ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Մեր մասին Մեր առաքելությունն ու նպատակները

Մեր առաքելությունն ու նպատակները

«Արցախբանկ» ՓԲԸ (հետայսու` Բանկ) առաքելությունն է` նպաստել իր սպասարկման տարածաշրջանում ներդրումների կայուն աճին` փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, տրամադրել անհրաժեշտ վարկային և բանկային այլ ծառայությունների փաթեթ` բավարարելով իր հաճախորդների, այդ թվում նաև պետության, պահանջմունքները բարձրորակ բանկային ծառայությունների նկատմամբ, նպաստել ԱՀ և ՀՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը` ապահովելով սոցիալ-տնտեսական բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բանկային ծառայությունների համալիրը:

Հանդիսանալով ԱՀ տնտեսության կարևոր ֆինանսական օղակներից մեկը և միակը առևտրային բանկերից, որն իրականացնում է գործունեություն ԱՀ բոլոր շրջաններում, «Արցախբանկ»-ը աջակցում է տնտեսապես արդյունավետ սոցիալական պետական ծրագրերի իրականացմանը:

Բանկը զբաղվում է նաև հովանավորությամբ և բարեգործությամբ` նպաստելով իր սպասարկման տարածաշրջանների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, մասնավորապես ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջանում կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության աջակցմանն ուղղված նպատակային ծրագրերի իրագործմանը:

Բանկն իր ներդրումն ունի նաև նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

«Արցախբանկ»-ն ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՀՀ տարածքում` իր հաճախորդներին տրամադրելով բանկային ծառայություննների գրեթե ողջ փաթեթը: Բանկի ամեն մի տարածքային ստորաբաժանում գործում է սոցիալական պատասխանատվության և միասնական առաքելության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և անհատական վերաբերմունք ցուցաբերելով հաճախորդներին: Բանկի կողմից ընդունված հայեցակարգը պարտավորեցնում է բանկին մշտապես աճել և նպաստել հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի ֆինանսական բարեկեցության բարելավմանը:

«Արցախբանկ»-ի արժեքներն են.

Արդարություն և պատասխանատվություն
Հարգանք
Վստահություն
Արհեստավարժություն
Խտրականությունների բացառում
Թիմային աշխատանք
Նախաձեռնողականություն

ՆՎԱՃԵՆՔ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ


Էջը թարմացվել է 2017-06-15 14:40:46



 
USD 483.00 487.50 487.42
EUR 568.00 575.00 573.79
RUB 8.08 8.18 8.14
CHF 484.00 491.00 491.50
GBP 638.00 646.00 642.81
GEL 173.00 185.00 179.61
CAD 373.00 382.00 381.99
 
USD 483.50 487.50 487.42
EUR 568.00 575.00 573.79
RUB 8.10 8.25 8.14
CHF 484.00 492.00 491.50
GBP 638.00 647.00 642.81
GEL - - 179.61
CAD - - 381.99

Արխիվ Թարմացվել է 17.11.2017 18:04


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 17.11.2017 09:35