ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին





Ի գիտություն «Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդներին և գործընկերներին


Ի
՞նչ է FATCA-ն

FATCA-ն (Foreign Account Tax Compliant Act)` օտարերկրյա բանկային հաշիվների նկատմամբ հարկային պահանջների մասին ԱՄՆ օրենք է, որով օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները պարտավորվում են իրենց` ԱՄՆ հարկային ռեզիդենտ հաճախորդների վերաբերյալ որոշակի տեղեկություններ տրամադրել ԱՄՆ հարկային ծառայությանը:

FATCA օրենքի հիմնական նպատակն է` կանխել ԱՄՆ հարկատուների կողմից իրենց միջոցները արտասահմանյան կամ օֆշորային ֆինանսական կազմակերպություններում ներդնելու միջոցով հարկերի վճարումից խուսափելը և պարբերաբար հաշվետվություններ ստանալ օտարերկրյա ֆինանսական հաստատություններից վերջիններիս մոտ առկա ԱՄՆ հարկատուների կամ այն  կազմակերպությունների ֆինանսական հաշիվների մասին, որոնց նշանակալի սեփականատերերը հանդիսանում են ԱՄՆ հարկատու:

Հայաստանի Հանրապետությունն իր համաձայնությունն է տվել համագործակցելու ԱՄՆ հարկային ծառայության (Internal Revenue Service, IRS) հետ FATCA-ի օրենքով առաջարկված Համագործակցության մոդել 2-ի միջոցով, համաձայն որի պետությունը միջկառավարական համաձայնագիր է կնքում ԱՄՆ-ի հետ:

«Արցախբանկ» ՓԲԸ-ին տրամադրվել է հետևյալ Ընդհանուր նույնականացման համարը (GIIN - Global Intermediary Identification Number)` 2ZQY7E.99999.SL.051:


FATCA-ի շրջանակներում Բանկի կողմից իրականացվող գործառույթները

Ֆիզիկական (ներառյալ Ա/Ձ) և իրավաբանական անձանց ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար Բանկն իրականացնում է հաճախորդներից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկի կողմից իրականացվող գործառույթներն են.

  •  Բանկում առկա և նոր բացվող հաշիվների նույնականացումը,
  •  ֆիզիկական և իրավաբանական անձ – հաճախորդների նույնականացումը,
  •  հարկերի պահումը FATCA-ի օրենքով սահմանված դեպքերում,
  •  տարեկան հաշվետվությունների ներկայացումը IRS-ին:


ԱՄՆ հարկային ռեզիդենտի չափանիշները

ԱՄՆ հարկատու-ֆիզիկական անձ (ներառյալ Ա/Ձ) է  համարվում ԱՄՆ քաղաքացին կամ ԱՄՆ հարկային ռեզիդենտը:

Հաճախորդը  հանդիսանում է  ԱՄՆ հարկային ռեզիդենտ, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`

  • ծնվել է ԱՄՆ-ում,
  • հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի կամ ունի ԱՄՆ-ում մշտական գտնվելու թույլտվություն (Green Card)
  • ֆիզիկապես գտնվել է ԱՄՆ-ում առնվազն 31 օր ընթացիկ տարում, և 183 օր երեք տարվա ընթացքում (ներառվում է ընթացիկ տարին և անմիջապես նախորդող երկու տարիները` հաշվի առնելով ընթացիկ տարում ԱՄՆ-ում գտնվելու բոլոր օրերը,  ընթացիկ տարվան նախորդող առաջին տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/3-ը, և  ընթացիկ տարվան նախորդող երկրորդ տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/6-ը):

Օրինակ` 2015 թ.-ին Դուք ԱՄՆ տարածքում անցկացրել եք 130 օր, 2014 թ.-ին` 120 օր,  2013 թ.-ին` 120 օր: Այսպիսով հաշվարկը կիրականացվի հետևյալ կերպ. (130 + 120*1/3 + 120*1/6)=190. Քանի որ, օրերի ընդանուր քանակը գերազանցում է  183 օրը, և ընթացիկ տարում Դուք ԱՄՆ-ում անցկացրել եք 31 օրից ավելի, ապա 2015թ.-ին Դուք կճանաչվեք ԱՄՆ հարկային ռեզիդենտ:

  • այլ`  համաձայն FATCA օրենքի պահանջների:


ԱՄՆ հարկատու-իրավաբանական անձ է համարվում ԱՄՆ հարկային ռեզիդենտ իրավաբանական անձը, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`

  • գրանցված է  ԱՄՆ–ում (հիմնադրվել է ԱՄՆ օրենսդրության համաձայն),
  • հիմնադիրը/հիմնադիրները տիրապետում է/են տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի առնվազն 10%-ին և բավարարում է/են վերոնշյալ կետ 1-ում նշված պայմաններից մեկին,
  • այլ` համաձայն FATCA օրենքի պահանջների:


«Չհամաձայնող» հաճախորդներ/հաշիվներ 

«Չհամաձայնող» հաճախորդներ/հաշիվներ (Recalcitrant accounts)  են համարվում այն հաճախորդները, ովքեր հրաժարվում են Բանկին տրամադրել տեղեկատվություն, համաձայն որի կբացահայտվի նրանց ԱՄՆ հարկատու լինելու հանգամանքը, կամ հրաժարվում են որպեսզի Բանկը իրենց, իրենց հաշիվների և  եկամուտների վերաբերյալ տեղեկություն/հաշվետվություն տրամադրի ԱՄՆ հարկային ծառայությանը: «Չհամաձայնող» հաշիվների դեպքում կիրականացվի  30% (երեսուն տոկոս) հարկի գանձում ԱՄՆ ծագում ունեցող եկամուտներից (տոկոսային վճարումներ, շահաբաժիններ, վարձակալական վճարներ, ռոյալթիներ, աշխատավարձ, անուիտետներ, շահույթներ և այլ եկամուտներ, որոնք գոյացել են  ԱՄՆ-ում կամ արդյունավետորեն կապված են ԱՄՆ-ում իրականացվող բիզնեսի կամ առևտրի հետ): 



Էջը թարմացվել է 2017-06-13 13:02:04



 
USD 483.00 487.50 487.42
EUR 568.00 575.00 573.79
RUB 8.08 8.18 8.14
CHF 484.00 491.00 491.50
GBP 638.00 646.00 642.81
GEL 173.00 185.00 179.61
CAD 373.00 382.00 381.99
 
USD 483.50 487.50 487.42
EUR 568.00 575.00 573.79
RUB 8.10 8.25 8.14
CHF 484.00 492.00 491.50
GBP 638.00 647.00 642.81
GEL - - 179.61
CAD - - 381.99

Արխիվ Թարմացվել է 17.11.2017 18:04


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 17.11.2017 09:35