ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Այգեգործական վարկեր



Գյուղատնտեսական վարկեր ՀՀ ԿԱ ԳՏՏԶ-ԾԻԳ ՊՀ ծրագրի շրջանակներում


Ընդհանուր պայմաններ

  • Այգեգործական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց` խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի, սալորի, ընկույզի և տանձի`
      • առկա այգիների տեխնոլոգիական արդիականցման նպատակով,
      • նոր այգիների հիմնելու նպատակով:

  • Վարկի թիրախային տարածաշրջաններն ընդգրկում են ՀՀ բոլոր մարզերը:
  • Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին  չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ:
  • Վարկային հայտերն ընդունվում են մինչև 20.05.2017թ.:


 Ընդհանրական թերթիկ (ֆիզիկական անձանց համար)

Վարկի ժամկետ Ֆինանսավորման առավելագույն ժամկետները, ըստ առանձին պտղատեսակների և ընկուզավորների տեսակների.
  • Այն դեպքում, երբ շրջանառու միջոցները կազմում են վարկի գումարի մինչև 20%, վարկի առավելագույն ժամկետը կարող է կազմել`  կոնկրետ պտղատեսակի լրիվ բերքատվության ժամկետ + 3 տարի, մասնավորապես.
    - Խաղողի վազ` 7 տարի
    - Խնձորենի` 9 տարի
    - Ծիրանենի` 7 տարի
    - Դեղձենի` 6 տարի
    - Տանձենի` 9 տարի
    - Սալորենի և շլորենի` 8 տարի
    - Ընկուզենի` 10 տարի

  • Այն դեպքում, երբ շրջանառու միջոցները կազմում են վարկի գումարի 20%-ից ավելին, վարկի առավելագույն ժամկետը կարող է կազմել  /կոնկրետ պտղատեսակի լրիվ բերքատվության ժամկետ +1 տարի, մասնավորապես.
    - Խաղողի վազ` 5 տարի
    - Խնձորենի` 7 տարի
    - Ծիրանենի` 5 տարի
    - Դեղձենի` 4 տարի
    - Տանձենի` 7 տարի
    - Սալորենի և շլորենի` 6 տարի
    - Ընկուզենի` 8 տարի

Վարկի արժույթ ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար
Վարկի սահմանաչափ Վարկի առավելագույն գումարը /մեկ շահառուի համար/` 80 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար:
Տարեկան տոկոսադրույք սկսած 3.9%-ից
Տարեկան տոկոսագումարի
հաշվարկման կարգ
Վարկի տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365/366 օր։ 
Գրավ

Մինչև 1,5 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով վարկերի դեպքում որպես ապահովվածություն պահանջվում է Հաճախորդի հետ ընդհանուր տնտեսություն չվարող առնվազն երկու անձանց երաշխավորություն:
Մնացած դեպքերում ֆինանսավորման ապահովման միջոց կարող է հանդիսանալ ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած գույք: Նախապատվելի են ք.Երևանում գտնվող բարձր իրացվելի անշարժ գույքերով ապահովված վարկային հայտերը:

Վարկ/գրավ գործակից

Ֆինանսավորման չափ/ապահովվածություն արժեք առավելագույն գործակիցներն են`

• անշարժ գույքի և թանկարժեք մետաղների գրավի դեպքում` գրավի արժեքի 80%,
• տրանսպորտային միջոցների գրավի դեպքում` գրավի արժեքի 60%,
• սարքավորումների գրավի դեպքում` գրավի արժեքի 50%,
• անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների և սարքավորումների գրավի համակցման դեպքում ապահովության կառուցվածքում անշարժ գույքը պետք է կազմի առնվազն 30 տոկոս։ Ընդ որում`

- եթե անշարժ գույքը կազմում է ամբողջ գրավի 50 և ավել տոկոս, ապա` գրավի արժեքի 75%,
- եթե անշարժ գույքը կազմում է ամբողջ գրավի 50–30 տոկոսը, ապա` գրավի արժեքի 65%,

• առաջնային ապահովության դեպքում`

- ամբողջությամբ նույն արժույթով արտահայտված դրամական միջոցների գրավի դեպքում` գրավի արժեքի 100%,
- այլ արժույթներով արտահայտված դրամական միջոցների կամ ոսկու ստանդարտացված ձուլակտորների գրավի դեպքում` գրավի արժեքի 95%,

• արժեթղթերով և այլ բարձր իրացվելի ակտիվներով գրավի դեպքում` գրավի արժեքի 90%,

• Հաճախորդի վարկանիշի, շուկայում զբաղեցրած դիրքի հիման վրա ֆինանսավորման դեպքում` Հաճախորդի դիտարկման պահին ակտիվների 70%, եթե ընթացիկ ակտիվները կազմում են ընդհանուր ակտիվներում առնվազն 40%, ալ դեպքերում` առավելագույնը ընթացիկ ակտիվների չափով,

• այլ դեպքերում` գնահատված անուղղակի եկամուտների կամ երաշխավորի եկամուտների 35%:

Ֆինանսավորման չափ/ապահովության հաշվարկում ընդգրկելիս գրավի արժեքները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով`
 - անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, արժեթղթեր և բարձր իրացվելի միջոցների դեպքում ` լիկվիդային գին.

