ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին






Ընդհանուր պայմաններ

  • «Արցախբանկ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է առևտրավարկային ֆինանսավորում` ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:

  • Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` Բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին (start-up):

  • Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին  չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ:


Բիզնես վարկերի տեղեկատվական ամփոփագիր

Վարկի* ժամկետ Միկրո
ֆինանսավորում
Փոքր
ֆինանսավորում
Միջին
ֆինանսավորում
Վարկի ժամկետը սահմանվում է կախված օգտագործման նպատակից.
  • կարճաժամկետ.
    միկրո և փոքր ֆինանսավորման դեպքում` առավ. 2 տարի, միջին և խոշոր ֆինանսավորման դեպքում` առավ. 1 տարի,

  • երկարաժամկետ՝ առավ. 5 տարի:

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Վարկի սահմանաչափ Առավ. 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար Առավ. 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար Առավ. 100 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Տարեկան տոկոսադրույք** 
AMD` սկսած 18.5%-ից AMD` սկսած 17.5%-ից AMD` սկսած 16.5%-ից
USD՝ սկսած 15.0%-ից USD՝ սկսած 14.0%-ից USD՝ սկսած 13.5%-ից
Բանկում ներդրված դրամական միջոցների գրավադրման դեպքում.
  • միևնույն արժույթի դեպքում` ներդրված միջոցների համար Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք + նվազ.` 3%,
  • վարկը գրավադրվող միջոցներից տարբերվող արժույթով ստանալու դեպքում` ներդրված միջոցների համար Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք + Բանկի կողմից սահմանված մարժա:
Տարեկան տոկոսագումարի հաշվարկման կարգ Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ Պարտավորությունների մարման կարգն ու պայմանները ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում` համապատասխան յուրաքանչյուր գործիքի նկարագրության։     
Վարկ/գրավ գործակից

Ֆինանսավորման չափ/ապահովվածություն արժեք առավելագույն գործակիցներն են`

•   անշարժ գույքի և թանկարժեք մետաղների գրավի դեպքում` գրավի արժեքի 80%,
•   տրանսպորտային միջոցների գրավի դեպքում` գրավի արժեքի 60%,
•   սարքավորումների գրավի դեպքում` գրավի արժեքի 50%,
• անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների և սարքավորումների գրավի համակցման դեպքում ապահովության կառուցվածքում անշարժ գույքը պետք է կազմի առնվազն 30 տոկոս։ Ընդ որում`

- եթե անշարժ գույքը կազմում է ամբողջ գրավի 50 և ավել տոկոս, ապա` գրավի արժեքի 75%,
- եթե անշարժ գույքը կազմում է ամբողջ գրավի 50–30 տոկոսը, ապա` գրավի արժեքի 65%,

• առաջնային ապահովության դեպքում`

- ամբողջությամբ նույն արժույթով արտահայտված դրամական միջոցների գրավի դեպքում` գրավի արժեքի 100%,
- այլ արժույթներով արտահայտված դրամական միջոցների կամ ոսկու ստանդարտացված ձուլակտորների գրավի դեպքում` գրավի արժեքի 95%,

• արժեթղթերով և այլ բարձր իրացվելի ակտիվներով գրավի դեպքում` գրավի արժեքի 90%,

• Հաճախորդի վարկանիշի, շուկայում զբաղեցրած դիրքի հիման վրա ֆինանսավորման դեպքում` Հաճախորդի դիտարկման պահին ակտիվների 70%, եթե ընթացիկ ակտիվները կազմում են ընդհանուր ակտիվներում առնվազն 40%, ալ դեպքերում` առավելագույնը ընթացիկ ակտիվների չափով,

• այլ դեպքերում` գնահատված անուղղակի եկամուտների կամ երաշխավորի եկամուտների 35%:

Վարկի տրամադրման եղանակ  Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, կանխիկ կամ անկանխիկ։   
Վարկային պարտավորությունների մարման եղանակ
  • Վարկային պարտավորությունները ենթակա են մարման պարբերական վճարումներով, որպես կանոն ամսական մարումներով։ Վարկային պարտավորությունների մարումների եղանակն ու ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով վարկառուի  բիզնես ցիկլը, դրամական հոսքերի պարբերականությունը և վարկի նպատակայնությունը։
  • Ելնելով Վարկառուի բիզնեսի առանձնահատկություններից, Բանկը կարող է սահմանել վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ։     
Այլ պայմաններ  Գրավի առարկայի վարձակալության հանձնումը և գրավի առարկայի ֆիզիկական բնութագրի վերաբերյալ փոփոխությունների գրանցումը թույլատրվում են՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով։
Միջնորդավճարներ      
Հայտի ուսումնասիրություն***

5 000 ՀՀ դրամ


20 000 ՀՀ դրամ

50 000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրում (մասնաբաժիններով տրամադրման դեպքում` յուրաքանչյուր մասնաբաժնի համար)****

0.7%, նվազ.10 000 ՀՀ դրամ

0.5%, նվազ.30 000 ՀՀ դրամ 0.5%
Վարկի պայմանների***** վերանայման միջնորդավճար 
Վերանայման պարտավորության չափի 1.5%, նվազ.20 000 ՀՀ դրամ Վերանայման պարտավորության չափի 0.75%, նվազ.50 000 ՀՀ դրամ Վերանայման պարտավորության չափի 0.5%, առավ.150 000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տուժանք
Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36.5%-ի չափով` կետանցի կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսի գծով` տարեկան 73.0%-ի չափով` կետանցի կետանցի յուրաքանչյուր օրվա համար:  
  

