ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





Բանկային հաշիվների տեղեկատվական ամփոփագիր

Հաշիվների բացման և վարման պայմաններ

"Արցախբանկ"-ը հնարավորություն է ընձեռում ՀՀ և ԱՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց բացել և վարել բանկային հաշիվներ:

Բանկային հաշիվները բացվում են ՀՀ դրամով և արտարժույթով (ԱՄՆ դոլարով, Ռուսական ռուբլով, Եվրոյով, իսկ այլ արժույթներով հնարավոր է տվյալ պահին Բանկի ունեցած հնարավորությունների դեպքում)։

Բանկը հաշիվները բացում է Հաճախորդի կողմից անհրաժեշտ բնօրինակ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Բանկը կարող է հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործել` երաշխավորելով հաճախորդի այդ միջոցներն անարգել տնօրինելու իրավունքը։

Բանկը Հաճախորդի հաշվով գործառնություններն իրականացնում է, եթե հաշվի վարման ընթացքում բացակայում են ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգով նախատեսված կամ ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ գործող այլ սահմանափակումները։ Բանկն իրավունք ունի նշված ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի համաձայն Հաճախորդից պահանջել Բանկին ներկայացնել հաշվին մուտքագրված, մուտքագրվող կամ ելքագրված, ելքագրվող միջոցների օրինական ծագումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ։ Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը կամ օգտագործումը կամ տիրապետումը` մինչև Հաճախորդի կողմից բավարար ապացույցներ ներկայացնելը։

Հաճախորդը կարող է տնօրինել իր միջոցները` իր հաշվին առկա միջոցների հասանելի սահմաններում։

Բանկը Հաճախորդի հաշվի սպասարկումն իրականացնում է Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականների, դիմումների հիման վրա` Բանկի համապատասխան ներքին իրավական ակտով սահմանված կարգով։

Բանկը, Հաճախորդի հանձնարարությամբ, կարող է Հաճախորդի հաշիվներից իրականացնել տարբեր տիպի պարբերական գործողություններ` համապատասխան հայտերի, հանձնարարականների կամ պայմանագրերի առկայության դեպքում, այդ թվում` փոխանցումներ, գործող պարտավորությունների մարումներ և այլ գործառնություններ, որոնք արգելված չեն ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ։

Բանկը Հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրումը կատարում է ինչպես Հաճախորդի և/կամ երրորդ անձանց կողմից կատարած վճարումների հաշվին` անհրաժեշտության դեպքում անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ, այնպես էլ իր կամ երրորդ անձանց կողմից կատարված վավեր վճարման հանձնարարականի հիման վրա։

Բանկը Հաճախորդի հաշվին միջոցները մուտքագրում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ/ԱՀ օրենսդրությամբ կամ բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագրով։

Բացառիկ դեպքերում Բանկի կողմից կարող են ի կատարումն ընդունվել նաև Հաճախորդի կողմից Էլեկտրոնային փոստով ուղարկված հրահանգները։

Հաճախորդի միջոցների ելքագրումը կատարվում է Հաճախորդի կողմից վավերացված ցուցումների հիման վրա` կիրառելով Բանկի կողմից մատուցվող ծառայությունների Սակագները։

Հաճախորդի կողմից կանխիկ ելքագրման հանձնարարական տալու դեպքում մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք գումարի ելքագրումը կատարվում է նույն օրը, նշված գումարից ավել հանձնարարականի դեպքում` ոչ ուշ, քան հաջորդ օրը։

Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականը սպասարկվում է համաձայն ներքոնշված աղյուսակի և պայմանների.

Արժույթ

Փոխանցման վերջնաժամկետ

Ներբանկային
ՀՀ դրամ                             
նույն բանկային օրը,
վերջնաժամկետը` 17:00
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի                           

Միջբանկային

ՀՀ դրամ                    

նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 14:00
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի   
  
նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 15:00               


Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով ներկայացված փոխանցման համար։

50 մլն-ից ավել կամ համարժեք արտարժույթով փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետից հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են «հնարավորության դեպքում» սկզբունքով։

Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարականները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը։

Սահմանված վերջնաժամկետները չեն վերաբերում արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումներին։

Հաճախորդի հաշվի վերաբերյալ քաղվածք տրամադրվում է հաճախորդի պահանջով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել։

Քաղվածքները` Հաճախորդի ցանկությամբ, Բանկի մասնաճյուղից ստանալու ընտրության դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում քաղվածքը Հաճախորդի կողմից չվերցնելու հետևանքով իր կրած վնասների համար։

Քաղվածքների, վճարման հանձնարարականների, անդորրագրերի և այլ փաստաթղթերի կրկնօրինակները, հաշիվների վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են միայն Հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա` նախապես Սակագներով սահմանված համապատասխան միջնորդավճարները գանձելուց հետո։


