ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





 

«Արցախբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր:

2004թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը` սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում:

Բանկն առաջարկում է ArCa Classic, Maestro և MasterCard Standard դեբետա-վարկային  քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին:

ArCa Business և MasterCard Business քարտերն իրենցից ներկայացնում են ներկայացուցչական և գործուղման հետ կապված ծախսերի վճարման լավագույն միջոց ինչպես Հայաստանի Հանրապետության սահմաններում, այնպես էլ արտերկրում: Շնորհիվ քարտերի միջոցով իրականացվող անկանխիկ գործառնությունների բավականին բարձր սահմանաչափերի` ArCa Business և MasterCard Business տեսակի քարտերը կարող են նաև հետաքրքրել գործարարներին` որպես մատակարարների հետ վճարումների իրականացման միջոց ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Քարտային հաշվին առկա դրական մնացորդի դիմաց հաշվեգրվում է տարեկան մինչև 6% տոկոսադրույք` կախված քարտի տեսակից, արժույթից: Քարտերի օգնությամբ հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ/օվերդրաֆտ:

VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Բանկն առաջարկում ենք ArCa Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:


Ընդհանուր տեղեկություններ

ArCa վճարային համակարգի պլաստիկ քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով: MasterCard և Maestro պլաստիկ քարտերը տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Քարտերը տրամադրվում են 2 տարի ժամկետով:

Քարտային հաշիվը բացվում է քարտի տրամադրման դիմումն ու անհրաժեշտ թաստաթղթերի ընդունելուց հետո:
Քարտը տրամադրվում է առավելագույնը 10 /տաս/ բանկային օրվա ընթացքում:
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի տրամադրման պահին:


Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիրառվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն 3 /երեք/ անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:

Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց:

Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին:
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:

Քարտապանն իրավունք ունի պայմանագրում սահմանված ժամկետներում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:

Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` +374 47 947591, Երևանում` +374 10 277719 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` +374 10 592222 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:  




Էջը թարմացվել է 2016-05-12 17:25:13



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30