ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Ծառայություններ ԲԻԶՆԵՍ Փոխանցումներ





Դրամական փոխանցումների ընդհանուր պայմաններ

  • Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով և արտարժույթով` Բանկի կողմից սահմանված պայմաններով և սակագներով:

  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավության դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով փոխարկելով ՀՀ դրամի:

  • Բանկը տրամադրում է Հաճախորդին իրականացված փոխանցման վերաբերյալ համապատասխան անդորրագիր:

  • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը/սխալների ուղղումը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:

  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար, եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրության այլ պահանջների։

  • Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի հրահանգների կատարման ուշացումների, սխալների և դրանց հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք հետևանք են`

• Հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգների,
• հեռահաղորդակցման միջոցների խափանման,
• երրորդ` իրավասու, անձանց կողմից հաճախորդի հանդեպ սահմանափակումների կիրառման,
• ֆորս-մաժորային /բնական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում։


Փոխանցումների իրականացման ժամանակացույց

Արժույթ

Փոխանցման վերջնաժամկետ

Ներբանկային

ՀՀ դրամ                             
նույն բանկային օրը,
վերջնաժամկետը` 17:00
ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի                           

Միջբանկային

ՀՀ դրամ                                                          

նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 14:00       

ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի                                
  
նույն բանկային օրը, վերջնաժամկետը` 15:00

  • Նշված ժամերը գործում են մեկ հաճախորդի կողմից ներկայացված մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով փոխանցման համար:
  • 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող փոխանցումները, վերոնշված արժույթներից տարբերվող արժույթներով փոխանցումները, սահմանված վերջնաժամկետւց հետո ստացված և նույն բանկային օրվա ընթացքում վճարման հանձնարարականներն իրականացվում են "հնարավորության դեպքում" սկզբունքով:
  • Մնացած դեպքերում ստացված վճարման հանձնարարկանները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը:
  • Նշված ժամանակացույցը չի տարածվում արագ դրամական փոխանցումների համակարգերով ֆիզիկական անձանց փոխանցումների վրա:


«Արցախբանկ»
 ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների սակագներ



Էջը թարմացվել է 2017-06-13 12:59:57



 
USD 477.50 479.50 478.51
EUR 560.00 567.00 560.91
RUB 7.95 8.10 8.03
CHF 484.00 500.00 491.79
GBP 609.00 623.00 616.42
GEL 195.00 210.00 200.26
CAD 282.00 380.00 375.69
 
USD 477.00 480.00 478.51
EUR 560.00 568.00 560.91
RUB 7.95 8.15 8.03
CHF 486.00 501.00 491.79
GBP 610.00 624.00 616.42
GEL - - 200.26
CAD - - 375.69

Արխիվ Թարմացվել է 17.08.2017 09:22


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 17.08.2017 09:18