ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Ուսման վարձավճարի մարման նպատակով վարկեր





Ընդհանուր պայմաններ

  • Վարկը տրամադրվում է պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
  • Վարկերը ձևակերպվում են Բանկում:
Վարկի ժամկետ Նվազ.` սահմանված չէ, առավ.՝ այդ պահին ուսման մնացած ամիսների հանրագումարը կազմող ժամկետին գումարած 36 ամիս:
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ Վարկը տրամադրվում է անկանխիկ, առավելագույնը 8 մասնաբաժնով՝ յուրաքանչյուր մասնաբաժինը՝ կիսամյակի կամ տարեկան վարձի չափով: Ընդ որում, վարկի գումարը անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը՝ վերջինիս կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթի հիման վրա:
Վարկի սահմանաչափ Նվազ.՝ սահմանված չէ, առավ.՝ 1 800 000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան վճարման ենթակա ամբողջ ուսման վարձի չափը:
Տարեկան տոկոսադրույք

20%

Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների մարման կարգը

- մինչև Հաճախորդի ուսման ավարտը մարվում են միայն տոկոսագումարները` ամսական պարբերականությամբ, իսկ
- Հաճախորդի ուսումն ավարտելուց հետո վարկային պարտավորությոնը մարվում է 36 ամսվա ընթացքում` ամսական պարբերականությամբ` անուիտետային եղանակով:

Ապահովություն

Վարկը պետք է ապահովված լինի`

  1. Հաճախորդի ծնողների/խնամակալների երաշխավորությամբ,
  2. առնվազն մեկ լրացուցիչ երաշխավորի երաշխավորությամբ, որն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ կայուն հիմնավորված եկամուտ,
  3. Ելնելով կոնկրետ դեպքերից` Բանկը կարող է պահանջել նաև գրավ:
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն 2 000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում 1%, նվազ. 1 000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր մասնաբաժնի համար
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ
0.016%, օրական
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.1%, օրական
Վարկի պայմանների վերանայման վճար Վերանայվող պարտավորության չափի 1%, նվազ. 10 000 ՀՀ դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:

 

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին ներկայացման կարգ

    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը  ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի գույքի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:

    Հայտը կարող է մերժվել, եթե.
    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից առավելագույնը 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում: Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր
    Վարկային դիմում` լրացվում է տեղում:

    Վարկառուի և երաշխավորների անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայության համարանիշի  բնօրինակը և պատճենը կամ Նույնականացման քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ:

    Երաշխավորների և, առկայության դեպքում, գրավատուների անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճենները։

    Երաշխավոր անձի/անձանց աշխատավայրից տեղեկանք, վաղեմության ժամկետը` առավելագույնը 15 առավելագույնը օրացուցային օր և աշխատանքային գրքույկի պատճենը։

    Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օր. ներդրումային, գույքը վարձակալության տալու, ներդրումներ ավանդներում և այլն/` համապատասխան եկամուտները հիմնավորող փաստաթղթեր:

    Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հաճախորդների դեպքում` տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ:

    Երաշխավոր ծնողներին պատկանող գույքի սեփականության վկայականների պատճենը:

    Տեղեկանք ուսանողի ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան/կիսամյակային վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի ռեկվիզիտները։ Տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության կնիքով, համապատասխան ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ։

    Ուսումնական հաստատությունից ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, փոխանցման հաշիվ և այլն): 

    Անձնագրում հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում` տեղեկանք բնակության վայրից:

    Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:

    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2017-06-12 09:37:54



 
USD 481.50 483.50 481.73
EUR 566.00 573.00 568.97
RUB 8.30 8.45 8.37
CHF 488.00 496.00 492.67
GBP 627.00 639.00 633.72
GEL 180.00 205.00 193.76
CAD 300.00 387.00 386.53
 
USD 481.00 483.50 481.73
EUR 566.00 574.00 568.97
RUB 8.25 8.50 8.37
CHF 490.00 496.00 492.67
GBP 628.00 640.00 633.72
GEL - - 193.76
CAD - - 386.53

Արխիվ Թարմացվել է 20.10.2017 09:31


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 20.10.2017 09:30