 - այլ միջոցների դեպքում` շուկայական գին։

Վարկի տրամադրման եղանակ Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլերով՝ կախված օգտագործման նպատակից, կանխիկ կամ անկանխիկ։
Վարկային պարտավորությունների
մարման եղանակ

Վարկերի մայր գումարի համար սահմանվում են հետևյալ արտոնյալ ժամանակահատվածները.
Նոր տնկարկների հիմնման դեպքում ենթավարկի արտոնյալ ժամանակահատվածը կկազմի` մինչև այգու լրիվ բերքատվությանն անցնելու ժամանակահատված` գումարած լավագույն գնով սպառման ժամկետ:
Առկա պտղաբեր այգիների տեխնոլոգիական արդիականացման դեպքում՝ մինչև բերքի հավաքման ժամանակահատված գումարած լավագույն գնով սպառման ժամկետ` առավելագույնը  12 ամիս:
Առկա նորատունկ այգիների տեխնոլոգիական արդիականացման դեպքում` մինչև այգու լրիվ բերքատվությանն անցնելու ժամանակահատված գումարած լավագույն գնով սպառման ժամկետ:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխոիթյունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Միջնորդավճարներ չեն կիրառվում
Վարկի պայմանների*** վերանայման միջնորդավճար (վերանայման պահին վարկի մայր գումարի մնացորդի) 1.5%, նվազ.20 000 ՀՀ դրամ 0.75%, նվազ.50 000 ՀՀ դրամ 0.5%, առավ.150 000 ՀՀ դրամ
Ժամկետանց վարկային
պարտավորությունների գծով տուժանք
Ժամկետանց վարկի գծով` տարեկան 36.5%-ի չափով` կետանցի կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց տոկոսի գծով` տարեկան 73.0%-ի չափով` կետանցի կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
   

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ձեր գույքը կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Ֆինանսավորման կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման համար Բանկը կարող է գանձել ինչպես տույժ, այնպես էլ բարձրացնել ֆինանսավորման տոկոսադրույքները և ձեռնարկել այլ միջոցներ` պայմանագրով սահմանված կարգով:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Հարգելի Հաճախորդներ, Արցախբանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:


  • Ֆինանսավորման համար ընդունելի ներդրումները/ծախսեր.

    Հիմնական միջոցներ

    Խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի, սալորի, ընկույզի և տանձի տնկանյութ

    - Ոռոգման համակարգեր

    - Կարկտարհարումներից, սառնամանիքներից, ցրտահարությունից և թռչուններից պաշտպանման միջոցների

    Այգու տնկման, խնամքի ու մշակության համար անհրաժեշտ տեխնիկան և մեխանիզմները, ներառյալ

    Այգեթաղի գութաններ (միայն խաղողի այգու համար)

    ա. Այգեթաղի գութանի այգեբացի հարմարանք (միայն խաղողի այգու համար)

    բ. Տրակտորներ՝ միջին ու փոքր հզորության

    գ. Տրակտորի կցորդներ (վարի և փխրեցման գութաններ, ակոսահան խոփեր (միայն այգետնկման դեպքում), այգեգործական փխրեցուցիչներ, այգու կուլտիվատորներ, այգեգործական չիզելներ, գլանային կամ խաչերկաթային (ճաղերկաթային) հարթեցուցիչներ, մարկերներ (միայն այգետնկման դեպքում), ինքնաշարժ կամ կցորդային սրսկիչներ, տնկիչներ (միայն այգետնկման դեպքում), պարարտանյութի ցրիչներ)

    դ. Մեջքի սրսկիչներ շարժիչով 0.3-0.5 հա դեպքում

    ե.Այգեբացի, բուկլիցի, քաղհանի ու միջբույսային փխրեցուցիչ գործիքներ և այլ գործիքների և կցորդիչներ

    զ. Կցասայլեր (լաֆետներ) ու բեռնախցիկներ (բունկերներ)

    է. Այլ միջոցներ:

    Շրջանառու միջոցներ

    գյուղատնտեսական աշխատանքներ,

    պատվաստանյութեր, հանքային և օրգանական պարարտանյութ,

    բուժանյութեր և ագրոքիմիական այլ միջոցներ,

    ոռոգման ծախ,

    այլ ծախսեր:

  • Որոշման կայացման գործոն, ժամկետ և Հաճախորդին տեղեկացման կարգ

    Բանկը ֆինանսավորում է այն Հաճախորդներին, որոնք Բանկ դիմելու պահին չունեն հարկային և նմանատիպ ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև նախորդ 1 /մեկ/ տարվա ընթացքում ֆինանսական համակարգում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ կամ այլ պատճառով խնդրահարույց չեն դասակարգվել:

    Ֆինանսավորման հայտը կարող է մերժվել, եթե.

