ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Ոսկու ստանդարտացված ձուլակտորների ձեռքբերման վարկեր




 


Ընդհանուր պայմաններ

  • Վարկերը տրամադրվում են ՀՀ և ԱՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ ոսկու ստանդարտացված ձուլակտորների Բանկից ձեռքբերման նպատակով:
  • Դիմելու պահին Հաճախորդի տարիքը գումարած ակնկալվող վարկի ժամկետը չի կարող գերազանցել 70 տարեկանը:
  • Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
  • Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:
  • Վարկերը ձևակերպվում են Բանկում:
Վարկի ժամկետ Նվազ.` սահմանված չէ, առավ.՝ 24 ամիս:
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ/անկանխիկ
Վարկի սահմանաչափ Նվազ.՝ սահմանված չէ, առավ.՝ 8 000 000 ՀՀ դրամ: Նշված սահմանաչափը գերազանցող գումարով վարկերը տրամադրվում են այլ եղանակով և այլ պայմաններով:
Տարեկան տոկոսադրույք
18%
Վարկ/գրավ գործակից Կախված մարման ժամկետից վարկ/գրավ գործակիցը սահմանվում է`
- մինչև 6 ամիս - առավելագույնը 100%,
- 6-ից 12 ամիս - առավելագույնը 90%,
- 12-ից 24 ամիս - առավելագույնը 80%:
Տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է վարկի փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր:
Վարկային պարտավորությունների
մարման կարգ
Վարկը մարվում է ամսական պարբերականությամբ՝ անուիտետային կամ զսպանակաձև եղանակով, տոկոսագումարները ենթակա են մարման ամսական պարբերականությամբ:
Ապահովություն Վարկն ապահովվում է ձեռքբերվող ստանդարտացված ձուլակտորներով:
Միջնորդավճարներ
Հայտի ուսումնասիրություն 500 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում
0,2%, նվազ.2 500 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ 6% տարեկան
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ 0.1% օրական
Վարկի պայմանների վերանայման վճար Վերանայվող պարտավորության չափի 1%, նվազ. 10 000 ՀՀ դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար` տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում
:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ 

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:


  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին ներկայացման կարկ
    Հաճախորդին վարկը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Հաճախորդը  ներկայացրել է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել են բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և գրանցվել են օրենսդրությամբ գրանցման ենթակա բոլոր իրավունքները, իսկ գրավի գույքի ապահովագրման պահանջի դեպքում` նաև իրականացվել է ապահովագրությունը:

    Հայտը կարող է մերժվել, եթե.
    - Հաճախորդի բնութագրերը չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության փաստը, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված հիմնավորված այլ պատճառներ:

    Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից առավելագույնը 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում: Բանկի Ֆինանսական խորհրդատուն առավելագույնը 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և առավելագույնը 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում Հաճախորդին տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր
    Վարկային դիմում՝ լրացվում է տեղում:

    Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայության համարանիշի  բնօրինակը և պատճենը կամ Նույնականացման քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ:

    Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:

    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Ֆինանսական օգնական



Էջը թարմացվել է 2017-06-12 10:18:19



 
USD 481.50 483.50 481.73
EUR 566.00 573.00 568.97
RUB 8.30 8.45 8.37
CHF 488.00 496.00 492.67
GBP 627.00 639.00 633.72
GEL 180.00 205.00 193.76
CAD 300.00 387.00 386.53
 
USD 481.00 483.50 481.73
EUR 566.00 574.00 568.97
RUB 8.25 8.50 8.37
CHF 490.00 496.00 492.67
GBP 628.00 640.00 633.72
GEL - - 193.76
CAD - - 386.53

Արխիվ Թարմացվել է 20.10.2017 09:31


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 20.10.2017 09:30