ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին






Ավանդների ներգրավման պայմանները

«Արցախբանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) ընդունում է ավանդներ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ՀՀ դրամով և արտարժույթով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով:

Բանկի կողմից ավանդների ընդունման գործընթացը կարգավորվում է ՀՀ և ԱՀ գործող օրենքներով, ՀՀ ԿԲ որոշումներով, Բանկի կառավարման մարմինների որոշումներով, Բանկի կանոնադրությամբ և այլ ներքին իրավական ակտերով:

Ավանդ է համարվում ավանդատուի տրամադրած այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Բանկի ավանդային պայմանագրով սահմանված պահանջներին:

Ժամկետային ավանդ` որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով ներգրավվող ավանդ:

Բանկի կողմից ներգրավվող ավանդնատեսակները, դրանց տոկոսադրույքները և գումարների նվազագույն չափը հաստատվում են Բանկի Վարչության կողմից:


"Արցախբանկ" ՓԲԸ ավանդատեսակների տեղեկատվական ամփոփագիր


Ավանդի
տեսակը


Ավանդի
ժամկետը



Տոկոսագումարի
վճարում

 Տարեկան տոկոսադրույքը, %

AMD
մինչև 25 մլն*
USD
մինչև 50 000*
 EUR
մինչև 50 000*






Ժամկետային*

մինչև 30 օր    

ժամկետի վերջում

3.0

1.0

0.0

31-90 օր ամսական 5.0 2.5  0.5
ժամկետի վերջում 5.5 3.0  0.75
91-180 օր ամսական 7.0 3.25  1.25
ժամկետի վերջում 8.0 3.5  1.25
181-365 օր
ամսական 9.0 4.0  1.25
ժամկետի վերջում 10.0 4.25  1.25
366-550 օր ամսական 12.0 4.5  1.25
ժամկետի վերջում 13.0 4.75  1.25

* Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարի ավելացումներ և նվազեցումներ չեն թույլատրվում:
** Նշված սահմանաչափերից ավել գումարի ավանդներ ներդնելու դեպքում պայմանները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:


Ավանդի նվազագույն գումարը
`

ՀՀ դրամով` 50 000 /հիսուն հազար/
ԱՄՆ դոլարով` 150 /հարյուր հիսուն/
Եվրոյով` 150 /հարյուր հիսուն/

Ավանդատուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ վարկ` ներդրված ավանդի գումարի մինչև 100%-ի չափով:


Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում

Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը

Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:     

Ավանդատուն իրավունք ունի մինչև ավանդային պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը հետ ստանալու ժամկետային ավանդի գումարը և հավելագրված տոկոսները միայն Բանկի համաձայնության դեպքում:

Երբ ժամկետային ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, Ավանդատուի տոկոսները վճարվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, իսկ ավանդի գումարից գանձվում է արդեն իսկ վճարված տոկոսագումարների և վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ ավանդի սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարի տարբերությունը: Նաև, Ավանդատուին վարկ տրամադրված լինելու դեպքում առանց Ավանդատուի լրացուցիչ հանձնարարության կամ կարգադրության ավանդի միջոցների հաշվին փակվում են վարկը և հավելագրված տոկոսագումարները: 

Ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով: Արտարժութային ավանդների գծով հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց վճարելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքից հանած 1 ՀՀ դրամ գումարը, իսկ 08.04.2016թ.-ից կնքված պայմանագրերի դեպքում` տվյալ պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:

Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային հաշվին:

Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:

Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար. ՀՀ դրամով՝ 0.3%, ԱՄՆ դոլարով՝ 0.5%, այլ արտարժույթով՝ Բանկի Գանձապետարանի կողմից սահմանված սակգներով:

Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:


Ավանդի վերադարձ/երկարաձգում

Ավանդատուն իրավունք ունի մինչև ավանդային պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը հետ ստանալու Ավանդի գումարը և հավելագրված տոկոսները միայն Բանկի համաձայնության դեպքում` Բանկի կողմից սահմանված կարգով:

Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում են տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը:  

Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:

Ավանդը կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում համապատասխան ղեկավարի լիազորությունները և գումարը ստացողի անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:


Վեճերի լուծման կարգը


Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:


Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրում

Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 30 /երեսուն/ օրյա պարբերականությամ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում տվյալ պահին գործող սակագների համաձայն:


ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ավանդի պայմանագրի օրինակելի ձև



Էջը թարմացվել է 2017-03-14 17:40:09



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30