ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





Էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով Հաճախորդը հնարավորություն ունի

  • ստանալ տեղեկանքներ, քաղվածքներ, այլ տեղեկատվություն
  • իրականացնել հաշվարկային գործառնություններ, բացառությամբ կանխիկով կատարվող գործարքների`

Բանկ ներկայացնելով դիմումներ, նամակներ, ազատ ֆորմատի այլ հաղորդագրություններ և հետևյալ  էլեկտրոնային փաստաթղթերը.

- էլեկտրոնային վճարման հանձնարարականներ` ՀՀ դրամով և արտարժույթով,
- արտարժույթի փոխարկման հայտեր,
- վարկի մարման հայտեր:

Էլեկտրոնային նամակագրության միջոցով
հաճախորդների սպասարկման սակագներ
Ռեզիդենտ ֆիզ.անձանց համար

ՀՀ` անվճար
ԱՀ` 5 000 ՀՀ դրամ, ամսական

Ոչ ռեզիդենտ ֆիզ.անձանց համար

ՀՀ` 2 000 ՀՀ դրամ, ամսական
ԱՀ` անվճար

Տվյալ ծառայությունից օգտվելու համար Հաճախորդը լրացնում է "Էլեկտրոնային փոստի միջոցով Հաճախորդի հաշիվների սպասարկման" հարցաթերթիկը (Հավելված 1), որի հաստատումից հետո Հաճախորդի և Բանկի միջև կնքվում է պայմանագիր:

Ֆիզիկական անձ Հաճախորդի կողմից որպես իր հաշվի օգտագործողներ այլ անձանց սահմանելու դեպքում Հաճախորդը Բանկ է ներկայացնում նաև նոտարական կարգով վավերացված լիազորագիր:

Պայմանագիր կնքած Հաճախորդին տրամադրվում է նաև.

  • էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ծածկագրման ծրագրային փաթեթ,
  • վերոնշյալ ծրագրային փաթեթը տեղադրելու և օգտագործելու ձեռնարկը,
  • CD կրիչի վրա Հաճախորդի հաշիվը սպասարկող մասնաճյուղի բաց բանալին*` ֆայլի ձևով (սերտիֆիկատը):

* Բաց և փակ բանալիներ` բանալիների հատուկ զույգ` օժտված այնպիսի յուրահատկությամբ, որի շնորհիվ մեկ բանալիով ծածկագրված տվյալները կարող են ապածածկագրվել միայն մյուսով:

Վերոնշյալ ծրագիրը Բանկը տրամադրում է Հաճախորդին առձեռն կամ ուղարկում է էլեկտրոնային փոստով` պայմանագրում նշված հաճախորդի էլեկտրոնային հասցեին:

Ձեռնարկի համաձայն Հաճախորդը իր մոտ տեղադրում է ծրագիրը և Բանկի կողմից տրամադրված սերտիֆիկատը**, գեներացնում իր բաց և փակ բանալիները:

** Սերտիֆիկատ` Ֆայլ, որը պարունակում է սերտիֆիկատի սեփականատիրոջ տվյալները, բաց բանալին, ծածկագրման ալգորիթմը, սերտիֆիկատի գործողության ժամկետը, սերտիֆիկատի եզակի գրանցման համարը:

Հաճախորդն իր բաց բանալին պարունակող սերտիֆիկատը արտաքին կրիչի կամ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով տրամադրում է Բանկին:

Հաճախորդը Բանկին պարտադիր տրամադրում է նաև սերտիֆիկատի արտապատկերը (thumbprint)` թղթի վրա տպած` ինքնագիր ստորագրությամբ հաստատված` 2 օրինակից:

Ուշադրություն. Թվային ստորագրության անվավեր լինելու կամ էլեկտրոնային փաստաթղթերի վավերապայմանների անճշտությունների դեպքում վերոնշյալ գործողությունները չեն կատարվում, ընդ որում այդ մասին տեղեկացվում է Հաճախորդին:

Հաճախորդի հաշվին ոչ բավարար միջոցների առկայության դեպքում պայմանավորված գործարքի չկատարման դեպքում Բանկը հայտնում է Հաճախորդին` հաշիվը համալրելու անհրաժռծտության մասին:


Էլեկտրոնային փաստաթղթերի տիպային ձևեր



Էջը թարմացվել է 2017-06-07 17:34:38



 
USD 479.50 482.00 480.22
EUR 533.00 541.00 536.12
RUB 7.95 8.15 8.04
CHF 481.00 496.00 493.24
GBP 602.00 617.00 607.86
GEL 199.00 210.00 199.26
CAD 265.00 363.00 360.93
 
USD 478.00 482.00 480.22
EUR 533.00 542.00 536.12
RUB 7.95 8.20 8.04
CHF 485.00 500.00 493.24
GBP 603.00 618.00 607.86
GEL - - 199.26
CAD - - 360.93

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 17:47


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 09:30