Հաշիվների
սառեցումը և ապասառեցումը

Բանկը կարող է սառեցնել Հաճախորդի հաշիվները հետևյալ դեպքերում`
- Հաճախորդի դիմումի հիման վրա,
- Հաճախորդին դրամական միջոցների գրավադրմամբ վարկ, երաշխիք տրամադրվելու կամ այլ գործարար հարաբերությունները կարգավորելու դեպքում,
- ԴԱՀԿ ծառայության, Հարկային մարմինների որոշումներով կամ Դատարանի վճռով կամ որոշմամբ, կամ այլ լիազոր անձի որոշմամբ Հաճախորդի հաշիվների արգելադրման (սառեցման) դեպքում, 7.2.1.4 Բանկի նախաձեռնությամբ` Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում առանց Հաճախորդին տեղեկացնելու` Ընդհանուր պայմանների 7.3.6 ենթակետով սահմանված դեպքերում,
- օրենսդրությամբ, այդ թվում` Փողերի լվացման և ահաբեկչության ֆիանսավորման դեմ պայքարի վերաբերյալ, Բանկի ներքին իրավական ակտերով և Հաշիվների բացման և սպասարկման պայմանագրով կամ Բանկի և Հաճախորդի միջև կնքված այլ պայմանագրերով սահմանված այլ դեպքերում։

Հատուկ բանկային հաշվում (էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, կառուցապատողի հատուկ հաշիվը, պետական աջակցության հաշիվը, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները) ներդրված միջոցները կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ) միայն ՀՀ/ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

Հաճախորդի հաշիվները ապասառեցման (արգելանքից հանման) հիմքեն են.
- Արգելանք դնելու մասին որոշում կայացրած համապատասխան մարմնի/ստորաբաժանման` հաշվի արգելանքը հանելու մասին որոշման առկայությունը,
- Հետագա արգելադրման անհրաժեշտության բացակայությունը` սահմանափակումը նախաձեռնող ստորաբաժանման որոշմամբ։


Հաշիվների
փակումը

Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագիրը կարող է լուծվել (բանկային հաշիվը կարող է փակվել) հետևյալ դեպքերում.
- ցանկացած ժամանակ` Բանկի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու և հաշվի վրա սահմանափակումների բացակայության դեպքում` Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, որում պարտադիր նշվում են հաշվի փակման պատճառները,
- օրենսդրությամբ, Հաշվի բացման և սպասարկման պայմանագրով, Ընդհանուր պայմանների 7.3.6 ենթակետով սահմանված այլ դեպքերում։
- Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Բանկի հետ կնքած պայմանագիրը լուծելու մասին դիմում ներկայացնելու դեպքում Բանկը անմիջապես հաճախորդին է տրամադրում դիմումը ստանալու մասին հավաստում այն եղանակով, որ եղանակով ներկայացվել է դիմումը (օրինակ, գրավոր թղթային դիմումի դեպքում` գրավոր թղթային հավաստում, էլեկտրոնային դիմումի դեպքում` էլեկտրոնային հավաստում)։

Ֆիզիկական անձ հաճախորդի բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալը մերժելու դեպքում Բանկը հաճախորդին տեղեկացնում է մերժման պատճառների մասին (օրինակ, հաշվի նկատմամբ առկա արգելանքներ), իսկ դիմումին ընթացք տալու դեպքում` առավելագույնը մեկօրյա ժամկետում տեղեկացնում է դիմումի ընթացքավորման մասին այն եղանակով, որ եղանակով ներկայացվել է դիմումը (օրինակ, գրավոր թղթային դիմումի դեպքում` գրավոր եղանակով, էլեկտրոնային դիմումի դեպքում` էլեկտրոնային եղանակով)։

Հաշվի փակման դիմում ստանալու դեպքում, Բանկը հաշիվը փակում է առավելագույնը երկու օրվա ընթացքում։

Հաճախորդի վերջին հաշիվը չի փակվում, եթե Հաճախորդը Բանկի հետ ունի որևիցե գործող պայմանագրային պարտավորություն, կամ գործող պայմանագրային հարաբերություն, որը ենթադրում է հետագայում առաջացող պարտավորություն։

Բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ` առանց հաճախորդին տեղեկացման, զրոյական մնացորդով բանկային հաշիվները փակել, իսկ այն հաշիվները, որոնցում առկա է մնացորդ գումար` սառեցնել, հետևյալ դեպքերում.
- 1 /մեկ/ տարվա ընթացքում Հաշվով գործառնությունների բացակայության դեպքում,
- Հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը Բանկի կողմից սահմանված նվազագույն չափից պակաս լինելու և մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ գումարի չափը Հաճախորդի կողմից չվերականգնելու դեպքում:
- 1 /մեկ/ տարվա ընթացքում Հաշվով գործառնությունների բացակայության դեպքում հաշիվը կապասառեցվի միայն Հաճախորդի կողմից Բանկ ներկայանալու, իսկ Հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը Բանկի կողմից սահմանված նվազագույն չափից պակաս լինելու և մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ գումարի չափը Հաճախորդի կողմից չվերականգնելու դեպքում` Հաճախորդի կողմից Հաշիվը համապատասխան գումարի չափով համալրելու դեպքում:

Փակված բանկային հաշիվները չեն վերաբացվում։


«Արցախբանկ»
 ՓԲԸ բանկային հաշիվների բացման և վարման, այլ մատուցվող բանկային ծառայությունների ընդհանուր պայմաններ

«Արցախբանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագներ




Էջը թարմացվել է 2017-03-15 10:08:59



 
USD 481.75 483.50 483.05
EUR 535.00 543.00 538.94
RUB 8.40 8.55 8.46
CHF 480.00 495.00 494.42
GBP 621.00 633.00 628.54
GEL 194.00 210.00 199.20
CAD 260.00 356.00 355.71
 
USD 481.50 484.00 483.05
EUR 536.00 544.00 538.94
RUB 8.40 8.65 8.46
CHF 484.00 501.00 494.42
GBP 622.00 634.00 628.54
GEL - - 199.20
CAD - - 355.71

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:39


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:41