ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին


ԿՍՊ ծրագրեր

Երբ արթուն են մեծերի հոգիները, ժպտում են մանուկների աչքերը

Երեխաների պաշտպանության օրվա նախօրեին` 2013 թվականի մայիսի 31-ին «Արցախբանկ»-ը նախաձեռնել է բարեգործական ակցիա` «Երազ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերելով գլյուկոմետրի թեսթ-երիզներ:

Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի հերթական ակցիայի շրջանակներում ձեռք է բերվել թեսթ-երիզներ Հիմնադրամում  հաշվառված Հայաստանից, Արցախից և Ջավախքից մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով հիվանդ սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաների համար: Բացի այդ, Արցախբանկի նախաձեռնությամբ  «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայում  մայիսի 31-ի դրությամբ բուժում ստացող 14 երեխաներին այցելեցին զվարճալի մանկական հերոսներ, որոնք էլ ուրախ պարերով ու խաղերով հաճելի անակնկալ մատուցեցին ոչ միայն երեխաներին, այլ նաև ծնողներին և բուժանձնակազմին:
Ժպիտներով  լի տոնական միջոցառման ավարտին երեխաները ստացան Բանկի կողմից  պատրաստված անհատական նվերներ:

Միանալով «Երազ» հիմնադրամի կողմից հռչակած «Դիաբետը ապրելակերպ է» հաղորդագրությանը` Արցախբանկը քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուր  երեխայի կյանք պարգև է  և այն պաշտպանելու համար հաճախ յուրաքանչյուրիցս պահանջվում է շատ քիչ, սակայն կարևոր բաներ`բարություն, հոգատարություն, սեր: Քանզի մանուկների աչքերը ժպտում են միայն, երբ արթուն են մեր`մեծերիս հոգիները:

Երեխաների պաշտպանության միջազգային օր


Էջը թարմացվել է 2015-05-18 10:52:44



 
USD 482.50 484.75 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.53 8.48
CHF 476.00 492.00 491.08
GBP 594.00 608.00 607.94
GEL 190.00 207.00 198.08
CAD 260.00 362.00 361.15
 
USD 481.00 485.50 483.91
EUR 519.00 527.00 525.43
RUB 8.40 8.65 8.48
CHF 478.00 493.00 491.08
GBP 594.00 609.00 607.94
GEL - - 198.08
CAD - - 361.15

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:34


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 29.03.2017 09:30