ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Ներդրումային ծառայություններ





 
"ԱՐՑԱԽԲԱՆԿ" ՓԲԸ  ԿՈՂՄԻՑ  ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ 
ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


"Արցախբանկ" ՓԲԸ  իրականացնում է հետևյալ ներդրումային ծառայությունը`

  • Բանկի հաշվին և անունից արժեթղթերով գործարքների կատարում:

 
"Արցախբանկ" ՓԲԸ  կողմից մատուցվում է հետևյալ ոչ հիմնական ծառայությունը`

  • Արժեթղթերի պահառություն:


Արժեթղթերի պահառության առարկա կարող են հանդիսանալ`

  • ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր,
  • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսեր, ինչպես նաև հետագայում թողարկվող և շրջանառվող պետական այլ պարտատոմսեր:

Որպես ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող կառուցվածքային ստորաբաժանում   հանդես է  գալիս  Բանկի Գանձապետարանը:

Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները Բանկը մատուցված ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է միջնորդավճար համաձայն Բանկի Վարչության կողմից հաստատված սակագների: Միջնորդավճարները գանձվում են Հաճախորդի դրամային հաշվի/հաշիվների մնացորդից/ներից յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը` համաձայն Բանկում գործող սակագների: Տվյալ հաշվին/հաշիվներին համապատասխան միջոցների բացակայության դեպքում Պահառուի կողմից գանձվելիք գումարը գանձվում է Հաճախորդի արտարժութային հաշվից/հաշիվներից` գանձման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարած միջին շուկայական փոխարժեքով:


Մատուցող ծառայությունների սակագներ

Գործարքի տեսակՍակագներ և դրույքներ
Դեպո հաշվի բացում և սպասարկում    
անվճար
ՊՊ փոխանցում ներդրողի հրահանգով  500 ՀՀ դրամ
Դեպո հանձնարարականի պատրաստում 1 000 ՀՀ դրամ
Արժեթղթերի առք ու վաճառք 
ՊԿՊ 
- առք առաջնային շուկայից
- առք ու վաճառք երկրորդային շուկայում
0.05%
Բանկի գնանշումների համաձայն
Ոչ ռեզիդենտ թողարկողների արժեթղթեր
0.01%, նվազ.5 000 ՀՀ դրամ
Այլ Պայմանագրային


"Արցախբանկ" ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործունեության քաղաքականություն

"Արցախբանկ" ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների իրականացման կարգ


Հաճախորդների հետ կապի իրականացման կարգը և ժամկետները

Բանկի և Հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով (ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով):


Պայմանագրի գործողության ժամկետը և դադարեցման դեպքում Հաճախորդի միջոցների վերադաձման կարգը
.

  • Պահառության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անժամկետ:
  • Պայմանագրի դադարեցման դեպքում Հաճախորդի դեպո հաշվի մնացորդը Հաճախորդի հանձնարարականի հիման վրա նույն օրվա ընթացքում փոխանցվում է Հաճախորդի` այլ ենթապահառուի մոտ հաշվառվող դեպո հաշվին, իսկ դեպո հաշիվը փակվում է:


Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն


Հաճախորդի հանձնարարականները կատարելիս Բանկը գործում է անկողմնակալության, ճշտապահության և Հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով:

Հաճախորդի շահերի պաշտպանության նպատակով Բանկի համապատասխան իրավասություններ ունեցող աշխատակիցները պարտավոր են` պահպանել տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջները. վեր դասել Բանկի և Բանկի Հաճախորդների շահերը սեփականից և խուսափել այնպիսի գործարքների կնքումից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Հաճախորդի և/կամ Բանկի շահերի վրա. ապահովել ներդրողների (Հաճախորդների, գործընկերների և շուկայի այլ մասնակիցների) շահերի պաշտպանությունը. իրենց իրավասությունների շրջանակներում տեղեկացնել անմիջական ղեկավարին ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի հնարավոր խախտումների, ինչպես նաև այն գործառնությունների մասին, որոնց առնչությամբ Բանկը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է դիտվել որպես շահագրգիռ անձ:


Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Ուշադրություն` Ծառայությունների մատուցման ընթացքում գործառնությունների հետ կապված ռիսկը կրում է Հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու Հաճախորդի վնասները, եթե դրանք չեն հասցվել Բանկի անգործության և/կամ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով:


Գործարքների իրականացման վայր` "Արցախբանկ" ՓԲԸ Գլխամասային գրասենյակ: 

 



Էջը թարմացվել է 2016-05-01 23:43:21



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30