ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Առանց գրավի սպառողական վարկեր





Ընդհանուր պայմաններ
 

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
  • Վարկերը ձևակերպվում են Բանկում:


ԸՆԿԵՐԱԿԱՆ 

Վարկի նվազագույն գումարը սահմանված չէ, առավելագույնը` վերջին 6 ամսվա ընթացքում Բանկի միջոցով առնվազն երեք ամիս կատարված կոմունալ վճարների հանրագումարի մինչև տասնապատիկը, բայց ոչ ավել, քան 300 000 ՀՀ դրամ:

Ընդհանրական թերթիկ

ԲՈՆՈՒՍ

Վարկի նվազագույն գումարը սահմանված չէ, առավելագույնըվերջին 6 ամսվա ընթացքում Բանկում Հաճախորդի առկա բանկային հաշիվների դրական մնացորդների հանրագումարային միջին օրական մնացորդի մինչև հնգապատիկը, բայց ոչ ավել, քան 500 000 ՀՀ դրամը:

Ընդհանրական թերթիկ

 ՀԱՄԱՏԵՂ

Վարկի նվազագույն գումարը սահմանված չէ, առավելագույնը` փաստաթղթավորված կայուն աշխատավարձ (եկամուտ) ստանալու դեպքում` զուտ աշխատավարձի (եկամտի) մինչև քառապատիկը, բայց ոչ ավել, քան 500 000 ՀՀ դրամ, միաժամանակ Բանկում սոցփաթեթի հաշիվ ունենալու դեպքում` հնգապատիկը, բայց ոչ ավել, քան 600 000 ՀՀ դրամը, ընդ որում, այս դեպքում ամսական մարման ենթակա գումարը չպետք է գերազանցի Հաճախորդի զուտ եկամտի 35%-ը:

Ընդհանրական թերթիկ

ՀԱՄԱՏԵՂ +                    

Վարկի նվազագույն գումարը սահմանված չէ, առավելագույնը` առնվազն վերջին երեք ամսվա ընթացքում Բանկի միջոցով աշխատավարձ ստանալու դեպքում` զուտ աշխատավարձի մինչև հնգապատիկը, միաժամանակ Բանկում սոցփաթեթի հաշիվ ունենալու դեպքում` վեցապատիկը, բայց ոչ ավել, քան 800 000 ՀՀ դրամ, ւնդ որում այս դեպքում վարկի ամսական մարման ենփակա գումարը չպետք է գերազանցի հաճախորդի զուտ եկամտի 35%-ը: 

Ընդհանրական թերթիկ`Համատեղ +

Ընդհանրական թերթիկ`Համատեղ վարկ` սոցփաթեթի հաշիվ ունենալու դեպքում

ՀԱՍԱՐԱԿ 

Վարկի նվազագույն գումարը սահմանված չէ, առավելագույնը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում, Բանկի վերլուծության հիման վրա վերջին 6 ամսվա միջին ամսական շահույթի չափով (հաշվի է առնվում շահույթի գումարը` նախքան հարկումը), բայց ոչ ավել, քան 500 000 ՀՀ դրամ:

Ընդհանրական թերթիկ

 

Վարկի ժամկետ Նվազ.` սահմանված չէ, առավ.՝ 24 ամիս:
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ կանխիկ/անկանխիկ
Տարեկան տոկոսադրույք
22%
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների մարման կարգ Վարկային պարտավորությունը մարվում  է ամսական պարբերականությամբ՝ անուիտետային եղանակով:
Ապահովություն

Վարկը պետք է ապահովված լինի`

  • Հաճախորդի ապագա հիմնավորված դրամական հոսքերով, և
  • առնվազն մեկ երաշխավորի երաշխավորությամբ, որը Հաճախորդի հետ համատեղ տնտեսություն վարող անձ չէ և ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք (կամ հանդիսանում է անշարժ գույքի համասեփականատեր) կամ որի կայուն հիմնավորված եկամուտը կազմում է առնվազն տվյալ վարկի ամսական մարմանն ուղղվելիք գումարի 250%-ը:
  • Վարկը կարող է ապահովված լինել 2 նման երաշխավորների երաշխավորություններով` վերջիններիս համախառն եկամուտը Հաճախորդի եկամտի 50%-ը գերազանցելու դեպքում:


Այլ պայմաններ

Հաճախորդը կարող է օգտվել նշված վարկերից նվազագույնը 3 ամիս պարբերությամբ, առավելագույնը`800 000 ՀՀ դրամ վարկային դիրք ունենալու պայմանով` անկախ մինչ այդ ստացած վարկատեսակից (Հաճախորդն առաջին անգամ վարկ ստանալուց հետո կարող է դիմել կրկին նման վարկատեսակով ֆինանսավորվելու համար առաջին անգամ վարկ ստանալուց 3 ամիս հետո, պայմանով, որ նախորդ ստացված վարկի և առկայության դեպքում նշված վարկատեսակների մնացորդների հանրագումարը գումարած հայցվող վարկի գումարը չի կարող գերազանցել 800 000 ՀՀ դրամը և այդ ընթացքում Հաճախորդն այդ վարկերի գծով ընդհանրապես չի ունեցել մարումների ուշացումներ):

Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն  1 000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում 1.5%, նվազ.2 500 ՀՀ դրամ
Վարկի կանխիկում 0.3%
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ 0.016%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.1% օրական
Վարկի պայմանների վերանայման վճար Վերանայվող պարտավորության չափի 1%, նվազ. 10 000 ՀՀ դրամ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:


  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին ներկայացման կարգ
    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը  ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները:
    Հայտը կարող է մերժվել, եթե.
    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է առավելագույնը 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
    Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում Հաճախորդի հետ կնքվում է վարկային պայմանագիր և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր

    Վարկային Դիմում` լրացվում է տեղում:

    Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայության համարանիշի  բնօրինակը և պատճենը կամ Նույնականացման Քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ: Անձը հաստատող փաստաթղթում հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում պարտադիր է տեղեկանք բնակության վայրից` այդ հասցեում հաշվառված և բնակվող անձանց վերաբերյալ:

    Տեղեկանք աշխատավայրից` Բանկի կողմից պահանջվող բովանդակությամբ, վաղեմության ժամկետը` առավելագույնը 15 օրացուցային օրը։ Հաճախորդից կարող է պահանջվել նաև տվյալ հաճախորդի գործատուի կողմից հաճախորդի համար ներկայացվող վերջին հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը։

    Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օր. ներդրումային, գույքը վարձակալության տալու, ներդրումներ ավանդներում և այլն/, տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ:

    Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հաճախորդների դեպքում` տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ:

    Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:
    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2017-12-07 18:41:58



 
USD 481.75 484.00 482.74
EUR 565.00 573.00 570.65
RUB 8.12 8.26 8.24
CHF 483.00 490.00 488.60
GBP 640.00 650.00 649.33
GEL 170.00 195.00 188.57
CAD 366.00 379.00 376.08
 
USD 481.00 484.00 482.74
EUR 565.00 573.00 570.65
RUB 8.13 8.28 8.24
CHF 484.00 491.00 488.60
GBP 641.00 651.00 649.33
GEL - - 188.57
CAD - - 376.08

Արխիվ Թարմացվել է 15.12.2017 17:55


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 15.12.2017 09:30