ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Ոսկյա իրերի գրավով ապահովված վարկեր





ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ.
 26.12.2016թ.-ից մինչև 31.03.2017-ը Արցախբանկում գործում են հատուկ պայմաններ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի համար` վարկի տրամադրում մինչև 100% գնահատված արժեքի չափով, 18% տարեկան տոկոսադրույքով: Ակցիայի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:


Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական սպառողական նպատակով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
  • Վարկերը ձևակերպվում են Բանկում:
 
Վարկի ժամկետ

Նվազ.` սահմանված չէ, առավ.՝
- անուիտետային եղանակով մարման դեպքում` 24 ամիս,
- ժամկետի վերջում մարման դեպքում` 12 ամիս:

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ
Կանխիկ/անկանխիկ
Վարկի սահմանաչափ Նվազ.՝ սահմանված չէ, առավ.` 5 000 000 ՀՀ դրամ: Նշված սահմանաչափը գերազանցող գումարով վարկերը տրամադրվում են բացառապես Բանկի իրավասու մարմնի որոշմամբ: 
Տարեկան տոկոսադրույք
22%
Վարկ/գրավ գործակից

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն չափը կազմում է.

-  անուիտետային եղանակով մարման դեպքում` 95%,
- միայն տոկոսների ամսական մարման դեպքում, մայր գումարի վերջում մարելու դեպքում` 85%-95% (կախված վարկի ժամկետից),
- բացառապես սպիտակ ոսկու գրավով ապահովվածության դեպքում` 80% (անկախ մարման եղանակից):

Ապահովություն Վարկը պետք է ապահովված լինի ոսկյա (նաև սպիտակ) ոչ ստանդարտացված ձուլակտորի, ջարդոնի կամ զարդեղենի գրավով: Ընդ որում` գրավի առարկա հանդիսացող իրերի գեղարվեստական արժեքը, դրանց վրա թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի առկայությունը գրավի առարկայի արժեքի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում, եթե Բանկի ներքին իրավական ակտերով այլ բան սահմանված չէ:

Ոսկու գնահատման արժեքը`ըստ հարգերի

375 հարգի 7 300 ՀՀ դրամ
585 հարգի 11 400 ՀՀ դրամ
750 հարգի 14 600 ՀՀ դրամ
875 հարգի 17 100 ՀՀ դրամ
900 հարգի 17 600 ՀՀ դրամ
916 հարգի 17 900 ՀՀ դրամ
958 հարգի 18 700 ՀՀ դրամ
999.9 հարգի 19 500 ՀՀ դրամ
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների մարման կարգ Վարկի մարումներն իրականացվում են անուիտետային եղանակով կամ ժամկետի վերջում, տոկոսագումարները ենթակա են մարման ամսական պարբերականությամբ:
Այլ պայմաններ
  • Երրորդ անձին պատկանող գույքի գրավով վարկավորում չի իրականացվում:
  • Վարկը մարելուց հետո` մեկամսյա ժամանակահատվածում, Հաճախորդի կողմից գրավը չվերցնելու դեպքում այն դիտարկվում է որպես ի պահ ընդունված արժեք, որի համար Բանկը գանձում է վճար` իր սակագների համաձայն, ընդ որում, նման դեպքերում սակագնի կիրառման հաշվարկը սկսվում է վարկի մարման օրվանից:
Միջնորդավճարներ (միանվագ)
Հայտի
ուսումնասիրություն
500 ՀՀ դրամ
Վարկի
տրամադրում
0.2%, նվազ.` 2 500 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժեր 0.016%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.1%, օրական
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար Վերանայվող պարտավորության չափի 1%, նվազ. 10 000 ՀՀ դրամ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակներ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր
կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:


  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ
    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը  ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները:
    Հայտը կարող է մերժվել, եթե.

    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,

    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,

    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:

    Վարկի տրամադրման(մերժման) որոշումը կայացվում է առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդի Բանկ ներկայանալու պահին` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
    Բանկի Ֆինանսական խորհրդատուն մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր

    Վարկային դիմում` լրացվում է տեղում:


    Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայության համարանիշի բնօրինակը և պատճենը կամ Նույնականացման քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ:


    Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:


    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2017-03-27 13:01:56



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30