* Խոշոր ֆինանսավորման պայմանները, այդ թվում տարեկան տոկոսադրյուքի չափը որոշվում է Հաճախորդի վերլուծության արդյունքում: 
** Նշված տոկոսադրույքները հանդիսանում են նվազագույն ուղեցուցային սահման։ Փաստացի առաջարկվող տոկոսադրույքները ենթակա են համապատասխանեցման յուրաքանչյուր ֆինանսավորման համար՝ հիմք ընդունելով ֆինանսավորման նպատակը, կառուցվածքը, Հաճախորդի նկարագիրը, ֆինանսական ու ռիսկային գնահատականները և այլ չափանիշներ։
*** Խոշոր ֆինանսավորման դեպքում` 100 000 ՀՀ դրամ:
**** Խոշոր ֆինանսավորման դեպքում` 0.3%:
***** Խոշոր ֆինանսավորման դեպքում` 0.2%, առավ.500 000 ՀՀ դրամ:   
 
 
 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Ֆինանսավորման կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել ֆինանսավորման տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով:


  • Ապահովություն, ապահովագրություն
    Ֆինանսավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք։

    Սարքավորումները որպես ապահովման միջոց դիտարկվում են, եթե առկա են սեփականությունը վկայող փաստաթղթեր և հնարավոր է իրականացնել նույնականացում։ Այլ դեպքերում նման ապահովման միջոցները դիտարկվում են որպես հավելյալ ապահովում։

    Հաջորդող գրավով ապահովումը թույլատրվում է, եթե գրավի առաջնային իրավունքը նույնպես Բանկինն է, իսկ Հաճախորդի/ների համախառն վարկային պարտավություններ/ապահովվածություններ հարաբերակցությունը բավարարում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սահմանաչափերը։ 

    Բանկը գրավ հանդիսացող ցանկացած գույքի համար իրավունք ունի պահանջել ապահովագրություն՝ ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից։ Գրավադրվող տրանսպորտային միջոցների (տաքսի, հասարակական տրանսպորտ, կամ բեռնափոխադրող մեքենաներ (բացառություն կարող են կազմել գյուղատնտեսությունում կամ շինարարությունում օգտագործվող մեքենաները) ապահովագրությունը պարտադիր է, իսկ ապահովագրության բացակայության դեպքում ֆինանսավորման տոկոսադրույքը ենթակա է բարձրացման 2-3%-ի չափով հավասար այլ պայմաններով դեպքերի համեմատ։ 

    Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով`

     - անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում ` լիկվիդային գին.

     - այլ միջոցների դեպքում` շուկայական գին։

    Անկախ ապահովման միջոցից ցանկալի է, իսկ ապահովման միջոցներում իրացվելի նյութական միջոցների սակավության պարագայում պարտադիր է, Հաճախորդի բնականոն գործունեության ընթացքում որոշումներ կայացնող անձանց և իրական սեփականտերերի երաշխավորությունները։
      

       

  •  Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ

    Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ 1 /մեկ/ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ կամ այլ պատճառով խնդրահարույց չեն դասակարգվել:

    Ֆինանսավորման հայտը կարող է մերժվել, եթե.

    - Հաճախորդի եկամուտները չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն,
    - առաջարկվող գրավն անբավարար է,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ: 

    - Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 15 օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
    - Բանկի վարկային մասնագետը տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին:Մերժելու դեպքում Հաճախորդի պահանջով նրան տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
  • Անհրաժեշտ փաստաթղթեր

    Հիմնական փաստաթղթեր

    Առևտրավարկային Ֆինանսավորման տրամադրելու վերաբերյալ դիմում` ներառյալ ֆինանսավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները: Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվի հիմնավորող փաստաթուղթ:

    Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ:

    Կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անփի դեպքում` անփը հաստատող փաստաթղթի պատճենը:

    Պետական ռեգիստրի վկայականի պատճենը:

    ՀՎՀՀ (հարկային կոդ):

    Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճենները:

    Տեղեկանք այլ ընկերություններում ընկերության և բաժնետերերի բաժնեմասերի վերաբերյալ:

    Տեղեկանք հարկային և սոցապ.պարտավորությունների վերաբերյալ:

    Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ (օր.սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայականի և /անհրաժեշտության դեպքում/ պայմանագրի պատճենը, ֆիզիկական անձի դեպքում` նաև տեղեկանք բնակության վայրից:

    Արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում` արտոնագրեր/լիցենզիա:

    Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր դառնալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր /սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` նաև տեխ.անձնագրերի բնօրինակները/:

    Առաջարկվող գրավի գնահատման/վերագնահատման/ ակտ կամ արժեքի որոշման հիմք:

    Ֆիզիկական  անձ  գրավատուների,  երաշխավորողների  դեպքում` վերջիններիս անձնագրերի պատճենները և համաձայնությունը վարկային   պատմության   վերաբերյալ   հարցումների  կատարելու մասին:

    ԱՁ և ֆիզիկական անձ վարկառուների դեպքում (գյուղատնտեսական ֆինանսավորման նպատակով)` բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին:

    Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ

    Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ/, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, ֆինանսավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար:

    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Էջը թարմացվել է 2017-06-13 12:11:44



 
USD 479.50 482.00 480.22
EUR 533.00 541.00 536.12
RUB 7.95 8.15 8.04
CHF 481.00 496.00 493.24
GBP 602.00 617.00 607.86
GEL 199.00 210.00 199.26
CAD 265.00 363.00 360.93
 
USD 478.00 482.00 480.22
EUR 533.00 542.00 536.12
RUB 7.95 8.20 8.04
CHF 485.00 500.00 493.24
GBP 603.00 618.00 607.86
GEL - - 199.26
CAD - - 360.93

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 17:47


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 09:30