    - Հաճախորդի եկամուտները չեն համապատասխանում վարկը ստանալու համար անհրաժեշտ պահանջներին,
    - առկա է ներկայացված փաստաթղթերի անարժանահավատության կասկած կամ փաստ, կամ դրանք թերի են ներկայացվել,
    - Հաճախորդն ունի բացասական վարկային պատմություն,
    - առաջարկվող գրավն անբավարար է,
    - առկա են Բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված այլ պատճառներ:  

    - Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 15 օրվա ընթացքում` վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
    - Բանկի վարկային մասնագետը տեղեկացնում է Հաճախորդին ընդունված որոշման մասին:Մերժելու դեպքում Հաճախորդի պահանջով նրան տրամադրվում է տեղեկանք, որում նշվում են մերժման պատճառները:
    • Անհրաժեշտ փաստաթղթեր

      Հիմնական փաստաթղթեր ֆիզիկական անձանց համար

      Առևտրավարկային Ֆինանսավորման տրամադրելու վերաբերյալ դիմում` ներառյալ ֆինանսավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները: Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվի հիմնավորող փաստաթուղթ:

      Անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

      Տեղեկանք այլ ընկերություններում ընկերության և բաժնետերերի բաժնեմասերի վերաբերյալ:

      Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ (օր.սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայականի և /անհրաժեշտության դեպքում/ պայմանագրի պատճենը:

      Արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում` արտոնագրեր/լիցենզիա:

      Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր դառնալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր /սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` նաև տեխ.անձնագրերի բնօրինակները/:

      Ֆիզիկական  անձ  գրավատուների,  երաշխավորողների  դեպքում` վերջիններիս անձնագրերի պատճենները և համաձայնությունը վարկային   պատմության   վերաբերյալ   հարցումների  կատարելու մասին:

      Բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին:


      Հիմնական փաստաթղթեր ԱՁ-ների և իրավաբանական անձանց համար


      Առևտրավարկային Ֆինանսավորման տրամադրելու վերաբերյալ դիմում` ներառյալ ֆինանսավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները: Դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվի հիմնավորող փաստաթուղթ:

      Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ:

      Կանոնադրության պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

      Պետական ռեգիստրի վկայականի պատճենը:

      ՀՎՀՀ (հարկային կոդ):

      Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճենները:

      Տեղեկանք այլ ընկերություններում ընկերության և բաժնետերերի բաժնեմասերի վերաբերյալ:

      Տեղեկանք հարկային և սոցապ.պարտավորությունների վերաբերյալ:

      Գործունեության ծավալման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ (օր.սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայականի և /անհրաժեշտության դեպքում/ պայմանագրի պատճենը:

      Արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում` արտոնագրեր/լիցենզիա:

      Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր դառնալու հիմքեր (առք ու վաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր /սեփականության վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` նաև տեխ.անձնագրերի բնօրինակները/:

      Առաջարկվող գրավի գնահատման/վերագնահատման/ ակտ կամ արժեքի որոշման հիմք:

      ԱՁ դեպքում (գյուղատնտեսական ֆինանսավորման նպատակով)` բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի մասին:

      Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ

      Այլ փաստաթղթեր/տեղեկանքներ/, որոնք անհրաժեշտ են ֆինանսական վերլուծության, որոշումների կայացման, ֆինանսավորման հաստատման, կնքվող պայմանագրերի վավերականության ստուգման և վավերացման համար: 



Էջը թարմացվել է 2017-04-05 13:30:49



 
USD 481.75 483.50 483.05
EUR 535.00 543.00 538.94
RUB 8.40 8.55 8.46
CHF 480.00 495.00 494.42
GBP 621.00 633.00 628.54
GEL 194.00 210.00 199.20
CAD 260.00 356.00 355.71
 
USD 481.50 484.00 483.05
EUR 536.00 544.00 538.94
RUB 8.40 8.65 8.46
CHF 484.00 501.00 494.42
GBP 622.00 634.00 628.54
GEL - - 199.20
CAD - - 355.71

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:39


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:41