ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին






Ընդհանուր տեղեկություններ 

«Արցախբանկ» ՓԲԸ-ն ֆիզիկական անձանց տրամադրում է 

  • հիփոթեքային վարկեր`
    • բնակելի/ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկեր,
    • անշարժ գույքի վերանորոգման/կառուցապատման վարկեր, 
  • սպառողական վարկեր`
    • տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկեր,
    • գրավով ապահովված սպառողական վարկեր,
    • առանց գրավի սպառողական վարկեր,
    • ուսանողական վարկեր,
    • ոսկյա իրերի գրավով ապահովված վարկեր,
    • ոսկու ստանդարտացված ձուլակտորների ձեռքբերման վարկեր,
    • քարտային օվերդրաֆտ/վարկային գիծ:
  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: Ընդ որում՝
    • սպառողական վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով,
    • հիփոթեքային վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վարկերի համար նվազագույն ժամկետ սահմանված չէ:
  • Վարկային պարտավորությունները մարվում են անուիտետային կամ զսպանակաձև եղանակով:
  • Վարկերի գծով մարումները կատարվում են այն արժույթով, որով տրամադրվել են, իսկ վարկերի գծով տոկոսները մարվում են ՀՀ դրամով /արտարժութային վարկերի դեպքում` հաշվարկված մարման օրվա դրությամբ բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով/:
  • Արտարժույթի փոխարժեքի հնարավոր փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերի մարումների վրա, քանի որ վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները, տույժերն ու տուգանքները գանձվում են ՀՀ դրամով: Հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց գանձելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքին գումարած 1 ՀՀ դրամ գումարը, իսկ 08.04.2016թ.-ից կնքված պայմանագրերի դեպքում` տվյալ արժույթի համար վճարման օրվա Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:
  • Վարկերի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը (այդ թվում գույքի գնահատման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը) կրում է Հաճախորդը:
  • Կախված գրավի արժեքից, գրավի գնահատումն իրականացվում է համապատասխան մասնագիտական լիցենզավորված և Բանկի հետ համագործակցող անձանց միջոցով կամ Բանկի կողմից:   
  • Վարկը հաստատող մարմինը, գնահատելով վարկային ռիսկերը, կարող է սահմանել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վարկունակության գնահատման և վարկի տրամադրման պայմանների առավել խիստ պահանջներ:
  • Սպառողական վարկերը ձևակերպվում են Բանկում:

Տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը  

  • Բանկի կողմից կարող է կիրառվել.Տոկոսադրույքների վերին սահմանը չպետք է գերազանցի ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, և վերջինիս նվազման դեպքում ենթակա է համապատասխան նվազեցմանը:
    • Ֆիքսված տոկոսադրույք, ինչը ենթադրում է, որ վարկավորման ամբողջ ժամանակահատվածում տոկոսադրույքը անփոփոխ է:
    • Փոփոխական տոկոսադրույք, ինչը ենթադրում է որոշակի պարբերականությամբ` վարկավորման պայմանագրում և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված սկզբունքներով և ձևով, տոկոսադրույքի փոփոխություն վարկավորման ընթացքում:
    • Խառը տոկոսադրույք, ինչը ենթադրում է, որ վարկավորման ընթացքում առաջին 36 ամիսների ընթացքում գործում է ֆիքսված տոկոսադրույք, որից հետո գործում է փոփոխական տոկոսադրույքը:
  • Վարկերի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր: Վարկային պարտավորությունների մարման կարգն ու այլ պայմաններն ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում, համապատասխան յուրաքանչյուր գործիքի նկարագրության: Ընդ որում` անկախ սահմանված ժամանակացույցում մայր գումարի մարման կարգից, տոկոսագումարները ենթակա են մարման ամսական պարբերականությամբ, կանխիկ կամ անկանխիկ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրաԻսկ տարեկան փաստացի 
տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները 
սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ


  • Տուժանքներ

    Տրամադրված գումարների և/կամ տոկոսագումարների մարումը պայմանագրում սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում կիրառվում է պայմանագրով սահմանված չափով տույժ:

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ


    Ձեր
     գույքը կարող է առգրավվելեթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները

    Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

    Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարսման պահանջը:

