ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԱՆՀԱՏՆԵՐ Վարկեր Սպառողական վարկեր Վարկային գիծ ArCa Տոնական քարտով




 


Ընդհանուր պայմաններ

  • ArCa Տոնական վարկային քարտը տրամադրում է ինչպես Արցախբանկի հավատարիմ հաճախորդներին, այնպես էլ նոր` կայուն եկամտի աղբյուր (աշխատավարձ, զինվորական կենսաթոշակ) ունեցող ՀՀ / ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
  • Վարկային քարտը տրամադրվում է 24 ամիս ժամկետով` տոնական օրերին կապակցված կանխիկ և անկանխիկ գնումներ կատարելու նպատակով:  
  • Վարկային քարտի ներքո տրամադրվող վերականգնվող վարկային գիծը ակտիվացվում/վերականգնվում է հետևյալ ժամանակահատվածների համար.
    • դեկտեմբերի 20 - հունվարի 4` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներ,
    • փետրվարի 25 - մարտի 11` Կանանց տոն,
    • ապրիլի 25 - մայիսի 9` Եռատոն,
    • օգոստոսի 25 - սեպտեմբերի 8` Արցախի Հանրապետության օր:
     
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուժանքներ չեն կիրառվում:


ArCa Տոնական քարտի սպասարկման պայմաններ

Ընդհանրական թերթիկ` Վարկային գիծ ArCa Տոնական քարտի ներքո, Բանկի հաճախորդ

Ընդհանրական թերթիկ` Վարկային գիծ ArCa Տոնական քարտի ներքո, Նոր հաճախորդ

Վարկայի գծի ժամկետ 6 ամիս
Վարկի արժույթ  ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակը անկանխիկ
Վարկային գծի սահմանաչափը Նվազ.` 100 000 ՀՀ դրամ, առավ.` 400 000 ՀՀ դրամ (կախված է հաճախորդի աշխատավարձի/զինվորական կենսաթոշակի չափից).
Բանկի աշխատավարձային քարտապաններին և ավանդատուներին հասանելիք վարկային գծի գումարը կարող է ավելացվել 50 000 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավելի քան վարկային գծի առավելագույն գումարը:
Վարկի ապահովություն
Բանկի հայեցողությամբ` անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ֆիզիկական անձի երաշխավորություն: 
Վարկ հարաբերած գրավի արժեք չի պահանջվում
Տարեկան տոկոսադրույքի չափը Բանկի հաճախորդների համար` 18%
Նոր հաճախորդների համար` 19%
Չօգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույքի չափը
0%
Տարեկան տոկոսադրույքի հաշվարկման ձևը 
հաշվարկվում է վարկային գծի օգտագործված մասի նկատմամբ
Վարկային պարտավորությունների մարման պայման  Վարկի գումարը մարվում է ամսական հավասարաչափ` սկսած տրամադրմանը հաջորդող ամսվանից:
Տոկոսագումարները վճարվում են ամսական կտրվածքով:
Միջնորդավճարներ 
Վարկի տրամադրում 0 ՀՀ դրամ
Վարկի սպասարկում 0.1% ամսական` վարկային գծի նկատմամբ
Կանխիկացում
0.3%` Արցախբանկի բանկոմատներից
Քարտի սպասարկում 0 ՀՀ դրամ
Ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ

0.1%, օրական

Ժամկետանց վարկի գումարի գծով տույժ

0.1%, օրական

Դրական որոշման և վարկի մերժման գործոն Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով հայտի ներկայացման օրվա դրությամբ Հաճախորդի մոտ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը և նրա/երաշխավորի վարկունակության վերլուծությունը:
Հայտը կարող է մերժվել, եթե
- Քարտապանի եկամուտները բավարար չեն օվերդրաֆտի/վարկային գծի գծով պարտավորությունները ժամանակին և լրիվությամբ մարելու համար,
- Քարտապանը և/կամ երաշխավորն ունեն ժամկետանց պարտավորություններ,
- առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
- առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:
Որոշման կայացման ժամկետը և Հաճախորդին տեղեկացման կարգը Վարկի տրամադրման որոշումը կայացվում է վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկի ֆինանսական խորհրդատուն մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին: Դրական որոշման դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային պայմանագիր և 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վարկը: Մերժելու դեպքում քարտապանի դիմումի դարձերեսին նշագրվում է "մերժվում է" արտահայտությունը` նշելով մերժման պատճառները:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար` տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
2. Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
3. Վարկի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով ընդհուպ մինչև վաղաժամկետ մարման պահանջը:


Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Վարկային քարտի և վարկային գծի ստացման դիմում` լրացվում է տեղում:
  • Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայության համարանիշի բնօրինակը և պատճենը կամ Նույնականացման քարտ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու համար: 
  • Տեղեկանք աշխատավայրից, իսկ զինվորական կենսաթոշակ ստանալու դեպքում` համապատասխան իրավասու պետական մարմնից` զինվորական կենսաթոշակ ստանալու և վերջինիս չափի վերաբերյալ: 



Էջը թարմացվել է 2017-12-22 18:36:13


 
USD 481.00 482.50 481.96
EUR 586.00 592.00 591.90
RUB 8.41 8.55 8.52
CHF 495.00 504.00 504.46
GBP 661.00 672.00 670.60
GEL 177.00 199.00 189.90
CAD 375.00 388.00 388.33
 
USD 480.00 483.00 481.96
EUR 586.00 593.00 591.90
RUB 8.36 8.57 8.52
CHF 497.00 505.00 504.46
GBP 662.00 674.00 670.60
GEL - - 189.90
CAD - - 388.33

Արխիվ Թարմացվել է 22.01.2018 09:40


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 22.01.2018 09:45