ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





 

 

"Արցախբանկ" ՓԲԸ ավանդատեսակների տեղեկատվական ամփոփագիր


Ավանդների ներգրավման պայմանները

«Արցախբանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) ընդունում է ավանդներ ֆիզիկական անձանցից ՀՀ դրամով և արտարժույթով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ:

Բանկի կողմից ավանդների ընդունման գործընթացը կարգավորվում է ՀՀ և ԱՀ գործող օրենսդրությամբ, ՀՀ ԿԲ որոշումներով, Բանկի կառավարման մարմինների որոշումներով, Բանկի կանոնադրությամբ և այլ ներքին իրավական ակտերով:

Ավանդ է համարվում ավանդատուի տրամադրած այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Բանկի ավանդային պայմանագրով սահմանված պահանջներին:

Ժամկետային ավանդ` որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով ներգրավվող ավանդ:

Ժամկետային «Կուտակային» ավանդ` ավանդի գումարի վրա լրացուցիչ մուծումներ կատարելու հնարավորությամբ ժամկետային ավանդ:

Բանկի կողմից ներգրավվող ավանդնատեսակները, դրանց տոկոսադրույքները և գումարների նվազագույն չափը հաստատվում են Բանկի Վարչության կողմից:

Կուտակային ավանդի հաշվում Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ավանդը կարող է ներդրվել Բանկ որոշակի երրորդ անձի անունով:


Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում

Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը

Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:

Երբ ժամկետային ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, Ավանդատուի տոկոսները վճարվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված հետևյալ չափերով.

- ՀՀ դրամ` 1.0%
- ԱՄՆ դոլար` 0.5%
- Եվրո` 0.1%

իսկ ավանդի գումարից գանձվում է արդեն իսկ վճարված տոկոսագումարների և վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ ավանդի սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարի տարբերությունը: Նաև, առանց Ավանդատուի լրացուցիչ հանձնարարության կամ կարգադրության գանձվում է քարտի սպասարկման համապատասխան վճարը, եթե Ավանդատուին տրամադրվել էր բանկային քարտ, իսկ տրամադրված վարկի դեպքում` նաև ավանդի միջոցների հաշվին փակվում են վարկը և հավելագրված տոկոսագումարները:

Ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով: Արտարժութային ավանդների գծով հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց վճարելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքից հանած 1 ՀՀ դրամ գումարը, իսկ 08.04.2016թ.-ից կնքված պայմանագրերի դեպքում` տվյալ պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:

Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին: Ընդ որում, քարտային հաշվին հավելագրված տոկոսների գումարը մուտքագրվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսների վճարման ժամկետին հաջորդող առաջին բանկային օրը:

Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:

Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար. ՀՀ դրամով` 0.3%, ԱՄՆ դոլարով` 0.5%, այլ արտարժույթով` Բանկի Գանձապետարանի կողմից սահմանված սակագներով:

Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:


Ավանդի վերադարձ/երկարաձգում

Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:

Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում է տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը:

Ավանդատուն ժամկետային ավանդը ժամկետից շուտ պահանջելու դեպքում պետք է տեղեկացնի Բանկին այդ մտադրության մասին առնվազն 3 /երեք/ օր առաջ:

Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում են տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը: Ընդ որում, հաշվի սպասարկումն` ավանդի մարմանը հաջորդող 31-րդ օրվանից սկսած, իրականացվում է մնացյալ նմանատիպ հաշիվների սկզբունքով` համաձայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր պայմանների և սակագների:  

Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:

Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:

Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն "Եկամտային հարկի մասին" ՀՀ/ԱՀ օրենքների:


Վեճերի լուծման կարգը

Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:

10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և  ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ  համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:


Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրում

Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 30 /երեսուն/ օրյա պարբերականությամ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

  • Ավանդային հաշվի քաղվածքի պատճենի և վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում` յուրաքանչյուր փաստաթղթի համար` 1 000 ՀՀ դրամ (ներ.հարկերը),
  • Ավանդային հաշվի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկանքի, Հաճախորդի կողմից կատարված գործառքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում` 2 500 ՀՀ դրամ (ներ.հարկերը),
  • Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին, ներ.ԱԱՀ)`
    • ֆաքսային 1 (մեկ) էջ` 1 800 ՀՀ դրամ
    • Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ
    • փոստային եղանակով` 800 ՀՀ դրամ
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35 000 ՀՀ դրամ:     


Ավանդի վերադարձի ապահովումը և հատուցման երաշխավորումը

Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:

Ավանդների երաշխավորվածությունը և հատուցման ենթակա չափերը

 

Ֆինանսական օգնական




Էջը թարմացվել է 2017-03-14 17:44:02



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30