    Վարկային  պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավ դրված գույքը իրացվում և դրանից ստացված միջոցների հաշվին Բանկի պահանջները բավարարվում են առանց դատարան դիմելուԲանկի հայեցողությամբ Գրավի առարկանՎարկային  պարտավորության համապատասխան չափի դիմաց կամ սեփականության իրավունքով փոխանցվում է Բանկին (կամ Բանկի նշած երրորդ անձինկամ իրացվում է ուղղակի վաճառքով կամ հրապարակային սակարկություններովՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգովՄասնավորապեսՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի համաձայն Բանկը գրավոր ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մաuին (բռնագանձման ծանուցում):

    Բռնագանձման ծանուցումը պարտապանին /Վարկառուինպատշաճ ձեւով հանձնելուց հետո Բանկը իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպենաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, uպաuարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:

    Բռնագանձման ծանուցումը Գրավատուին /Վարկառուինհանձնելուց երկու ամիս հետո Բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով իրավունք ունի գրավատուի  անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային uակարկությունների միջոցով:
    Եթե գրավադրված գույքն իրացվելուց ստացած գումարը բավարար չէ Բանկի պահանջները բավարարելու համարապա նա օրենքով սահմանված կարգով իրավունք ունի պակաս գումարը ստանալ  Վարկառուի այլ գույքից:

    Գրավադրված գույքի իրացումից ստացված գումարիցայդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հետ կապված ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները պահելուց հետոբավարարվում են Բանկի պահանջներըիսկ իրացումից ստացված գումարը պարտավորությունների չափը գերազանցելու դեպքում տարբերությունը տրվում է Գրավատուին :

    Գրավատուն իրավունք ունի մինչև գրավի առարկան վաճառելը ցանկացած ժամանակ դադարեցնել դրա իրացումըկատարելով գրավով ապահովված պարտավորությունը և հատուցելով այդ գույքի իրացման հետ կապված Բանկի ծախսերը:
  • Այլ պայմաններ

    Միջնորդավճարներ

    Ֆիզիկական անձանց վարկերի տրամադրման դեպքում Բանկի կողմից կարող են գանձվել հետևյալ միջնորդավճարներ.
    - Վարկային հայտի ուսումնասիրության միջնորդավճար,
    - Վարկի տրամադրման միջնորդավճար,
    - Վարկային միջոցների կանխիկացում: 


    Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում


    Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է Հաճախորդի  կողմից վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո առավելագույնը 15 օրվա ընթացքում: Բանկի ֆինանսական խորհրդատուն տեղեկացնում է Հաճախորդին վարկի տրամադրման մասին: Հայտի մերժման դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները: 

    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը  ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի գույքի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:

    Բանկը ձեռնպահ կմնա վարկավորումից, եթե.

    - վարկի ստացման նպատակները հստակեցված չեն,
    - վարկառուն և/կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեն դասակարգված վարկ, կան տեղեկություններ նրա (նրանց) քրեական կապերի մասին,
    - մտադրություն կա վարկի գումարը օգտագործել այն շրջաններում, որտեղ չկա կամ սահմանափակվում է բանկի կողմից` այդ միջոցների օգտագործման վերահսկողության հնարավորությունը:  


    Պայմանների
     փոփոխություն

    Հաճախորդի դիմումի հիման վրա Բանկը կարող է իրականացնել տրամադրված վարկի պայմանների բարելավում, եթե Հաճախորդի մոտ չի նկատվում ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում և առկա չեն բնականոն դրամական հոսքերի նվազում: Պայմանների փոփոխությունը իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքներով և կարգով:

  • Ապահովման միջոց
    Որպես ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված և Բանկային Վարկային քաղաքականությամբ նախատեսված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, այդ թվում գույքային իրավունք:

    Վարկը նյութական արժեքով ապահովված լինելու դեպքում երաշխավորությունները հանդիսանում են որպես լրացուցիչ ապահովման միջոց, սակայն ցանկացած դեպքում երաշխավորները ֆինանսավորման տրամադրման պահին չպետք է ունենան ժամկետանց վարկային կամ հարկային պարտավորություններ: 

    Ապահովություն չունեցող վարկերը տրամադրվում են` հիմք ընդունելով վարկառուի համբավը, վարկային պատմությունը, բիզնեսի շրջանառությունը և դիրքը համապատասխան ոլորտում, նաև ելնելով Բանկի կողմից սահմանված սկզբունքներից:

Արցախբանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններ
Արցախբանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններ




Էջը թարմացվել է 2017-03-14 17:46:13



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30