ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԲԻԶՆԵՍ Պահատվություն






Արցախբանկն առաջարկում է

  • դրամական միջոցների
  • արժեքավոր իրերի
  • արժեթղթերի
  • փաստաթղթերի
  • ոսկերչական և այլ թանկարժեք իրերի 

պահատվական ծառայություն:


Պահատեղում արգելվում է պահել թմրանյութ, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր, ռադիոակտիվ նյութեր, թունաքիմիկատներ և սննդամթերք:

• Անհատական պահատեղը գտնվում է հատուկ կառուցված անվտանգության միջոցներով հագեցված չհրկիզվող սենյակում, որն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ և հագեցած է ժամանակակից սարքավորումներով:
• Պահատեղերից յուրաքանչյուրն ունի երկուական բանալիներով կողպեք: Պահատեղը կարող է բացել և փակել միայն Պահառուի պատասխանատու աշխատակիցն ու Պահատուն կամ լիազորված անձը:
• Պահատուի վարձակալության ժամկետը կազմում է 1 օրից մինչև 1 տարի և կարող է հաճախորդի ցանկությամբ ցանկացած ժամանակ երկարաձգվել:
• Պայմանագրի գործողության ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հնարավոր են ի պահ հանձնված աշժեքների համալրում և պակասեցում, որը տեղի է ունենում միայն Պահատուի ներկայությամբ:

Պայմանագրի կնքման օրը պահատուն պահառուին վճարում է պահատվության վարձավճար`կանխիկ/անկանխիկ եղանակով:

Անհատական պահատուփերի օգտագործման պայմաններ

Վարձակալության
ժամկետ

85x300x500 (փոքր)
ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ

170x300x500 (միջին)
ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ

170x600x500 (մեծ)
ՀՀ դրամ, ներ.ԱԱՀ

Մինչև 30 օր 10 000 15 000 20 000
31-ից 90 օր 15 000 25 000 30 000
91-ից 180 օր 20 000 30 000 35 000
181-ից 270 օր 25 000 35 000 40 000
271-ից 365 օր 30 000 40 000 45 000
366-ից 730 օր 45 000 55 000 60 000


Արժեքների ի պահ ընդունման պայմաններ

Ժամկետ                                                    

Սակագին
ՀՀ դրամ, ներարյալ ԱԱՀ                                  

1-ից 3 ամիս        
10 000
3-ից 6 ամիս 15 000
6-ից 9 ամիս 20 000
9-ից 1 տարի 25 000
1 տարուց ավել 30 000


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անհատական պահատուփերում արժեքների պահատվության համար Պահատուից գանձվում է երաշխիքային գումար` 10 000 ՀՀ դրամ: Այս գումարը ենթակա է հետ վերադարձման պայմանագրի ժամկետի ավարտից և Պահատուի կողմից ահատական պահատուփի բանալին պատշաճ վիճակում վերադարձնելուց հետո:

Եթե Պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Պահատուի կողմից ի պահ հանձնված արժեքները հետ չեն վերցվում, ապա Պահառուի և Պահատուի միջև պայմանգիրը համարվում է երկարաձգված այն ժամկետով, որով կնքվել է Արժեքների պահատվության պայմանագիրը:

Բանկը երաշխավորում է Ձեր անհատական պահատուփի պարունակության և գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն օգտվել Ձեր անհատական արկղից բացարձակ գաղտնի պայմաններում: Սակայն Բանկը պատասխանատվություն չի կրում անհատական պահատուփերում տեղադրված արժեքների կորստի կամ վնասման համար, եթե այդպիսի կորուստը չի առաջացել Բանկի աշխատակիցների մեղքով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Պայմանագիրը երկարաձգվելուց հետո Պահատուի չհայտնվելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` Պայմանագրում սահմանված չափով:
2. Անհատական պահատեղի բանալին կորցնելու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացվում է պահառուին:
3. Եթե պահատուն չի վերադարձնում բանալին կամ այն վերադարձնում է վնասվածքներով, ապա պահատուի կողմից վճարված երաշխիքային վճարը վերջինիս հետ չի վերադարձվում:


Անհատական պահատուփից ծառայությունից օգտվելու համար կարող եք դիմել

"Արցախբանկ" ՓԲԸ Գլխամասային գրասենյակ
ԱՀ 375000, ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 25
Հեռ.` +374 47 944856

"Արցախբանկ" ՓԲԸ Նաիրի մասնաճյուղ
ք.Երևան, Սայաթ-Նովա պող., 10/1
Հեռ.` +374 12 317001, 317002
nairi@artsakhbank.am


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • դիմում` Բանկի Վարչության նախագահի անունով,
  • պահատուի անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական քարտ (առկայության դեպքում):


Էջը թարմացվել է 2017-06-08 10:43:37



 
USD 479.50 482.00 480.22
EUR 533.00 541.00 536.12
RUB 7.95 8.15 8.04
CHF 481.00 496.00 493.24
GBP 602.00 617.00 607.86
GEL 199.00 210.00 199.26
CAD 265.00 363.00 360.93
 
USD 478.00 482.00 480.22
EUR 533.00 542.00 536.12
RUB 7.95 8.20 8.04
CHF 485.00 500.00 493.24
GBP 603.00 618.00 607.86
GEL - - 199.26
CAD - - 360.93

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 17:47


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 09:30