ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Ուսումնական վարկեր (պետական ծրագիր)




 


Վարկերը տրամադրվում են  ՀՀ պետական և  պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ*-երի` վճարովի կարգով ուսումնառող   ՀՀ  քաղաքացի ուսանողներին, որոնք վարկի տրամադրման պահին չպետք է ունենան չաշխատող պարտավորություններ:
Եթե ուսումնական հաստատության ուսանողի 18 տարին չի լրացել, ապա ուսանողը հանդես է գալիս իր օրինական ներկայացուցիչների՝ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:


Ընդհանրական թերթիկ` Ուսումնական վարկեր պետական ծրագրով

Վարկի ժամկետ Ուսումնառության ժամկետ** գումարած 6 տարի, սակայն ոչ ավել քան 10 տարի
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով` գումարը փոխանցելով համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին
Վարկի սահմանաչափ Առավելագույնը 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում ամեն մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 450,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը: 

Ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները:

Տարեկան տոկոսադրույք****

12%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է՝
• 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար
• 3 տոկոսային կետ՝ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

Տոկոսադրույքի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ սկսած Վարկի տրամադրվան օրվանից մինչև լրիվ մարման օրը: Հաշվարկների համար տարին ընդունվում է 365 օր:
Վարկի մարում
Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում` ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
Ապահովման միջոց Ուսանողի ծնողների, որդեգրողների կամ խնամակալների երաշխավորությունններ, անհրաժեշտության դեպքում` նաև երրորդ անձի երաշխավորություն
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն սահմանված չէ
Վարկի տրամադրում սահմանված չէ
Վարկի սպասարկում սահմանված չէ
Ժամկետանց վարկի գումարի գծով տոկոսներ 0.016%, օրական
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ 0.1%, օրական
Վարկի պայմանների վերանայման վճար Վերանայվող պարտավորության չափի 1%, նվազ.10 000 ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վայր Բանկի մասնաճյուղեր

* Պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների ցանկը հրապարակվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքէջում` www.edu.am

** Ուսումնառության ժամկետ է համարվում ուսանողի` բակալավրիատում և մագիստրատուրայում սովորելու տարիները:


*** ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ (գերազանց առաջադիմության դեպքում)
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ (ոչ գերազանց առաջադիմության դեպքում)

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Վարկի տոկոսադրույքը կարող է Վարկատուի կողմից միակողմանիորեն` առանց Վարկառուի լրացուցիչ համաձայնության փոփոխվել, եթե վերաֆինանսավորող ընկերության  կողմից փոփոխվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքը կամ վարկը չի վերաֆինանսավորվում: Այդ դեպքում վարկի նոր տոկոսադրույքը սկսում է հաշվարկվել Վարկատուի կողմից Վարկառուին տոկոսադրույքի փոփոխության մասին պատշաճ գրավոր ծանուցելու օրվանը հաջորդող ամսի 1-ից:

Վարկի մայր գումարի մասնակի մարումները և հաշվարկված տոկոսագումարների կամ դրանց մի մասի վճարումները 60 /վաթսսուն/ օր ուշացնելու դեպքում ուշացման 61-րդ օրվանից սկսած վարկի տոկոսադրույքը սահմանվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:


  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին ներկայացման կարգ
    Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով հայտի ներկայացման և/կամ վարկի տրամադրման օրվա դրությամբ վարկառուի/երաշխավորի ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և վարկառուի/երաշխավորի վարկունակությունը/վճարունակությունը:

    Հայտը կարող է մերժվել, եթե
    - Հաճախորդի չափանիշները չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - վարկառուն/երաշխավորն ունի ժամկետանց պարտավորություններ,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ: 

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից առավելագույնը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում: Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և առավելագույնը 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Ֆինանսական օգնական

 



Էջը թարմացվել է 2017-05-15 19:56:37



 
USD 481.75 483.50 483.05
EUR 535.00 543.00 538.94
RUB 8.40 8.55 8.46
CHF 480.00 495.00 494.42
GBP 621.00 633.00 628.54
GEL 194.00 210.00 199.20
CAD 260.00 356.00 355.71
 
USD 481.50 484.00 483.05
EUR 536.00 544.00 538.94
RUB 8.40 8.65 8.46
CHF 484.00 501.00 494.42
GBP 622.00 634.00 628.54
GEL - - 199.20
CAD - - 355.71

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:39


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:41