ԱրցախբանկՆվաճենք բարձունքները միասին

Մեր մասին

«Արցախբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկ է, որի առաքելությունն է` իր սպասարկման տարածաշրջանում աջակցությունը սոցիալական և տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:

«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաև ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ:

Հանդիսանալով հուսալի գործընկեր` Բանկն իր հաճախորդներին է առաջարկում է ANELIK, Intel Express, MoneyGram, Unistream, միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնց շնորհիվ հնարավոր է արագ և ապահով, առանց հաշվի բացման ստանալ և ուղարկել գումարներ աշխարհի ցանկացած երկիր:

«Արցախբանկ»-ը, վերջին տարիներին լայնորեն համագործակցելով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, իրականացնում է նպատակային ծրագրեր, որոնց շրջանակներում անհատներին տրամադրվում են հիփոթեքային վարկեր մատչելի պայմաններով` բնակարանների ձեռքբերման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով:

Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 23.12.2016թ. գրանցված «Արցախբանկ» ՓԲԸ Կանոնադրության` Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 23,261,150,000 (քսաներեք միլիարդ երկու հարյուր վաթսունմեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Բանկի սպասարկման ցանցը ներառում է  22 մասնաճյուղ, որոնցից 15-ը գործում են Լեռնային Ղարաբաղում, 7-ը` Երևանում:

Բանկի աշխատակիցների թիվը առ 01.03.2017թ.` 512:

 
"Արցախբանկ" ՓԲԸ Կանոնադրություն

 


Էջը թարմացվել է 2017-05-03 14:32:14



 
USD 481.75 483.50 483.05
EUR 535.00 543.00 538.94
RUB 8.40 8.55 8.46
CHF 480.00 495.00 494.42
GBP 621.00 633.00 628.54
GEL 194.00 210.00 199.20
CAD 260.00 356.00 355.71
 
USD 481.50 484.00 483.05
EUR 536.00 544.00 538.94
RUB 8.40 8.65 8.46
CHF 484.00 501.00 494.42
GBP 622.00 634.00 628.54
GEL - - 199.20
CAD - - 355.71

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:39


 
XAU 1գրամ - 32000.00
XAU 50 գրամ - 1200000.00
XAU 1000 գրամ - 21125000.00
XAG1000 գրամ - 375000.00
XAU 1 գրամ - -
XAU 50 գրամ - -
XAU 1000 գրամ - -
XAG1000 գրամ - -

Արխիվ Թարմացվել է 22.05.2017 09:41