոգման հիփոթեքային վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել, որի մասին Բանկը նախապես տեղեկացնում է Վարկառուին:
2. Արտարժույթի փոխարժեքի հնարավոր փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերի մարումների վրա, քանի որ վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները, տույժերն ու տուգանքները գանձվում են ՀՀ դրամով: Հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց գանձելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքին գումարած 1 ՀՀ դրամ գումարը, իսկ 08.04.2016թ.-ից կնքված պայմանագրերի դեպքում` տվյալ արժույթի համար վճարման օրվա Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:


  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ

    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի գույքի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:
    Հայտը կարող է մերժվել, եթե.
    -հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    -առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    -առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից 15 /տասնհինգ/ օրվա ընթացքում:

    Բանկի Ֆինանսական խորհրդատուն տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններ
Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններ

Ֆինանսական օգնական




Էջը թարմացվել է 2017-06-16 16:05:08



 
USD 479.50 482.00 480.22
EUR 533.00 541.00 536.12
RUB 7.95 8.15 8.04
CHF 481.00 496.00 493.24
GBP 602.00 617.00 607.86
GEL 199.00 210.00 199.26
CAD 265.00 363.00 360.93
 
USD 478.00 482.00 480.22
EUR 533.00 542.00 536.12
RUB 7.95 8.20 8.04
CHF 485.00 500.00 493.24
GBP 603.00 618.00 607.86
GEL - - 199.26
CAD - - 360.93

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 17:47


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 09:30