ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին


Փոփոխություններ Արցախբանկի ղեկավարների կազմում



2017թ. մայիսի 17-ին «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ է ընտրվել Արդեն Կրիքորի Սելլեֆյանը, իսկ նույն թվականի հունիսի 8-ին «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ է նշանակվել Արտակ Ռուդիկի Բալայանը:  

Արդեն Սելլեֆյանը ծնվել է 1951թ. սեպտեմբերի 25-ին` Ստամբուլ քաղաքում: 1975թ. ավարտել է Շվեյցարիայի Լոզանի տնտեսագիտական համալսարանը: Ունի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 2000թ.-ից առ այսօր հանդիսանում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Frank Muller Group-ի գլխավոր խորհրդատուն: 2002թ.-ից հանդիսանում է «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ:

Արտակ Բալայանը ծնվել է 1976թ. հունիսի 30-ին` ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1998թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանը` ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ` հետագայում ուսումը շարունակելով նաև Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում` 1998 թվականի օգոստոսի 7-ից` մինչև 2007 թվականի հոկտեմբերի 1-ը զբաղեցնելով տարբեր, այդ թվում` ղեկավար պաշտոններ` վերլուծությունների, հաշվետվությունների, մարքեթինգի, ստրատեգիական պլանավորման, ներքին հսկողության, վերահսկողության ոլորտներում, ներառյալ որպես Վարչության նախագահի խորհրդական, իսկ 2004թ. սեպտեմբերի 23-ից` ակտիվների և պասիվների կառավարման գծով «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ, Վարչության անդամ: 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 4-ը զբաղեցրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնը: 2015 թվականի հուլիսի 4-ից մինչև 2017 թվականի հունիսի 5-ը աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես ԼՂՀ Նախագահի խորհրդական- տնտեսագիտական վարչության պետ: 



Էջը թարմացվել է



 
USD 479.50 482.00 480.22
EUR 533.00 541.00 536.12
RUB 7.95 8.15 8.04
CHF 481.00 496.00 493.24
GBP 602.00 617.00 607.86
GEL 199.00 210.00 199.26
CAD 265.00 363.00 360.93
 
USD 478.00 482.00 480.22
EUR 533.00 542.00 536.12
RUB 7.95 8.20 8.04
CHF 485.00 500.00 493.24
GBP 603.00 618.00 607.86
GEL - - 199.26
CAD - - 360.93

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 17:47


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 23.06.2017 09:30