ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

  Հարգելի հաճախորդներ, Արցախբանկը շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին կանանց տոների առթիվ և հայտարարում «ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակներում մարտի 9-ից մինչև ապրիլի 7-ը Արցախբանկն առաջարկում է կին հաճախորդներին օգտվել ապառիկ կարգով կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների ձեռքբերման վարկերից հատուկ իջեցված` 18% տարեկան տոկոսադրույքով: Ակցիայի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:



Ընդհանուր պայմաններ

  • Արցախբանկը տրամադրում է ապառիկ վարկեր ԱՀ քաղաքացի հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձանց (20-65 տարեկան), ովքեր ունեն մշտական գրանցում, մշտական աշխատանք կամ անձնական բիզնես:
  • Նպատակային վարկերը տրամադրվում են կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, ժամացույց, մարզական գույք, ջեռուցման համակարգեր, կահույք, դռներ, պատուհաններ, ավտոմեքենակերի վրա տեղադրվող գազի սարքավորումներ ձեռք բերելու համար: 
  • Վարկավորման օբյեկտ կարող են հանդիսանալ այն ընկերություններից ձեռք բերվող ապրանքները, որոնց հետ Բանկը կնքել է Համագործակցության, Ֆակտորինգային պասարկման Պայմանագրեր:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:


Ընդհանրական թերթիկ` Արցախբանկի հաճախորդ

Ընդհանրական թերթիկ` Նոր հաճախորդ

Վարկի ժամկետ 3-36 ամիս
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի սահմանաչափ Նոր հաճախորդների համար՝ նվազ.՝ 50 000 ՀՀ դրամ, առավ.՝ 840 000 ՀՀ դրամ:
Արցախբանկի հաճախորդների համար՝ նվազ.՝ 50 000 ՀՀ դրամ, առավ.՝ 1 200 000 ՀՀ դրամ:
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ
Տարեկան տոկոսադրույք

24%

Ապահովման միջոց

Ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող ապրանքները: Բժշկական և տուրիստական ծառայությունների վարկավորման դեպքում պարտադիր է առնվազն 1 երաշխավոր` ոչ անմիջական ընտանիքի անդամ:

Վարկ/գրավ գործակից

մինչև 100%

Կանխավճար

սկսած 0%-ից

Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` սկսած Վարկի տրամադրման օրվանից մինչև լրիվ մարման օրը: Տոկոսների հաշվարկն իրականացվում է` օրացուցային տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների մարման կարգ Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով` անուիտետային եղանակով:

Միջնորդավճար

Վարկի տրամադրում

1%, նվազ.` 2 000 ՀՀ դրամ, առավ.` 5 000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.2%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.2%, օրական
Վարկի ձևակերպման վայր Արցախբանկի մասնաճյուղեր


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիսթե որքան կարժենա վարկը 
Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

 

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
    Վարկը տրամադրվում է հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ Հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա վարկունակության վերլուծությունը: 

    Հայտը կարող է մերժվել, եթե
    - Հաճախորդի եկամուտները բավարար չեն Վարկի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,

    - Հաճախորդը Բանկ դիմելու պահին ունի ժամկետանց վարկային պարտավորություններ և/կամ օրացուցային նախորդ 1 տարվա ընթացքում Հաճախորդի մոտ վարկերի գծով (մարված և գործող) առկա է առավելագույնը 2 (երկու) դասակարգում,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստ և/կամ դրանք թերի են ներկայացվել, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում գործարքի կնքման օրը լրացված հայտի տվյալների հետ, հայտը լրացրած անձի ինքնությունը չի համապատասխանում իրականում Ապրանքը ձեռք բերող անձի ինքնության հետ,
    - հակասում է Բանկի Վարկային քաղաքականությանը:


    Վարկի տրամադրման/մերժման որոշման մասին Հաճախորդը տեղեկացվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Վարկային հայտը մերժելու դեպքում Հաճախորդը/Կազմակերպությունը նույն օրը տեղեկացվում է մերժման պատճառների մասին: Դրական որոշման դեպքում Վարկը տրամադրվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական որոշման դեպքում Հայտի դարձերեսին նշագրվում է «Մերժվում է» արտահայտությունը` նշելով մերժման պատճառները և Հայտի պատճենը տրամադրվում է Հաճախորդին, իսկ օն-լայն ֆակտորինգի դեպքում` Կազմակերպությանը էլեկտրոնային եղանակով հետ է ուղարկվում Հայտը` «Մերժվում է» նշագրմամբ` նշելով մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր
    - ընկերության կողմից Հաճախորդի անունով լրացված ապրանքների ձեռք բերելու համար նախատեսված Հայտ
    - անձնագիր
    - անհրաժեշտության դեպքում` տեղեկանք աշխատանքի վայրից:  


ԱՊԱՌԻԿ վարկավորման շրջանակներում Արցախբանկի հետ համագործակցող վաճառքի սրահներ


Ֆինանսական օգնական




Էջը թարմացվել է 2017-03-14 15:59:49



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30